ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Փերի Ռիվզ (անգլ.՝ Perrey Reeves նոյեմբերի 30, 1970, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որը առավել հայտնի է HBO-ի Մելիսա Գոլդի «Անտուրաժ» կատակերգական հեռուստասերիալի իր դերով։
Փերի Ռիվզ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1970 (53 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Alexander G. Reeves?[1] |
Փերի Ռիվզը ծնվել է Նյու Յորքում, սակայն մեծացել է Նյու-Գեմփշիրում՝ գիտնականների ընտանիքում[2]։ Ֆրանսիայում և Իտալիայում ուսումը ավարտելուց հետո, վերադարձել է ԱՄՆ և որոշել է յուրացնել դերասանի մասնագիտությունը[2]։ 80-ական թվականների վերջին նա հայտնվել է մի քանի հեռուստասերիալներում, որից հետո նշանավոր դեր է ստացել 1991 թվականի «Մանկական խաղ 3» ֆիլմում։
Ռիվզն իր կարիերայի ընթացքում հայտնվել է մի քանի տասնյակ հեռուստաշոուներում և ֆիլմերում։ Նա առավել հայտնի է HBO-ի Մելիսա Գոլդի «Անտուրաժ» կատակերգական հեռուստասերիալում խաղացած դերով, որտեղ նկարահանվել է 2004-2011 թվականներին։ Շոուի մյուս դերասանների հետ միասին նա մի քանի անգամ առաջադրվել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակի՝ կատակերգական սերիալում լավագույն դերասանական կազմի համար[3]։
Մեծ էկրանին Ռիվզն առաջին հերթին հայտնի է Ուիլ Ֆերրելի «Հին դպրոց» և «Միստր և միսիս Սմիթ» ֆիլմերում խաղացած դերերով, ինչպես նաև նկատվել է «Չբացահայտվածը» և «Ամերիկյան երազանք» ֆիլմերում։ Բացի այդ, նա նկարահանվել է 90-ական թվականների մի քանի անկախ ֆիլմերում, որոնցից ամենանշանավորը 1998 թվականի «Ծխային ազդանշաններ» դրաման է եղել, որն առաջին անգամ ցուցադրվել Է «Սանդես» կինոփառատոնի շրջանակներում[2]։ Հեռուստատեսությամբ նա նաև տարբեր տարիների եղել է բազմաթիվ սերիալների հյուր, այդ թվում՝ «Ջամփ սթրիթ 21», «Նա գրել է սպանություն», «Գաղտնի նյութեր», «C.S.I.։ Հանցագործության վայրը», «Գրեյի անատոմիա», «Մասնավոր պրակտիկա», «Ուրվականների հետ խոսողը», «Կասլ», «Հավայի 5.0», «Սպիտակ օձիք» և «Ծովային ոստիկանություն։ Հատուկ բաժին»։
2012 թվականի սեպտեմբերին հայտարարվել է, որ Փերի Ռիվզը խաղալու է Ջերի Բրուքհայմերի «Ամուսինների և կանանց գաղտնի կյանքը» համանուն վեպի էկրանավորումը պիլոտային ֆիլմի գլխավոր դերերից մեկը, հարուստ արվարձանի կյանքի մասին, որտեղ տեղի է ունեցել նրա բնակիչներից մեկի առեղծվածային սպանությունը[4]։
2015 թվականի հունիսի 12-ին Փերին ամուսնացել է թենիսի մարզիչ Աարոն Ֆոքսի հետ, որին հանդիպել է իրենց հարսանիքից 2 տարի առաջ[5]։ Ամուսինները ունեն դուստր՝ Ֆինեքս Դելֆին Ֆոքսը[6]։
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1989 | Շրջանավարտի սպանությունը | The Preppie Murder |
1991 | Մանկական խաղ 3 | Child’s Play 3 |
1995 | Մոռանալ և հիշել | Kicking and Screaming |
1998 | Ծխային ազդանշաններ | Smoke Signals |
1999 | Ռոք արքաները | The Suburbans |
2003 | Հին դպրոց | Old School |
2005 | Միստր և միսիս Սմիթ | Mr. & Mrs. Smith |
2005 | Չբացահայտվածը | Undiscovered |
2006 | Ամերիկյան երազանք | American Dreamz |
2008 | Արատավոր շրջան | Vicious Circle |
2009 | Ամերիկյան ինտրիգ | An American Affair |
2004-2011 | Անտուրաժ | Entourage |
2013 | Անմեղություն | Innocence |
2013 | Սարսափ | Fugly! |
2015 | Անտուրաժ | Entourage |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.