From Wikipedia, the free encyclopedia
Վալենտինա Տրոնել (ֆր.՝ Valentina Tronel, ապրիլի 6, 2009, Ռեն)[1][2] հայտնի է որպես Վալենտինա, ֆրանսիացի երգչուհի, «Մանկական Եվրատեսիլ 2020» երգի մրցույթի հաղթող[3]։
«Մանկական Եվրատեսիլ»-ից առաջ Վալենտինա Տրոնելը մասնակցել է «Մանուկների ձայն»-ի ֆրանսիական տարբերակին[1]։ 2018 թվականից «Kids United» խմբի նոր սերնդի անդամ է։
Վալենտինա Տրոնելի հայրենի քաղաքը Ռենին է[1]՝ Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բրետան երկրամասի մայրաքաղաքը։ Մայրը իտալերենի ուսուցիչուհի է[4]։
2016-ին աղջիկը մասնակցել է «Մանկական ձայն» հեռուստածրագրի չորրորդ եթերաշրջանին, բայց հասել է մինչև կույր լսումների փուլ, քանի որ ուսուցիչներից ոչ մեկը չի շրջվել դեպի նա։
2018 թվականից Տրոնելը եղել է «Kids United Nouvelle Géneration» մանկական երաժշտական խմբի անդամ (Kids United խմբի «նոր սերունդ»)[3][5]։ Խմբի հետ ձայնագրել է երկու ալբոմ[5]։
2020 թվականի նոյեմբերին Վալենտինա Տրոնելը «J’imagine» («Ես պատկերացնում եմ») երգով ներկայացրել է իր երկիրը Մանկական Եվրատեսիլում և հաղթել[3]՝ հավաքելով 200 միավոր և մեծ տարբերությամբ առաջ անցնելով Ղազախստանից (152 միավոր) և Իսպանիայից (133 միավոր)։ Սա Ֆրանսիայի առաջին հաղթանակն է այս երգի մրցույթի մանկական տարբերակում։
Տրոնելը ֆրանսերեն ոչ միայն երգում է, այլև ռեփ է կարդում[5]։
Բացի այդ, նա երգում է իտալերեն։ Տրոնելը հատկապես սիրում է երգել Լաուրա Պաուզինիի երգերը, քանի որ նրա մայրը իտալացի այս երգչուհու երկրպագու է[5]։ 2016 թվականի «Մանկական ձայն» հեռուստածրագրի կույր լսումներ փուլում ևս Վալենտինա Տրոնելը կատարել է Պաուզինիի երգը՝ «Tra te e il mare»-ը։
Տարի | Վերնագիր | Ալբոմ |
---|---|---|
2020 | «J’imagine» | — |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.