From Wikipedia, the free encyclopedia
Տատյանա Նիլովնա Յաբլոնսկայա (ուկրաիներեն՝ Тетяна Нилівна Яблонська, փետրվարի 11 (24), 1917, Սմոլենսկ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 17, 2005[2], Կիև, Ուկրաինա), ուկրաինացի նկարչուհի։ ՈւԽՍՀ (1960) և ԽՍՀՄ (1982) ժողովրդական նկարիչ։ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի անդամ (1975), Ուկրաինայի հերոս (2001)։
Սովորել է Կիևի գեղարվեստական ինստիտուտում (1935-1941, 1947-1973 թվականներին դասավանդել է, պրոֆեսոր՝ 1967 թվականից)։
Բնանկարներում և թեմատիկ նկարներում Յաբլոնսկայան բացահայտել է ժամանակակիցների կենսահաստատ կերպարները, հայրենի բնաշխարհի բանաստեղծականությունը։ «Հաց» պատկերը (1949) 1950 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ Գործերից են՝ «Գարուն» (1950), «Անանուն բարձունքներ» (1969) և այլն։ Յաբլոնսկայայի նկարելակերպը աղերսվում է ժողովրդական որմնանկարների ավանդույթներին, առանձնանում գույնի հագեցվածությամբ, դեկորատիվությամբ[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.