From Wikipedia, the free encyclopedia
Քրիս Հյուզ (անգլ.՝ Chris Hughes, նոյեմբերի 26, 1983[1], Հիքորի), ամերիկացի գործարար, Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիրներից մեկը։
Քրիս Հյուզ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 26, 1983[1] (40 տարեկան) |
Ծննդավայր | Հիքորի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | լյութերականություն |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Ֆիլիպսի ակադեմիա և Հարվարդի քոլեջ |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, գործարար և համակարգչային գիտնական |
Ամուսին | Շոն Էլդրիջ |
Կայք | chrishughes.tumblr.com |
Chris Hughes Վիքիպահեստում |
Ավարտել է Ֆիլիպս ակադեմիան (Էնդովեր, Մասաչուսեթս նահանգ)[2]։ Սովորել է Հարվարդում։ 2006 թվականին ստացել է պատմության և գրականության բակալավրի աստիճան[3]։
2004 թվականին, երբ դեռ ուսանող էր, Քրիս Հյուզը Մարկ Ցուկերբերգը, Դասթին Մոսկովիցը և Էդուարդո Սավերինը հիմնադրեցին Ֆեյսբուք սոցիալական ցանցը, որը հետագայում դարձել է խոշորագույնն աշխարհում։ Սակայն 2007 թվականին Հյուզը որոշում է հեռանալ նախագծից Բարաք Օբամայի նախընտրական արշավին մասնակցելու համար։ ԱՄՆ նախագահի ընտրությունների ժամանակ Քրիս Հյուզը զբաղվում էր Բարաք Օբամայի կայքի մշակմամբ և նրա սոցիալական ու տեղեկատվական քարոզչության իրականացմամբ[4]։
2009 թվականին ընտրությունների ավարտից հետո աշխատել է General Catalyst Partners վենչուրային ներդրումային ընկերությունում[5][6]։
Հիմնադրվել է Jumo ստարտափը, որի նպատակն է սոցիալական ցանցերն օգտագործել աշխարհը փոխելուն ձգտող մարդկանց և կազմակերպությունների միջև գործարար հարաբերություններ հաստատմանը[7][8]։
Քրիս Խյուզը բացահայտ միասեռական է[2][9]։ 2011 թվականի հունվարին Նյու Յորքում անցկացվող ամուսնության հավասարության աջակցության նպատակով կազմակերպած ընդունելության ժամանակ[10] Քրիսը և նրա ընկերը հայտարարել են իրենց նշանադրության մասին[11], իսկ 2012 թվականի հունիսի 30-ին ամուսնացել են[12]։
«Սոցիալական ցանց» ֆիլմում Քրիս Հյուզի դերը կատարում է դերասան Պատրիկ Մեփլը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.