Քաշան (Իրան)
քաղաք From Wikipedia, the free encyclopedia
քաղաք From Wikipedia, the free encyclopedia
Քաշան (պարս.՝ کاشان), քաղաք Իրանի կենտրոնական մասում` Սպահան օսթանում։ Հանդիսանում է Քաշան շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 304 487 մարդ (2016)[1][2]։
Քաղաք | ||
---|---|---|
Քաշան | ||
պարս.՝ کاشان | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Սպահան | |
Շահրեստան | Քաշան | |
Համայնք | Central District? | |
Մակերես | 21 կմ² | |
ԲԾՄ | 942 մետր | |
Բնակչություն | 304 487 մարդ (2016)[1][2] | |
Հեռախոսային կոդ | 0361 | |
Պաշտոնական կայք | kashan.ir(պարս.) | |
| ||
Որոշ ստուգաբանների կարծիքով՝ անվանումը ծագում է կասիաններից, ովքեր քաղաքի բնիկ բնակիչներն են, որոնց մասին հիշատակումներ կան Թափե Սիալքում՝ Ք.ա. 9000 տարի առաջ։ Այնուհետեւ այն անվանել են «Քաշիան», որն էլ հենց քաղաքի անվանումն է։ 12-14-րդ դդ. միջեւ Քաշանը բարձրորակ խեցեղենի եւ հախճասալիկների արտադրության կարեւոր կենտրոն էր։ Արդի պարսկերենում հախճասալիկի անվանումը՝ քաշի, ծագում է այս քաղաքի անվանումից։
Քաշանը բաժանված է երկու մասի՝ լեռնային եւ անապատային։ Արեւմտյան մասում շրջապատում են Կարկասի լեռնաշղթայի երկու մեծ գագաթները, Գարգաշ սարը՝ հարավ-արեւմուտքում (այստեղ է գործում Իրանի ազգային աստղադիտարանը ամենամեծ աստղադիտակով) եւ Արդեհաալ սարը՝ արեւմուտքում, որը նաեւ հայտնի է «Քաշանի Դամավանդ» անվամբ եւ Արդեհաալ լեռների ամենամեծ գագաթը (Կենտրոնական Իրանում Կարկասի լեռնաշղթայի ավարտվող մասով)։
Քաշանի արեւելքից սկսվում է Իրանի անապատի կենտրոնական մասը, որով եւ հայտնի է այս քաղաքը։ Բացի այդ, այն նաեւ հայտնի է Մարանջաբի անապատով եւ իջեւանատնով, որոնք աղի լճի շրջակայքում են։ Այսօր Մարանջաբը եւ շրջապատող Սահող ավազները սաֆարիների շաբաթավերջի համար հայտնի վայրեր են։
2007 թ. օգոստոսի 9-ին Իրանը Պատմական սռնիի թեւը, Սիալքն ու Քաշանը գրանցեց Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցուցակում ապագայում հնարավոր գրանցման համար։ Այս վայրերի հստակ սահմանումը Քաշանի հետ գրանցման թեկնածության առաջադրման համար պարզ չէր։ 2012 թ. Իրանը հաջողությամբ առանձին թեկնածության առաջադրեց Թեւի այգին Յունեսկոյի ցանկում գրանցելու համար՝ որպես Պարսկական այգիների համաշխարհային ժառանգության վայր։ Չնայած դրան՝ Պատմական սռնիի թեւը, Սիալքն ու Քաշանը լիովին մնում են Իրանի նախնական ցուցակում։
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 304 487 մարդ, որոնք կազմում էին 91 935 տնտեսություն։ Քաշանը Սպահան օսթանի բնակչությամբ երկրորդ ամենախոշոր քաղաքն է օսթանի վարչական կենտրոն Սպահանից հետո[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Քաշանում բնակության ավելի վաղ ապացույցները թվագրվում են Պալեոլիթյան ժամանակաշրջանով, որոնք հայտնաբերվել են Նիասարում, Քաֆթար Խունում եւ Սեֆիդ-Աբում[10]։ Միջին պալեոլիթյան ժամանակաշրջանի երկաթե գործիքներ են գտնվել Նիասարի եւ Քաֆթար Խունի տրավերտինի հանքավավայրում։ Ուշ պալեոլիթյան խմբերը բնակվում էին Սեֆիդ-Աբի աղբյուրի եւ Քաշանի հարավ-արեւմուտքում[11]։
Հնագիտական գտածոները Սիալք Հիլոքսում, որոնք տարածվում են Քաշանի արեւմուտից 6 կմ. հեռու, բացահայտում են, որ այս շրջանը նախապատմական ժամանակաշրջանում քաղաքակրթության սկզբնական աղբյուրներից էր։ Այսպիսով, Քաշանը թվագրվում է Էլամի ժամանակաշրջանով։ Սիալքի զիկկուրատը կառուցումից 7000 տարի անց էլ դեռ կանգուն է Քաշանի արվարձանում։
