Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Քևին Փոուլսեն (անգլ.՝ Kevin Poulsen, նոյեմբերի 30, 1965, Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի նախկին հաքեր և The Daily Beast-ի խմբագիր։
Քևին Փոուլսեն | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | լրագրող, համակարգչային գիտնական և black hat |
Կայք | kevinpoulsen.com |
Kevin Lee Poulsen Վիքիպահեստում |
Քևինը ծնվել է 1965 թվականի նոյեմբերի 30-ին Կալիֆոռնիայի Փասադենա քաղաքում[1]։
1990 թվականի հունիսի 1-ին նա կարողացավ իր ձեռքը վերցնել Լոս Անջելեսի KIIS-FM ռադիո կայանի բոլոր հեռախոսային գծերը, դրանով իսկ նա կարողացավ դառանալ 102-րդ զանգահարող բաժանորդը՝ դառնալով Porsche 944 S2-ի տերը[2][3][4]։
Երբ հետաքննությունների դաշնային բյուրոն սկսեց փնտրել նրան, նա ցանկացած դիմել փախուստի։ Պահեստային ընկերությունը մաքրել էր Քեյվինի վարձակալած պահեստը վարձը չվճարելու պատճառով և ՀԴԲ-ին էր տրամադրել նրա համակարգչային սարքավորումները ինչն էլ ծառայել էր որպես ապացույց[2][5]։ Եվ այսպիսով Քեյվինը ձեռբակալվեց 1991 թվականի ապրիլին[6][7][8]։
1994 թվականի հունիսին նա ինքն իրեն մեղավոր ճանաչեց՝ դավադրության, խարդախության և գաղտնալսման կետերով[6]։ Նրան դատապարտեցին 5 տարվա ազատազրկման, ինչպես նաև արգելեցին օգտվել համակարգչից կամ համացանցից ազատվելուց հետո 3 տարի ժամկետով։ Նա առաջին ամերիկացին էր, ով ազատ էր արձակվել համակարգչից և համացանցից չօգտվելու արգելքով։ Չնայած Քրիս Կամպրախտը ինտերնետ-արգելքով դատապարվել էր 1995 թվականի մայիսի 5-ին, Քեյվինը բանտից ազատվել էր ավելի վաղ և Քրիսից առաջ էր սկսել կրել այդ պատժամիջոցը[9]։
Բատից ազատվելուց հետո Քեյվինը հանդես եկավ ինչպես լրագրող դրանով, իսկ փորձելով հեռանալ իր հանցավոր կյանքից։ Քեյվինը սկսեց աշխատել կալիֆոռնիական SecurityFocus թերթում, որտեղ 2000-ական թվականներից սկսեց գրել անվտագությանը և հաքերների մասին պատմող նորություններ։ Չնայած տեխնոլոգիական լրատվամիջոցների հագեցած շուկա ուշ ժամանելուն SecurityFocus News-ը կարողացավ մեծ անուն հանել Քեյվինի պաշտոնավարման ընթացքում և այն ձեռք բերվեց Symantec-ի կողմից։ 2005 թվականին նա դարձավ Wired News-ի գլխավոր խմբագիր, և սկսեց վարել 27BStroke6 բլոգը[10], որը հետագայում վերանվանեց Threat Level.[11]։
2006 թվականին նա հրապարակեց ինֆորմացիա, որում պատմվում էր իր հաջողված որոնումների ընթացքում հայտնաբերված սեռական հանցագործների ցանկը[12]։
Քեյվինը, Արոն Շվարցը և Ջեյմս Դոլանը մշակեցին SecureDrop բաց կոդով պլատֆորմը, որը նախատեսված էր լրագրողի և աղբյուրի միջև անվտանգ կապ հաստատելու համար։ Պլատֆորմի օրիգինալ անունը DeadDrop էր[13][14]։ Շվարցի մահից հետո Քեյվինը առաջին անգամ The New Yorker-ում թողարկվեց բացառիկ պլատֆորմը (2015 թվականի մայիսի 15-ին)[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.