Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
«Քաղաքացի չորս» (անգլ.՝ Citizenfour), 2014 թվականին ռեժիսոր Լաուրա Պոիտրասի կողմից նկարահանված կենսագրական ֆիլմ։ Ֆիլմը պատմում է Էդվարդ Սնոուդենի և զանգվածային լրտեսության դեպքի բացահայտման մասին։ Նկարահանված է cinéma vérité ոճով[2]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Նյու Յորքի կինոփառատոնի ժամանակ։ Օսկարի 87-րդ մրցանակաբաշխությանը «Citizenfour» ֆիլմը «Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում դարձել է հաղթող։
Այս ֆիլմը Էդվարդ Սնոուդենի մասին է, բայց ոչ նրա մասին։ Այն մարդկանց մասին է, ովքեր առաջ են գնում և ռիսկի ենթարկվում։
Բնօրինակ տեքստ (անգլ.)
The film is about Edward Snowden, but not about him. It's about people who come forward and take risks. - Լաուրա Պոիտրաս[3] |
Citizenfour անգլ.՝ Citizenfour | |
---|---|
Երկիր | ԱՄՆ Գերմանիա Միացյալ Թագավորություն |
Ժանր | վավերագրական |
Թեմա | Էդվարդ Սնոուդեն և global surveillance disclosures (2013–present)? |
Թվական | 2014 |
Պրեմիերա | Հոկտեմբերի 10, 2014 (Նյու Յորքի կինոփառատոն) Հոկտեմբերի 24, 2014 (ԱՄՆ) |
Լեզու | անգլերեն գերմաներեն պորտուգալերեն |
Ռեժիսոր | Լաուրա Պոիտրաս |
Պրոդյուսեր | Լաուրա Պոիտրաս Մատիլդե Բոնֆոյ Դիրկ Վիլուցկի |
Սցենարի հեղինակ | Լորա Պոյտրաս |
Դերակատարներ | Էդվարդ Սնոուդեն Գլեն Գրինուալդ Ուիլյամ Բինի Յակոբ Ապելբաում |
Օպերատոր | Քրիստեն Ջոնսոն Տրևոր Պագլեն Լաուրա Պոիտրաս Քեթի Սկոգին |
Երաժշտություն | Nine Inch Nails |
Մոնտաժ | Մատիլդե Բոնֆոյ |
Պատմվածքի վայր | Բրազիլիա |
Նկարահանման վայր | Կոուլուն, Բեռլին, Բրյուսել, Հոնկոնգ, Լոնդոն, Ռիո դե Ժանեյրո, Մոսկվա և Embassy of Ecuador, London? |
Կինոընկերություն | Praxis Films Participant Media HBO Films |
Տևողություն | 114 րոպե |
Շահույթ | 3 միլիոն $[1] |
Տեղայնացնող | Radius-TWC |
Նախորդ | Երդում |
MPAA վարկանիշ | |
IMDb | ID 4044364 |
ԿինոՊոիսկ | ID 843103 |
Պաշտոնական կայքէջ | |
Թրեյլեր | https://www.youtube.com/watch?v=XiGwAvd5mvM |
Citizenfour Վիքիպահեստում |
2013 թվականի հունվարին ժուռնալիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և կինոօպերատոր Լաուրա Պոիտրասը մի անծանոթից, ով իրեն կոչում էր Citizen Four[4], սկսեց ստանալ կոդավորված էլեկտրոնային նամակներ։ Նամակներում նա նշում էր, որ ինքը բարձրաստիճան պետական աշխատող է և տեղեկություններ և ապացույցներ ունի, որ ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության գործակալությունը (անգլ.՝ National Security Agency (NSA)) ցանցի օգնությամբ հետևում է աշխարհի միլիոնավոր մարդկանց[5]։ Հինգ ամիս անց՝ երկու այլ ժուռնալիստների՝ Գլեն Գրինուալդի և «The Guardian» պարբերականից Իվն Մաքասկիլի հետ[6], նա ուղևորվում է Հոնկոնգ` անծանոթի հետ առաջին հանդիպման համար։ Անծանոթը Էդվարդ Սնոուդենն էր։
Չորս օր հարցազրույցներից հետո` հունիսի 9-ին, Սնոուդենի ինքնությունը բացահայտվում է իր իսկ ցանկությամբ։ Քանի որ մեդիայի ներկայացուցիչները բացահայտում են իր սենյակի համարը, նա տեղափոխվում է Պոիտրասի սենյակ։ Ճնշումներ զգալով ԱՄՆ-ի կողմից՝ նա հանդիպում է փախստականների գործերով ՄԱԿ-ի գործակալության հետ։ Այնտեղ նա ստանում է փախստականի կարգավիճակ։ Երբ Պոիտրասը զգում է, որ իրեն հետևում են, նա լքում է Հոնկոնգը և մեկնում Բեռլին։
Հունիսի 21-ին ԱՄՆ կառավարությունը Հոնկոնգին պահանջում է իրեն հանձնել Սնոուդենին։ Սնոուդենը փորձում է փախչել Հոնկոնգից, սակայն նրա ամերիկյան անձնագիրը չեղյալ էր հայտարարվել, և նա այդպես էլ չի կարողանում գնալ Հավանա։ Նա մնում է Մոսկվայում` «Շերեմետևո» միջազգային օդանավակայանի շենգենյան գոտում։ 2013 թվականի օգոստոսի 1-ին Ռուսաստանի կառավարությունը Սնոուդենին մեկ տարի ժամկետով օթևան է շնորհում[7]։ Այդ ընթացքում Գրինուալդը վերադառնում է հայրենիք` Ռիո դե Ժանեյրո, և այնտեղ շարունակում բացահայտել ԱՄՆ-ի մութ գաղտնիքները։
Ֆիլմը վերջանում է նրանով, որ Գրինուալդը, Պոիտրասը և Սնոուդենը հանդիպում են այս անգամ Ռուսաստանում։
Քանի որ ֆիլմը վավերագրական է, ֆիլմում հայնտված անձինք խաղում են իրենք իրենց։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.