From Wikipedia, the free encyclopedia
Քրիստոֆեր Էնթոնի Ջոն Մարտին (անգլ.՝ Christopher Anthony John Martin, մարտի 2, 1977[4][5], Էքսետեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Coldplay խմբի ստեղնաշարահար և մենակատար։
Քրիս Մարտին | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Chris Martin |
Ծնվել է | մարտի 2, 1977 (47 տարեկան) Էքսետեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | բրիտ փոփ, ալտերնատիվ ռոք |
Մասնագիտություն | Վոկալիստ, պրոդյուսեր, երաժիշտ |
Երգչաձայն | բարիտոն[1][2][3][…] և baritenor? |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1996–այժմ |
Լեյբլ | EMI |
Կրթություն | Լոնդոնի համալսարանի քոլեջ (2000), Շերբորն դպրոց (1995) և Exeter Cathedral School? |
Անդամակցություն | Քոլդփլեյ, Band Aid? և Global Citizen Festival? |
Կապված | Coldplay |
Ամուսին | Գվինեթ Փելթրոու |
Կայք | coldplay.com |
Ստորագրություն | |
Chris Martin Վիքիպահեստում |
Համալսարանում սովորելու տարիներին Քրիս Մարտինը ծանոթացել է Ջոնի Բաքլենդի, Ուիլ Չեմպիոնի և Գայ Բերիմանի հետ։ 1996 թվականին նրանք հիմնել են Coldplay ռոք խումբը։ 2000 թվականին նրանց առաջին Parachutes ձայնասկավառակի թողարկմամբ խումբը նվաճել է համաշխարհային ճանաչում։ Այդ օրվանից նրանք թողարկել են հինգ ձայնասկավառակ. A Rush of Blood to the Head, X&Y, Viva la Vida or Death and All His Friends, Mylo Xyloto և Ghost Stories:
Որպես միայնակ կատարող Մարտինը երգեր է գրել տարբեր երգիչների համար, ներառյալ՝ Embrace («Gravity») և Jamelia («See It in a Boy's Eyes»)։ Բացի այդ՝ Մարտինը համագործակցել է Ron Sexsmith-ի, Faultline-ի, The Streets-ի, և Իեն Մակկալոհի հետ։ 2004 թվականի վերջին նա նաև կատարել է Band Aid 20 խմբի «Do They Know It's Christmas?» սինգլի վոկոլային հատվածը։ 2005 թվականին Մարտինը աշխատել է Նելլի Ֆուրտադոյի հետ նրա Loose ձայնասկավառակի «All Good Things (Come to an End)» երգի վրա։ 2002 թվականի նրանց համատեղ ելույթից հետո շշուկներ կային, որ նրանք հանդիպում էին։ Ֆուրտադոն ծիծաղում էր այդ իրավիճակի վրա. «Այո՛, նա իմ ընկերն է, միայն թե նա այդ մասին դեռ չի գուշակել»[6]։
2006 թվականի ամռանը հայտնի դարձավ Մարտինի՝ հիփ-հոփով հետաքրքրված լինելու մասին, երբ նա սկսեց աշխատել ռեփեր Jay-Z-ի հետ նրա Kingdom Come ձայանսկավառակի վրա։ Քրիս մի քանի ակորդներ գրեց ապագա «Beach Chair» երգի համար և ուղարկեց դրանք Jay-Z-ին։ Նրանք կատարեցին այդ երգը 2006 թվականի սեպտեմբերի 26-ին Royal Albert Hall-ում Jay-Z-ի Եվրոպական շրջագայության շրջանակներում։ 2007 թվականին Մարտինը հայտնվեց Swizz Beatz-ի One Man Band Man ձայնասկավառակի առաջին «Part of the Plan» սինգլում։ Մարտին նաև համագորկացւոմ էր Քանյե Ուեսթի հետ, որի հետ էքսպրոմտ է կատարել 2006 թվականին Abbey Road Studios-ում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ[7]։ Նրանք միասին ձայնագրել են «Homecoming» երգը։
Քրիս Մարտինը որպես իր երաժշտական ճաշակի վրա մեծ ազդեցություն ունեցած խումբ նշում է նորվեգական a-ha փոփ խմբին։ Մարտինն ասում է, որ երբ ինքը 12 տարեկան էր, «Hunting High and Low» երգը անընդհատ պտտվում էր նրա գլխում։ Իսկ այժմ a-ha-ն շարունակում է կարևոր նշանակություն ունենալ նրա կյանքում։
U2-ն ևս մեծ ազդեցություն է ունեցել Մարտինի թե՛ երաժշտական ճաշակի, թե՛ քաղաքական հայացքների ձևավորման վրա[8], այդ մասին նա գրել է Rolling Stone-ի «Բոլոր ժամանակների 100 մեծագույն կատարողներ»-ի ցանկում[9]. «Ես ամեն հանգստյան օր տոմս չեմ գնում Իռլանդիա մեկնելու համար և չեմ կանգնում գնացքի դիմաց, սակայն U2-ն միակ խումբն է, որի բոլոր ստեղծագործությունները ես անգիր գիտեմ։ The Unforgettable Fire ձայնասկավառակի առաջին «A Sort of Homecoming» երգը ես գիտեմ սկզբից մինչև վերջ. այն ներշնչող է և գեղեցիկ։ Դա առաջին երգերից մեկն է, որ ես նվագել եմ իմ երեխայի համար, երբ ան դեռ չէր էլ ծնվել»։
Մարտինին դուր է գալիս տարբեր տեսակի երաժշտություն։ Նրա սիրելի երաժիշտների ցանկում են բրիտանական Take That փոփ խումբը[10] և երգչուհի Քայլի Մինոուգը[11]։
Տարեթիվ | Ստեղծագործություն | Կատարող | Ձայնասկավառակ | Դեր |
---|---|---|---|---|
2002 | «Where Is My Boy», «Your Love Means Everything, Pt. 2» | Faultline | Your Love Means Everything | Վոկալ |
«Gold in Them Hills» | Ron Sexsmith | Cobblestone Runway | Վոկալ | |
2003 | «Sliding», «Arthur» | Ian McCulloch | Slideling | Դաշնամուր, բեք վոկալ |
«See It in a Boy's Eyes» | Jamelia | Thank You | Համահեղինակ, բեք վոկալ | |
2004 | «Everybody’s Happy Nowadays» | Ash | Orpheus | Բեք վոկալ |
«Gravity» | Embrace | Out of Nothing | Հեիղնակ | |
«Do They Know It's Christmas?» | Band Aid 20 | - | Վոկալ | |
2006 | «All Good Things (Come to an End)» | Նելլի Ֆուրտադո | Loose | Համահեղինակ, բեք վոկալ |
«Beach Chair» | Jay-Z | Kingdom Come | Պրոդյուսեր, վոկալ | |
2007 | «Homecoming» | Քանյե Ուեսթ | Graduation | Համահեղինակ, վոկալ, դաշնամուր |
2003 թվականի դեկտեմբերի 5-ին Քրիս Մարտինն ամուսնացել է ամերիկյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուի հետ։ 2004 թվականի մայիսի 14-ին զույգն ունեցել է դուստր Էփլ Բլայզ Էլիսոնին (Apple Blythe Alison), 2006 թվականի ապրիլի 8-ին՝ որդի Մոզես Բրյուս Էնթոնիին (Moses Bruce Anthony)։ 2014 թվականին զույգը որոշել է բաժանվել[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.