From Wikipedia, the free encyclopedia
[1]Սքար Բեններ (անգլ.՝ Skaar Banner), Marvel Comics-ի կոմիքսների սուպերհերոսը, որն առավել հայտնի է որպես Հալքի և Կայերայի որդի, ծնված Planet Hulk կոմիքսների իրադարձությունների արդյունքում[2]:
Սքար Բեններ | |
---|---|
Հրատարակման պատմություն | |
Աշխարհ | Marvel Universe |
Անձնական տվյալներ | |
Տեսակ | կոմիքսների կերպար, gamma mutate? և extraterrestrial–human hybrid in a work of fiction? |
Սեռ | արական |
Ծնողներ | հայր՝ Հալք, մայր՝ Caiera? |
Կոմիքսներում իր առաջին հայտնվելու պահից ի վեր, երկար տարիների ընթացքում, կերպարը հայտնվել է նաև այլ մեդիա-արտադրանքներում, այդ թվում նաև մուլտսերիալներում և տեսախաղերում: «Կին-Հալք: Փաստաբան» (2022) սերիալում, որը Marvel Cinematic Universe (MCU) մեդիաֆրանշիզայի մի մասն է, Սքարի դերը խաղացել է Ուիլ Դուսները:
Սքարի դեբյուտը եղել է What If? Planet Hulk #1 (2007 թ. դեկտեմբեր) կոմիքսում: Կերպար կանոնական հայտնվում էր World War Hulk #5 մինի սերիալում (2008 թվականի հունվար), գրված Գրեգ Պակի կողմից և նկարազարդված Ջոն Ռոմիտա կրտսերի կողմից։ Այնուհետև նա ձեռք բերեց իր սեփական շարքը, որը կոչվում էր Skaar: Son of Hulk կազմված 12 թողարկումից, հրապարակված 2008-2009 թվականներին:
Սքարի մոլորակի պատմությունից հետո, որը հանգեցրեց Սքարի ժամանմանը Երկիր, կոմիքսի անվանումը փոխվեց Son of Hulk-ի #13 թողարկումից հետո, որից հետո նոր գրող Փոլ Ջենքինսը կենտրոնացավ Հիրո-Կալի՝ Բրյուս Բենների մյուս որդու վրա։ Սերիան ավարտվեց 17-րդ թողարկումից հետո: Հիրո-Կալի պատմությունը, որը սկսվել էր այդ կոմիքսում, շարունակվել է մինի-սերիայում, կապված Realm of Kings: Son of Hulk-ի իրադարձությունների հետ:
Երբ Գրեգ Պակը սկսեց աշխատել The Incredible Hulk-ի վրա, թիվ 601 թողարկման մեջ, Սքարը միավորվեց ուժազրկված Բրյուս Բանների հետ:
Այնուհետև կերպարը հայտնվեց Ռոբ Ուիլյամսի «Skaar: Savage Land King» սահմանափակ սերիայում, ապա ներկայացվել է Dark Avengers կոմիքսում, սկսած #175 թողարկումից:
Սքարը տիրապետում էր երկու ծնողների կարողություններին: Ինչպես իր հայրը՝ Հալկը, նա ունի հսկայական ուժ, ամրություն, տոկունություն և բուժիչ գործոն, ինչպես նաև ուժեղացված ընկալում: Նրա ուժը մեծանում է, երբ նա կատաղում է, ինչը թույլ է տալիս կոտրել Ջագերնոթի զրահը[3]: Ինչպես իր մայրը՝ Կայերան, Սքարը կարող է կառավարել մոլորակի տեկտոնական էներգիան՝ տալով նրան լավայի և երկրագնդի մանիպուլյացիայի հնարավորություն, օգտագործելով Հին ուժը՝ Տիեզերական ուժի անկայուն տարբերակը[4].:
Երկաթե բռունցքը կարող է ցնցել նրան միայն շատ հզոր Ցի-հարվածով: Բացի այդ, Սքարը կարողանում է մարդկային կերպարանք ընդունել: Դուրս գալով «վառվող ջրերի» խորքից՝ Սքարը դիմադրություն է ձեռք բերել ծայրահեղ շոգին[5].։
What If կոմիքսի «Իսկ, եթե Կայերա Օլդսթրոնգը Սքարի կործանումը վերապրեր Հալկի փոխարեն» անվանումով սյուժեում, կոմիքսի վերջին մոտ հայտնվել է Սքարի 21-ամյա տեսակը, շրջափակված ստվերներով:
Սքարը հայտնվում է «Կին-Հալկ: Փատտ աբան» (2022) սերիալի «Ում շոուն է սա» դրվագում, որը տեղի է ունենում Marvel Cinematic Universe մեդիա ֆրանշիզայի շրջանակներում: Նրա դերը կատարել է Ուիլ Դուսները[9]:
Անվանում | Նյութ | Հրապարակման ամսաթիվ | ISBN |
---|---|---|---|
Skaar: Son of Hulk | Skaar: Son of Hulk #1-6, Savage World of Skaar и Hulk Family | Ապրիլ 2009 | ISBN 0-7851-3667-3 |
Skaar: Son of Hulk-Planet Skaar | Skaar: Son of Hulk #7-12 и Planet Skaar Prologue | Սեպտեմբեր 2009 | 0-7851-3986-9 |
Son of Hulk: Dark Son Rising | Skaar: Son of Hulk #13-17 | Հունիս 2010 | 9780785140559 |
Incredible Hulk Vol. 1: Son of Banner | Incredible Hulk #601-605 | Հունիս 2010 | 0-7851-4413-7 |
War of Kings | Включает War of Kings: Savage World of Skaar | Նոյեմբեր 2009 | 0-7851-4293-2 |
Skaar: King of the Savage Land | Skaar: King of the Savage Land #1-5 | Դեկտեմբեր 2011 | 0-7851-5694-1 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.