Քարուն (գետ)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Քարուն (պարս.՝ کارون), գետ Իրանի հարավ-արևմուտքում։ Սկիզբ է առնում Զագրոս լեռնահամակարգի մաս կազմող Զարդ Քուհ լեռներում, հոսում Չհարմահալ և Բախտիարի և Խուզեսթան օսթանների տարածքով և թափվում Շատ ալ-Արաբ (պարսկերեն` Արվանդ Ռուդ) գետը Խորամշահր քաղաքի մոտ։ Իրանի ամենախոշոր գետն է ջրի հոսքի ծավալով և միակ նավարկելի գետը. այն նավարկելի է գետաբերանից մինչև Ահվազ քաղաքի մոտ գտնվող սահանքները և հոսանքով դեպի վեր` մինչև Շուշթար քաղաքը[1]։ Գետի երկարությունը տարբեր տվյալներով կազմում է 890[2][3] կամ 950 կմ[4], ջրհավաք ավազանի մակերեսը` 66 930 կմ2[3]։ Ջրի միջին հոսքը Ահվազի մոտ կազմում է 575 մ3/վ[5]։
Քարուն | |
---|---|
Քարուն գետի ավազանի քարտեզը | |
Բնութագիր | |
Երկարություն | 950 կմ |
Ավազանի մակերես | 65 230 կմ² |
Ջրի ծախս | 575 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունք | Զարդ Քուհի լեռներ, Զագրոս լեռնահամակարգ |
Բարձրություն | 2920 մ |
Կոորդինատներ | 32°36′08″ հս․ լ. 49°54′57″ ավ. ե.HGЯO |
Գետաբերան | Շատ ալ-Արաբ, Խորամշահր քաղաքի մոտ |
Գետաբերանի տեղակայում | Շատ ալ-Արաբ |
Բարձրություն | 2 մ |
Կոորդինատներ | 30°25′39″ հս․ լ. 48°09′55″ ավ. ե.HGЯO |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Դեզ, Khersan River?, Bazoft River?, Monj River?, Vanak River?, Do Ab River (Karun)?, Sheykh Ali Khan River? և Beheshtabad River? |
Երկիր | Իրան |
Երկրամաս | Խուզեսթան, Չհարմահալ և Բախտիարի |
Ջրահավաք | Պարսից ծոցի ավազան |
Գետի ակունքները Զարդ Քուհ լեռներում են` Չհարմահալ և Բախտիարի օսթանի Քուհրանգ շահրեստանի տարածքում։ Այստեղ Քարունն արագահոս լեռնային գետ է, որն աստիճանաբար հորդանում է իր մեջ են լցվող բազմաթիվ բազմաթիվ աղբյուրների և փոքր վտակների ջրերի շնորհիվ։ Գետն իր վերին հոսանքում` մինչև Բեհեշտաբադ վտակն ընդունելը, կրում է Քուհրանգ անունը[6]։
Շարունակելով հոսել Զագրոսի լեռների միջով` գետը մի քանի անգամ փոխում է իր ուղղություն` պահպանելով դեպի արևմուտք հոսքի ընդհանուր ուղղությունը։ Վերին հոսանքի շրջանում գետի վրա կառուցված են խոշոր Քարուն-4, Քարուն-3, Քարուն-1 (կամ Շահիդ Աբասփուր) և Քարուն-2 (կամ Մասջեդ Սոլեյման) ամբարտակները` իրենց հիդրոէլեկտրակայաններով։
Այնուհետև գետը հոսում է Գոթվանդի ջրամբարի միջով և դուրս գալիս հարթավայր Գոթվանդ քաղաքի մոտ, որտեղից հոսում է դեպի հարավ։ Հոսելով Շուշթար քաղաքի միջով` բաժանվում է երկու նավարկելի ճյուղերի, որոնք, շարունակելով հոսել դեպի հարավ, կրկին միանում են մոտ Շուշթարից մոտ 45 կմ հարավ։ Գրեթե նույն տեղում Քարունին միանում է գետի խոշոր վտակներից Դեզը[6]։
Դեզի հետ միացումից գետն էականորեն մեծանում է` տեղ-տեղ հասնելով 200-300 մ լայնության։ Հոսում է մոտ 20 կմ դեպի հարավ, ապա Վեյս քաղաքի մոտ թեքվում դեպի հարավ-արևմուտք և անցնում Ահվազ քաղաքի միջով։ Այս հատվածում գետի հոսքն ուղիղ չէ, այն անցնում է մի շարք ոլորաններով[6]։
Ահվազից հետո գետը շարունակում է հոսել Խուզեսթանի դաշտավայրով նախ դեպի հարավ-արևմուտք մոտ 30 կմ և ապա դեպի հարավ։ Խորամշահր քաղաքից մոտ 5 կմ հեռավորության վրա սկսվում է Քարունի դելտան, որտեղ գետը բաժանվում է երկու հիմնական հոսքի։ Դրանցից կարճը` Հաֆֆարը, լցվում է Շատ ալ-Արաբ գետը հենց Խորամշահրի մոտ։ Երկարը` Բահմանշիրը, հոսում է զուգահեռ Շատ ալ-Արաբին մոտ 70 կմ և թափվում Պարսից ծոցը[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.