From Wikipedia, the free encyclopedia
Քեթրին Քոլման Գոբլ Ջոնսոն (օգոստոսի 26, 1918[1][2][3], White Sulphur Springs, Գրինբրայեր շրջան, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ[4] - փետրվարի 24, 2020[5][6][7], Նյուփորտ Նյուս, Վիրջինիա, ԱՄՆ[8]), աֆրոամերիկացի մաթեմատիկոս և ֆիզիկոս[24], որը ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերական ծրագրերում ներդրումներ է կատարել ՆԱՍԱ-ի թվային էլեկտրոնային համակարգիչների վաղ կիրառման միջոցով։ Այս ընթացքում նա հաշվարկել է հետագծեր, սկավառակների և արտակարգ իրավիճակների վերադարձման ուղիներ, հաշվարկել է նաև մի շարք ծրագրեր ու նախագծեր որոնցից մեկն էր Մերկուրիի ծրագիրը։ Նրա հաշվարկների շնորհիվ հաջողությամբ ընթացել է «Տիեզերանավ» ծրագիրը[25][26][27]։ Ջոնսոնի հաշվարկները կարևոր էին նաև մի շարք տիեզերական առաքելությունների համար։
Քեթրին Ջոնսոն անգլ.՝ Katherine Johnson | |
---|---|
Քեթրին Ջոնսոնը 2008 թվականին | |
Ծնվել է | օգոստոսի 26, 1918[1][2][3] White Sulphur Springs, Գրինբրայեր շրջան, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ[4] |
Մահացել է | փետրվարի 24, 2020[5][6][7] (101 տարեկան) Նյուփորտ Նյուս, Վիրջինիա, ԱՄՆ[8] |
Գերեզման | Hampton Memorial Gardens[9] |
Բնակության վայր(եր) | Հեմփթոն, Վիրջինիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ամերիկացի |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական, ֆիզիկոս, flight engineer, մաթեմատիկոս և ուսուցչուհի |
Հաստատություն(ներ) | ՆԱՍԱ[4][10] և Օդագնացության ազգային խորհրդատվական կոմիտե[11] |
Գործունեության ոլորտ | աստղադինամիկա[5], Ավիատիեզերական տեխնիկա, մաթեմատիկա[5][12], Հաշվողական մաթեմատիկա և ֆիզիկա[12] |
Անդամակցություն | Alpha Kappa Alpha[13] |
Ալմա մատեր | Արևմտյան Վիրջինիայի պետական քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[12] և ֆրանսերեն |
Ինչով է հայտնի | Հաշվարկներ ՆԱՍՍԱ-ի համար |
Ազդվել է | Angie Turner King?[14], Դորոթի Վոն[5] և William Claytor?[5] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Ջեյմս Գոբլ,Ջիմ Ջոնսոն |
Katherine Johnson Վիքիպահեստում |
2015 թվականին Ջոնսոնը ստացել է Ազատության Նախագահական Պատվո մեդալ։ Նա հաջորդ տարում ընդգրկվել է BBC-ի կողմից նկարահանվող 100 կանանց վավերագրական ֆիլմերի շարքում։
Ջոնսոնը ծնվել է 1918 թվականին Ուայթ Սալփր Սփրինգսում։ Նա հանդիսանում էր Ջոշուա և Ջոյլեթ Քոլմանների[24][28] դուստրը։ Քոլմանների ընտանիքում Քեթրինը ամենաերիտասարդն էր[29]։ Նրա հայրը աշխատում էր Գրինբրիր հյուրանոցում, իսկ նրա մայրը՝ ուսուցչուհի էր[24][30]։
