Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար From Wikipedia, the free encyclopedia
Սի Ծինփին (չինարեն ավանդ. 習近平, հեշտ. 习近平 , պինին: Xí Jìnpíng, Սի Ծինփին, հունիսի 15, 1953[1], Պեկին, Չինաստան[2]), Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար, Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահ։
Լինելով Կոմունիստական կուսակցության վետերանի որդի, Սի Ծինփինը Չինաստանի առափնյա նահանգներում կուսակցական աստիճաններով անընդհատ բարձրանում է։ Նա 1999 – 2002 թթ. ընթացքում Ֆուծյանի նահանգապետն էր, այնուհետ 2002 – 2007 թթ.. նա հարևան Ցզեջյան նահանգի կուսակցության ղեկավարն էր։ Այնուհետ նա տեղափոխվում է Շանհայ, կարճ ժամանակ նա ղեկավարում է Շանհայի կոմունիստական կուսակցությունը։ 2007 թ. հոկտեմբերին նա առաջադրվում է Կենտրոնական կոմիտե և նրան պատրաստում էին դառնալու Խու Ցզին Տաոյի իրավահաջորդը։
Սին այժմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջնորդն է, առաջնորդների հինգերորդ սերունդը[35]։ Նա կյանքի կոչեց կոռուպցիայի դեմ պայքարի նորացված արշավ, շուկայական տնտեսական ռեֆորմների շարունակություն, բաց կառավարման մոտեցումը և նոր մտածողության համատարած տարածումը ազգի վերածննդի համար՝ «Չինական երազ»[36]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.