Ռաֆայել Սանտիի նկար From Wikipedia, the free encyclopedia
«Սուրբ Սեբաստիան», Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ Ռաֆայելի ստեղծագործություններից։ Նկարում պատկերված է 3-րդ դարի նահատակ Սուրբ Սեբաստիանը[3]։
Սուրբ Սեբաստիան | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ռաֆայել Սանտի |
տարի | մոտ 1500[1] |
բարձրություն | 43 սանտիմետր |
լայնություն | 34 սանտիմետր |
ուղղություն | Բարձր վերածնունդ |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ[2], տեմպերա[2] և փայտե տախտակ[2] |
գտնվում է | Կարրարա ակադեմիա |
հավաքածու | Կարրարա ակադեմիա |
հիմնական թեմա | Սուրբ Սեբաստիան |
պատկերված են
| |
https://www.lacarrara.it/en/catalogo/81lc00207/?highlight=raffael կայք | |
Ծանոթագրություններ | |
Saint Sebastian by Raphael Վիքիպահեստում |
Սուրբ Սեբաստիանը պատկերվել է որպես չնաշխարհիկ, շքեղ հագնված երիտասարդ։ Նրա ձեռքում նետ է, որը խորհրդանշում է նրա չարչարանքները և մահը։ Ճկույթը վայելչագեղորեն կորացրած է։ Գլուխը փոքր-ինչ խոնարհած է, արտաքուստ հանգիստ է, երազկոտ, հնարավոր է՝ փոքր-ինչ տխուր[4].
Ինչպես Ռաֆայելի վաղ շրջանի մյուս նկարները, այս նկարը ևս կրում է Պերուջինոյի ազդեցությունը։ Նկարի վրա երևում են մտահղացման փոփոխության հետքերը․ որոշ արվեստաբանների կարծիքով ՝Սեբաստիանը նախապես պատկերված է եղել կարճ վարսերով։
Ռաֆայելը ստեղծել է անսովոր կոմպոզիցիա՝ քրիստոնեական սրբերից և մարտիրոսներից մեկին պատկերելու համար։ Ավանդաբար այդ շրջանում Սեբաստիանին պատկերում էին ամբողջ հասակով, պատանու տեսքով՝ սրունքներին վիրակապեր, սյունին գամված և նետահարված[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.