From Wikipedia, the free encyclopedia
Տիրան Արտակի Սարգսյան (բուլղար․՝ Диран Артаки Саркисян, 1894, Սիլիստրա, Բուլղարիայի իշխանություն, Բուլղարիա - 1969, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարահայ նկարիչ[1]։
Տիրան Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | 1894 |
Ծննդավայր | Սիլիստրա, Բուլղարիայի իշխանություն, Բուլղարիա |
Վախճանվել է | 1969 |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուսուցիչ | Վլադիմիր Դիմիտրով-Մայստորա |
Պարգևներ |
Տիրան Սարգսյանը ծնվել է 1894 թվականին Սիլիստրայում։ Սովորել է Սվիշտովի առևտրային միջնակարգ դպրոցում։ Նրա նկարչության ուսուցիչը Վլադիմիր Դիմիտրով-Մայիստորան էր[2]։
Դրանից հետո նա աշխատել է Փարիզում, ինչի պատճառով էլ նրա ստեղծագործության մեջ զգացվում է ֆրանսիական իմպրեսիոնիզմի ազդեցությունը[2]։
1937 թվականից հաստատվել է Սոֆիայում։ Բուլղարացի նկարիչների միությունում նա զբաղեցրել է Միության հիմնադրամի հաշվապահության գլխավոր հաշվապահի, Մշակույթի աշխատողների ակումբի գործարար խորհրդի քարտուղարի և ակումբի կառավարման խորհրդի անդամի պաշտոնները[3]։
Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության Ազգային ժողովի նախագահությունը նրան պարգևատրել է «Կյուրեղ և Մեթոդիոս» 2-րդ աստիճանի շքանշանով[3]։
Մահացել է 1969 թվականին, Սոֆիայում[1]։
Նրա անձնական արխիվը պահվում է Կենտրոնական պետական արխիվի 1787K ֆոնդում։ Այն բաղկացած է 1899 - 1977 թվականների 29 արխիվային միավորից[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.