Ջոնսոնը վաղ տարիքից ցույց է տվել իր տաղանդը մաթեմատիկայի մեջ։ Քանի որ քաղաք Գրինբրիրում ութերորդ դասարանից սկսած աֆրոամերիկացի ուսանողների համար հանրակրթական դպրոց չկար, Ջոնսոնը սովորում էր Արևմտյան Վիրջինիայի ինստիտուտի միջնակարգ դպրոցում։ Այս դպրոցը Արևմտյան Վիրջինիայի պետական քոլեջի (WVSC) ուսանողական ավանում էր[31]։ Այս ամենի մասին Ջոնսոնը խոստովանել է, երբ նա ընդամենը 10 տարեկան էր[32]։
Ջոնսոնը ավագ դպրոցը ավարտում է երբ նա ընդամենը 14 տարեկան էր և ընդունվում է Արևմտյան Վիրջինիայի պետական քոլեջ։ Որպես ուսանող, նա մասնակցում էր քոլեջի կողմից կազմակերպված բոլոր մաթեմատիկայի դասընթացներին։ Այստեղ նրա գիտելիքները հայտվում է ուշադրության կենտրոնում, նրան նկատում են մի շարք պրոֆեսորներ, այդ թվում նաև՝ քիմիկոս և մաթեմատիկոս Անջի Թերներ Քինգը, ով ավագ դպրոցում նույնպես ուսուցանել էր աղջկան։ Քոլեջի պրոֆեսորներից մեկը նույնիսկ հատուկ դասեր է կազմակերպում Քեթրինի համար։ Նա ավարտում է summa cum laude 1937 թվականին մաթեմատիկայի և ֆրանսերենի գիտական աստիճանով 18 տարեկանում[28][30][32][33][34] : Դրանից հետո նա սկսում է դասավանդել Վիրջինիայի դպրոցներից մեկում։
1939 թվականին Ջեյմս Գոբլի հետ ամուսնանալուց հետո, Ջոնսոնը թողնում է ուսուցչական աշխատանքը և շարունակում է բարձրագույն կրթությունը, սակայն մեկ տարի անց նա ավելի շատ է կենտրոնանում ընտանիքի վրա։ Ջոնսոնը համարվում է այն բացառիկ կանանցից մեկը, ով ընտրել էր բարձրագույն կրթությունը դպրոցը ավարտելուց հետո (1938)։ Այդ ժամանակաշրջանում դատարանը որոշում է կայացնում սևամորթ ուսանողների բարձրագույն կրթության մասին, ըստ որի սևամորթ ուսանողները կարող են ստանալ բարձրագույն կրթություն այնպես ինչպես սպիտակամորթ ուսանողները[30][35]։
Ջոնսոնը որոշեց կարիերան շարունակել, որպես մաթեմատիկոս, չնայած դա համարվում էր ամենաբարդ ճանապարհներից մեկը։ Առաջին աշխատատեղերը գտնվում էին կրթական ոլորտում։ Մինչև 1952 թվականին իր բարեկամներից մեկը նրան առաջարկում է աշխատել Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունում (NACA) և այնտեղ զբաղվել մաթեմատիկական հաշվարկների աշխատանքով։ Ջոնսոնը ընդունում է այդ առաջարկը և դառնում է ՆԱՍԱ-ի վաղ շրջանի թիմի մի մասը։
1953-1958 թվականներին Ջոնսոնն աշխատել է որպես «համակարգիչ»[36], վերլուծելով մի շարք թեմաներ, որոնք առնչվում էին տիեզերանավերի աշխատանքի հետ։ Շուտով Ջոնսոնը նշանակվում է Լանգլիի թռիչքի հետազոտման բաժնի ղեկավարության և վերահսկողության բաժնի անդամ։ Այս բաժինը աշխատում էր սպիտակամորթ արհեստավարժների կողմից ըստ պետական ռասայական օրենքների և 20-րդ դարի սկզբին Նախագահ Վուդրո Վիլսոնի օրոք ներկայացված դաշնային աշխատատեղերի մասին օրենքի, Ջոնսոնը և համակարգում աշխատող մնացած աֆրոամերիկացի կանայք պահանջում էին աշխատել, ուտել և օգտագործել զուգարաններ, որոնք ընդ որում առանձին էին սպիտակամորթների համար։ Այս ամենի մասին Ջոնսոնը բազմիցս անգամ խոսել է մի շարք հարցազրույցների ժամանակ։
