Քիդ Ինկ
From Wikipedia, the free encyclopedia
Բրայան Թոդ Քոլինզ (անգլ.՝ Brian Todd Collins, ապրիլի 1, 1986[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավելի հայտնի է որպես Քիդ Ինկ (անգլ.՝ Kid Ink), ամերիկացի ռեփեր։ Իր կարիերայի սկզբում միքսթեյպներ թողարկելուց հետո, 2012 թվականի հունիսին Քիդ Ինկը թողարկում է իր «Up & Away» դեբյուտային ստուդիական ալբոմը։ 2014 թվականի հունվարին նա թողարկել է իր «My Own Lane» կոչվող երկրորդ ալբոմը, որը Billboard-ի ալբոմների հիթ շքերթներում բարձր հորիզոնականներ է գրավել։ Քիդ Ինկի երրորդ՝ «Full Speed» ալբոմը թողարկվել է 2015 թվականի հունվարին։
Քիդ Ինկ | |
---|---|
![]() Քիդ Ինկը 2012 թվականին | |
Բնօրինակ անուն | Kid Ink |
Ի ծնե անուն | Բրայան Թոդ Քոլինզ |
Նաև հայտնի է որպես | Kid Ink |
Ծնվել է | ապրիլի 1, 1986[1] (38 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Ուեսթ քոսթ հիփ-հոփ, ժամանակակից R&B և փոփ-ռեփ |
Մասնագիտություն | Ռեփեր |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2005-ներկա |
Լեյբլ | Tha Alumni Music Group, 88 Classic, RCA Records |
Կապված | Քրիս Բրաուն, Թայգա |
Կայք | kidinkmusic.com |
Kid Ink Վիքիպահեստում |
Անձնական կայք
2015 թվականի հունիսին նշանվել է ֆիտնեսի մոդել Էսայա Էզանթիի հետ[2]։ 2016 թվականի փետրվարին ծնվել է նրանց դուստրը՝ Էշլին Փարվենա Քոլինսը[3]։
Քիդ Ինկը ունի բազմաթիվ դաջվածքներ իր իրանի, թևերի, մատների և դեմքի վրա։ Իր առաջին դաջվածը նա արել է 16 տարեկանում, իսկ այժմ դրանք այնքան շատ են, որ ըստ նրա անգամ չի հիշում դրանց տեղը։ Նրա արած ամենասիրելի դաջվածքների թվին են պատկանում իր մոր և պապի դիմանկարները կրծքավանդակի վրա և վագրի պատկերը պարանոցին[4]։
Սկավառակագրություն
Ստուդիական ալբոմներ
Անվանում | Ալբոմի մանրամասներ |
---|---|
«Up & Away» |
|
«My Own Lane» |
|
«Full Speed» |
|
«Summer in the Winter» |
|
Մինի ալբոմներ
Անվանում | Ալբոմի մանրամասներ |
---|---|
«Almost Home» |
|
«7 Series» |
|
Միքսթեյպներ
Անվանում | Ալբոմի մանրամասներ |
---|---|
«World Tour»[5] |
|
«Crash Landing»[6] |
|
«Daydreamer»[7] |
|
«Wheels Up»[8] |
|
«Rocketshipshawty»[9] |
|
«4B's» (Batgang-ի հետ)[10] |
|
«RSS2» |
|
Մրցանակներ և առաջադրումներ
Տարի | Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Առաջադրված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2014 | MTV Europe Music Awards[12] | Լավագույն առաջընթաց ունեցած կատարող | չկա | Առաջադրված |
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.