From Wikipedia, the free encyclopedia
Փոլ Իգնեյշըս (USS Paul Ignatius), կամ Փոլ Իգնաթիուս (Փոլ Իգնատոսյան) հրթիռային հածանավ, ԱՄՆ–ի 36-րդ նախագահ Լինդըն Ջոնսընի օրոք 1967-1969 թթ․ ռազմածովային նախարար և Երկրորդ Աշխարհամարտին որպես ռազմածովային լեյտենանտ մասնակցած հայազգի Փոլ Ռոբերտ Իգնատիոսյանի (Paul Ignatius) անվամբ կոչվող հզոր արդիական ռազմանավ[1]։
Նավը կառուցվել է Ինգալս Շիփբիլդինգում՝ Ingalls Shipbuilding, որը ԱՄՆ-ի ամենահզոր և հայտնի ռազմական նավաշինարաններից մեկն է, եթե ոչ ամենաառաջնակարգը։ Նավը հիմնադրվել է 2015 թվականի հոկտեմբերի 20-ին[2]։ Այն ջրարկվել է 2016 թ. նոյեմբերի 12-ին[3]։ Նավի հովանավորն է Նենսի Իգնատոսյանը՝ Nancy W. Ignatius, ով ԱՄՆ-ի 1967-1969 թթ. հայազգի ռազմածովային նախարար Փոլ Ռոբերտ Իգնատոսյանի՝ Փոլ Իգնեյշըսի տիկինն է։ Նավը օծվել է քրիստոնեական ծեսով 2017 թ. ապրիլի 8-ին[4]։
Նավի գործարկումը և ԱՄՆ ռազմածովային նավատորմի կազմում ծառայության անցնելը տեղի է ունեցել 2019 թվականին, երբ ավարտվել է նրա անձնակազմի լիակատար համալրումը։
Այս ռազմանավը պատկանում է ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմի ներկայիս ամենատարածված ու հզոր դասին՝ Արլեյ Բյորք՝ Arleigh Burke, հանդիսանում է էսկադրային ականակիր, իսկ իրականում՝ հրթիռային հզոր հածանավ է, ենթադասը՝ Flight IIA:
Նավի անձնակազմը՝ 380 նավասպա և նավաստի։
Այս ռազմանավի սպառազինությունը արդիական և հզոր է, դարձնելով այն ԱՄՆ ռազմածովային նավատորմի հզորագույն հարվածային ուժերից մեկը։
Ռազմանավի վրա կա երկու հատ SH-60 Սի Հոք՝ Sea Hawk ուղղաթիռ՝ մարտական, հետախուզական և ընդհանուր ապահովման նպատակներով։
Փոլ Իգնեյշըս՝ Paul Ignatius ռազմանավը կլինի 2-րդը նախապես պլանավորված 8 միավոր Flight IIA "technology insertion" նավերի շարքում, որը կպարունակի Flight III ենթադասի ռազմանավերի տարրեր, որոնք կսկվեն DDG-124 ռազմանավով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.