1958 թվականից մինչև 1986 թվականը Ջոնսոնն աշխատում է որպես օդուժի տեխնոլոգ, իր կարիերայի ընթացքում տեղափոխվելով տիեզերանավերի վերահսկման մասնաճյուղ։ Նա հաշվարկել է 1961 թվականի մայիսի 5-ին տիեզերքի առաջին ամերիկացի Ալան Շեպարդի տիեզերական թռիչքի հետագիծը։ Նա նաև հաշվարկել է իր 1961 թվականի Մերկուրի[37] առաքելության մեկնարկային պատուհանը։ Ջոնսոնը էլեկտրոնային ձախողումների դեպքում ծրագրել է նաև նավիգացիոն գծապատկերներ տիեզերագնացների համար։ Երբ Ջոն Գենը պետք է թռչեր տիեզերք նա խնդրեց, որ իր թռիչքի հաշվարկները կատարվի հենց Քեթրին Ջոնսոնի կողմից, այլապես նա չի թռչի[25][38][39]։ Biography.com-ը նշում է, որ դրանք «շատ ավելի բարդ հաշվարկներ էին, հաշվի առնելով երկնային մարմինների ձգողականությունը»։
Ջոնսոնը աշխատել է նաև թվային համակարգիչների հետ։ Նրա ունակություններն ու հեղինակությունը նպաստեցին նոր տեխնոլոգիաների նկատմամբ վստահության հաստատմանը։ 1961 թվականին Ջոնսոնի աշխատանքը օգնեց ապահովել, որ Ալան Շեպարդի Ազատության 7 Մերկուրիի պարկուճը վայրէջքից հետո հայտնաբերվի[40]։
Նա նաև օգնեց հաշվարկել Լուսնի 1969 թվականի Apollo 11 թռիչքի հետագիծը։ 1970 թվականին Ջոնսոնն աշխատել է Apollo 13 Լուսնի առաքելության վրա։ Երբ առաքելությունը չեղյալ հայտարարվեց, կրկնօրինակման ընթացակարգերի և գծապատկերների աշխատանքը նպաստեց անձնակազմի անվտանգ վերադարձի ճանապարհին, ստեղծելով մեկ աստղանի դիտարկման համակարգ, որը թույլ կտա տիեզերագնացներին իրենց գտնվելու վայրը ճշգրտությամբ որոշել։ 2010 թվականի հարցազրույցներից մեկում Ջոնսոնը հիշեցրեց, որ «բոլորը մտահոգված էին այնտեղ հասնելու համար, իսկ մենք մտահոգված էինք, որ նրանք վերադառնան»[41]։
1939 թվականին Ջոնսոնն ամուսնանում է Ջեյմս Ֆրենսիս Գոբլինի հետ։ Նրանք ունենում են երեք դուստր՝ Կոնսթենսը, Ջոյլիթը և Քեթրինը։ 1953 թվականին նա և Ջեյմսը ընտանիք են տեղափոխվում։ 1956 թվականին Ջեյմս Գոբլը մահանում է գլխուղեղի ուռուցքից։
1959 թվականին Ջոնսոնը ամուսնանում է երկրորդ անգամ Ջեյմս Ա. Ջոնսոնի հետ, ով բանակում լեյտենանտ էր եղել և հանդիսանում էր Կորեական պատերազմի վետերան։
Քեթրին Ջոնսոնը շարունակում է իր կարիերան ՆԱՍԱ-ում։ Նա 50 տարի շարունակ երգում էր Կարուեր Պրեսրիտերյան եկեղեցու երգչախմբում։ Ջոնսոնը անդամակցում էր Ալֆա Կապպա Ալֆա Սորորիտի քոլեջին։ Ջոնսոնը և նրա ամուսինը ունեն 6 թոռ և 11 ծոռ, ապրում են Հեմփթոնում՝ Վիրջինիայում։ Ջոնսոնը շարունակեց խրախուսելը իր թոռներին ու աշակերտներին իրենց ներդրումն ունենալ գիտության և տեխնոլոգիայի ոլորտում մինչև իր կյանքի վերջը[42]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.