Սիալք Մահան Փաշայում հայտնաբերված հնագույն մշակույթի գտածոներն այժմ գտնվում են Լուվրում՝ Փարիզում, Նյու Յորքի Մետրոպոլիտենի թանգարանում եւ Իրանի Ազգային թանգարանում։
Որոշ հաշվարկներով, Քաշանը երեք իմաստուն մարդկանց վայրն էր, ովքեր հետեւեցին իրենց դեպի Բեթղեհեմ ուղեկցող աստղին՝ տեսնելու Հիսուսի ծնունդը, ինչպես որ պատմվում է Աստվածաշնչում[12] : Չնայած պատմության պատմական վավերականությանը, Քաշանին նրանց բնակավայր բնութագրելը վկայում է վերջինիս հեղինակության մասին, երբ Աստվածաշնչում պատմությունը գրի առան։
Քաշանը Սեֆյանների համար հանգստավայրերից մեկն էր։ Բաղ-է Ֆինը կամ Ֆինական բաղնիքն Իրանի ամենահայտնի այգիներից մեկն է, որի լողավազանն ու մրգաստանները նախագծվել են Շահ Աբասի համար՝ դրախտի պարսկական դասական պատկերացման համաձայն։ Սեֆյաններին հաջորդած Ղաջարիների արքայատոհմն (Ղաջարիների դինաստիա) էականորեն փոխարինեց եւ վերակառուցեց վերջիններիս շինությունները՝ չնայած որ ծառերն ու մարմարյա ավազանները մնացել են բնականին մոտ։ Այգին կառուցվել է 7000 տարի առաջ։ Այն նաեւ հայտնի է որպես 1852 թ. Միրզա Թաղի խանի սպանության վայր, ով Նասր ալ-Դին շահի դիվանապետն էր։
1778 թ. երկրաշարժը գետնին հավասարեցրեց Քաշանն ու Շահ Աբասի բոլոր կառույցները։ Այժմ Քաշանը բազմաթիվ մեծ տներ ունի, որոնք թվագրվում են 18-19-րդ դարերով եւ պատկերում են Ղաջարների գեղագիտության ամենավառ օրինակները։
Քաշանն ունի ցուրտ անապատային կլիմա, ձմռանը ցուրտ է (չնայած՝ ավելի տաք, քան Իրանի այլ քաղաքներում) եւ տաք, երբեմն շատ տոթ է ամռանը։ Քաշանը նշանակալիորեն ավելի տաք է, քան Իրանական բարձրավանդակի այլ քաղաքները՝ շնորհիվ իր ցածր տեղադրվածության։ Կլիման ինչ-որ չափով հիշեցնում է Ղոմի կլիման։
Քաշանի ճարտարապետական վայրերը ներառում են.
Չնայած որ զբոսաշրջիկներին գրավիչ շատ վայրեր կան Քաշանում, այն դեռ բարեփոխումների կարիք ունի, քանի որ տարեկան մոտ 1000 զբոսաշրջիկ է այցելում այստեղ։ Կարեւոր քաղաքներից են Ղամսարն ու Աբյանեն, ուր ողջ տարի կտեսնեք զբոսաշրջիկների։ Մոտակա Նիասար քաղաքում կան պատմական նշանակության ձեռակերտ քարանձավ եւ բուխարի։
Քաշանը հայտնի է կարպետների, մետաքսի եւ տեքստիլ այլ արտադրանքներով։ Այստեղ են գործում Իրանի կարպետագործության մեխանիզացված գործարանների մեծամասնությունը։ Այն ունի նաեւ մարմարի եւ պղնձի հանքերի զարգացող արդյունաբերություն եւ արվարձաններով ներառյալ բնակչության թիվը 400000 է։
Այժմ Քաշանում ուսանում են ավելի քան 10000 ուսանող Քաշանի համալսարանների տարբեր ֆակուլտետներում (կիրառական գիտություններ, ինժեներիա, արվեստ, իրավաբանություն, բժշկական գիտություններ եւ այլն)։ Քաշանի քոլեջներն ու համալսարանները ներառում են.
Քաշանը ֆրիվեյներով կապված է Սպահանին և Նաթանզին՝ հարավում և Ղոմին, որը մեքենայով մեկ ժամվա հեռավորության վրա է գտնվում հյուսիսում։ Քաշանն ունի երկաթուղու կայարան, որը երկրի հյուսիսն ու հարավն իրար միացնող երկաթգծի կայարաններից մեկն է։
Քաշանի օդակայանը վերաբացվել է 2016 թ. հունիսի 2-ին՝ Մաշհադի միջազգային օդավանակայանից ԱԹԱ ավիաուղիների թռիչքից 20-ամյա դադարից հետո։ Օդակայանը մտադիր է թռիչքներ իրականացնել Քիշ կղզի և Ղեհշմ (Իրան) և Նաջաֆ (Իրաք)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.