From Wikipedia, the free encyclopedia
Ստրադուն (խորվ.՝ Stradun, իտալ.՝ Stradone), Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքի պատմական կենտրոնի գլխավոր փողոց։
Ստրադուն | |
---|---|
Երկիր | Խորվաթիա |
Գտնվում է | Դուբրովնիկ |
Ստրադունը, ինչպես պատմական քաղաքի բոլոր փողոցները, հետիոտնային է։ 1468 թվականին այն սալարկել են կրաքարով։ Փողոցն ունի մոտ 300 մ երկարություն[1][2]։
Հնում ներկայիս փողոցի տեղում եղել է ճահճացած ջրային հոսանք, որը բաժանում էր Ռագուզան Դուբրավայից, մինչև 9-րդ դարում նրանք միավորվել են մեկ քաղաքում[3]։ Ստրադունը ձգվում է ամբողջ քաղաքով արևելքից արևմուտք՝ կապելով արևմտյան մուտքը, որը կոչվում է Վրատա Պիլա, արևելյան մուտքին՝ Վրատա Պլոչեին։ Փողոցի երկու ծայրամասերում կան 15-րդ դարի շատրվաններ՝ Մեծ Օնոֆրիո շատրվանը արևմտյան մասում և Փոքր Օնոֆրիո շատրվանը արևելյան հատվածում։ Քաղաքային զանգակատունը գտնվում է արևմուտքում, իսկ ֆրանցիսկյանների վանքի զանգակատունը՝ արևելքում[4]։
Ստրադունը քաղաքի գլխավոր փողոցն է դարձել 12-րդ դարում։ Նրա ժամանակակից տեսքը հիմնականում ձևավորվել է 1667 թվականի երկրաշարժից հետո, որի հետանքով շինությունների մեծ մասը քանդվել է։ Մինչև երկրաշարժը տները կառուցված չեն եղել մեկ միասնական ոճով, ինչպիսին նրանք ներկայումս են։ Հաճախ կիրառվել են կամարաշարեր և արհեստական հարդարանք[2]։ Երկրաշարժից և դրան հաջորդած հրդեհից հետո օրենք է ընդունվել, որով սահմանվել է քաղաքի հետագա պլանավորումը։
Այս պլանի շնորհիվ՝ Ստրադունի՝ 17-րդ դարի բոլոր շենքերը համապատասկանում են մեկ մոդելի. առաջին հարկում գտնվում են խանութներ՝ դեպի գլխավոր փողոց ելքերով։ Դռներն ու պատուհանները նույն շրջանակներով են՝ կիսակլորավուն կամարներով։ Օրվա ընթացքում դռները փակ են մնում, և ապրանքը հաճախորդներին վաճառվում է պատուհանագոգերից, որոնք կրպակի տեղ են ծառայում[5]։ Երկրորդ հարկերում բնակելի տարածքներ են, իսկ երրորդ հարկերում՝ մնացած սենյակները։ Խոհանոցները 1667 թվականի երկրաշարժից հետո ձևավորվել են երրորդ հարկի տակ՝ հնարավոր հրդեհի տարածումը կանխելու նպատակով։
20-րդ դարի վերջերին Ստրադունը և հարակից որոշ փողոցներ տուժել են Դուբրովնիկի պաշարման արդյունքում, սակայն նրանց մեծ մասը վերանորոգվել է[5][6]։
Ստրադունում են տեղակայված Դուբրովնիկի տեսարժան բազմաթիվ շինություններ, որոնց շնորհիվ փողոցը զբոսաշրջային հանրաճանաչ ուղղություն է։ Ամեն տարի՝ փետրվարի 3-ին, Ստրադունով երթ է կազմակերպվում սուրբ Վլասի պատվին, որը Դուբրովնիկի հովանավոր սուրբն է[7]։ Ստրադունում կազմակերպվում են նաև համերգներ, նշվում է Նոր տարվա գիշերը[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.