Սուրբ Երրորդություն հունական եկեղեցի (Ստամբուլ)
եկեղեցի Ստամբուլում From Wikipedia, the free encyclopedia
եկեղեցի Ստամբուլում From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Երրորդության եկեղեցի (հուն․՝ Ιερός Ναός Αγίας Τριάδος, թուրքերեն՝ Aya Triada Rum Ortodoks Kilisesi), հույն ուղղափառ եկեղեցի, որը գտնվում է Ստամբուլի Բեյօղլու շրջանում՝ Թաքսիմի հրապարակի մոտ[1]։
Սուրբ Երրորդության եկեղեցի Ιερός Ναός Αγίας Τριάδος | |
---|---|
Սուրբ Երրորդության եկեղեցին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կրոնական կառույց |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Թուրքիա, Ստամբուլի նահանգ, Ստամբուլ |
Տարածաշրջան | Մարմարածովյան տարածաշրջան |
Դավանանք | Հույն ուղղափառ եկեղեցի |
Թեմ | Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքություն |
Հիմնական ամսաթվերը | 1880 |
Ներկա վիճակ | կանգուն |
Նվիրված | Սուրբ Երրորդություն |
Անվանված | Երրորդություն |
Ճարտարապետական ոճ | Նեոբյուզանդական ճարտարապետական ոճ |
Կառուցման սկիզբ | 1876 թվական, օգոստոսի 13 |
Կառուցման ավարտ | 1880 թվական, սեպտեմբեր |
Հիմնադրված | 1880 |
Agia Triada Greek Orthodox Church Վիքիպահեստում |
Բացվել է 1880 թվականին և համարվում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գործող ամենախոշոր ուղղափառ պաշտամունքի վայրը[2]։
Սուրբ Երրորդության եկեղեցու տեղում նախկինում կառուցված է եղել հունական գերեզմանատուն և հիվանդանոց, ինչպես նաև Սուրբ Գեորգիոսի անունը կրող եկեղեցի, որը քանդվել է նախքան ներկայիս շինության կառուցումը[3]:
Կառույցի նախագծողը եղել է ազգությամբ հույն ճարտարապետ Պետրոս Կամպանակին։ Շինարարական աշխատանքները սկսվել են 1876 թվականի օգոստոսի 13-ին և ավարտվել են երեք տարի անց՝ 1880 թվականի սեպտեմբերին[4][5][6][7]։ Եկեղեցին կառուցվել է նեոբյուզանդական ճարտարապետական ոճով՝ բարոկկոյի տարրերով[4]։
Ճակատային հատվածում գտնվող երկու զանգերը կառուցված են վերածննդի շրջանի գոթական ոճով։ Օսմանյան Հունաստանի տարածքում նման շինություն կառուցվեց միայն թանզիմաթի բարեփոխումներից հետո[4]։ Այն առաջին գմբեթավոր տաճարն էր, որը կառուցվել է Օսմանյան կայսրության ժամանակահատվածում[7]։
Եկեղեցու ձևավորման աշխատանքներն իրականացրել են նկարիչ Սակելարի Մեգակլիսան և ճարտարապետ Ալեքսանդր Կրիկելիսոմը[8]։ 1880 թվականի սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել եկեղեցու օծման արարողությունը։
Եկեղեցին լրջորեն վնասվել է 1955 թվականի Ստամբուլի ջարդերի ընթացքում։ Տաճարի վերականգնման աշխատանքներն ավարտվել են 2003 թվականին՝ հույն գործարար Անգելոպուլոսի ջանքերի շնորհիվ[9][10][11][12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.