From Wikipedia, the free encyclopedia
Ֆադու (պորտ.՝ fado` լատին․՝ fatum բառից, որ նշանակում է ճակատագիր[3]), ավանդական պորտուգալական երաժշտության հատուկ ոճ, որում զգացմունքային առումով գերակշռում է միայնության, նոստալգիայի, տխրության և սիրային կարոտի զգացումների բարդ համադրումը, որ պորտուգալերենում կոչվում է սաուդադի (պորտ.՝ saudade): Պորտուգալական կիթառի համադրությամբ լիրիկական սոլո երգերի տարատեսակներ են։
Ֆադու fado | |
---|---|
Ոճային հիմքեր | Պորտուգալական երաժշտություն |
Մշակութային հիմքեր | 19-րդ դարի սկիզբ, Լիսաբոն, Պորտուգալիա |
Ծագման ժամանակ | 19-րդ դար[1] |
Ծագման երկիր | Պորտուգալիա[1][2] |
Բխող ժանրեր | Կոիմբրա ֆադու |
Ժանրը վերջնականապես ձևավորվել է 19-րդ դարի սկզբում հունական ազգային, արաբական երաժշտությունների խառնման արդյունքում` բրազիլական երաժշտության ազդեցությամբ։ Ֆադուն կարևոր տեղ է զբաղեցնում պորտուգալացիների ազգային ինքնարտահայտման գործում և շատ է տարբերվում իսպանական պայծառ և կենդանի ռիթմերից, որոնք արտահայտում են իսպանական կտրուկ բնավորությունը։ Ֆադուում տեսանելի է պորտուգալացիների նուրբ և մելանխոլիկ հոգին։
Գոյություն ունի ֆադուի երկու հիմնական կենտրոն. Լիսաբոն և Կոիմբրա։ Ֆադուի կոիմբրյան ոճը կապված է Կոիմբրայի համալսարանի ակադեմիական ավանդույթների հետ։ Այն ունի առավել նուրբ մեղեդիներ և կատարվում է բացառապես տղամարդկանց կողմից։ Լիսաբոնում ֆադուն հիմնականում կատարում են այսպես կոչված ֆադուի տներում (պորտ.՝ casa do fado) ինչպես տղամարդկանց, այդպես էլ կանանց կողմից։
Ֆադուի առաջին կատարողը (ֆադիշտա) համարվում է Մարիա Սևերան, ով երգում էր և կիթառ էր նվագում Մորարիայի փողոցներում (Լիսաբոնի ամենահին կենտրոնական շրջաններից մեկը)։ Կապելան փողոցում պահպանվել է տուն, որում նա ծնվել և ապրել է։ 2013 թվականի Մարիա Սևերայի տանը բացվել է համանուն ֆադուի տունը։
Ֆադուի թագուհին համարվում է Ամալիա Ռոդրիգեշը[4]։ Պորտուգալացի կատարող Մարիզան շատ բան է արել, որպեսզի այդ ոճը գտնի իր ունկնդրողին այլ երկրներում ևս։ Ժամանակակից ֆադու կատարող Անա Մոուրան իր համաշխարհային հռչակի շնորհիվ ամրապնդեց ֆադուի «իշխանությունը» համաշխարհային բեմում։
2011 թվականի նոյեմբերի 27-ին ՅՈՒՆԵՍԿՈ-ն ֆադուն ներառել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.