From Wikipedia, the free encyclopedia
Սթիվեն Ջ. Մորս (Steven J. "Steve" Morse, հուլիսի 28, 1954[1][2], Hamilton, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի ռոք-երաժիշտ, կիթառահար և հեղինակ, հայտնի որպես Դիփ Փարփլ-ի ներկայիս կիթառահար և անդամ 1994 թվականից։ Նվագել է նաև Dixie Dregs և Kansas խմբերում։
Սթիվ Մորս | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Steve Morse |
Ծնվել է | հուլիսի 28, 1954[1][2] (70 տարեկան) Hamilton, Օհայո, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ռոք և պրոգրեսիվ ռոք[3] |
Մասնագիտություն | կիթառահար, կոմպոզիտոր, ջազ կիթառահար և բանջոյիստ |
Գործիքներ | կիթառ[3], վոկալ[3], բաս[3], Բանջո[3] և երաժշտական ստեղնաշար[3] |
Կրթություն | Մայամիի համալսարան, Academy of Richmond County? և Frost School of Music? |
Անդամակցություն | Դիփ Փարփլ, Kansas (խումբ), Dixie Dregs?, Living Loud?, Angelfire? և Flying Colors? |
Կայք | stevemorse.com |
Steve Morse Վիքիպահեստում |
Նա է նվագում Դիփ Փարփլի Purpendicular, Abandon, Bananas, և Rapture of the Deep ալբոմներում, ինչպես նաև բազմաթիվ համերգային շրջագայությունների ժամանակ, այդ թվում՝ 2010 թվականին Երևանում։
Ծնվել է հուլիսի 28-ին 1954 թվականին քահանայի և դաշնակահարուհու ընտանիքում, ամերիկյան Համիլթոն քաղաքում, Օհայո նահանգում։ Սթիվը դեռ 10 տարեկանել չէր, երբ նա իր եղբոր՝ Դեյվի հետ ստեղծեց «The Plague» խումբը։
60-ականների վերջին Մորսերը տեղափոխվեցին Վրաստան, որտեղ Սթիվն ու Դեյվը ներառվեցին «Dixie Grit» նվագախումբ, որը հանդես էր գալիս սրճարաններում և պարահրապարակներում, նվագելով ուրիշի ստեղծագործությունները, այդ թվում «Led Zeppelin» և «Cream» կրկնությունները։ 70-ականներին խումբը լուծարվեց, իսկ Մորսը իր ընկեր Էնդի Վեսթոմի հետ կազմեցին «Dixie Dregs» խումբը, որը արդյունքում դարձավ պրոֆեսիոնալ։ Այս խմբում կիթառահարը մնաց մոտ 13 տարի։
1982 թվականից մինչև 1986 թվականը ամեն տարի «Guitar Player» ամսագրի ընթերցողների կողմից Մորսը ճանաչվում էր լավագույն կիթառահար։
1983 թվականից Սթիվը սկսեց վարել «Guitar for the practicing musician» ամսագրի «Open ears» սյունակը։ Շուտով Մորսը ստեղծեց «Steve Morse band» անհատական ծրագիրը։ Դրա կազմ մտան բաս-կիթառահար Ջերի Պիկը և թմբկահար Դուգ Մորգանը, ում հետագայում փոխարինեց Րոդոմ Մորգենշտեյնը։ Առաջին իսկ ալբոմի հիթը դարձավ «Cruise missile»: 1985 թվականին դուրս եկավ երկրորդ գործը` «Stand up»ը, իսկ այն իրականացնելուց հետո երաժիշտները շրջայց կատարեցին «Rush»ի բացմանը։
80-ականների կեսերին նրան հրավիրում են շրջագայության Ջոն Մակլաֆլինը, Էլ Դի Մեոլան, Պակո դե Լուսիան։ В 1986-1987 թվականներին Մորսը նվագում էր Kansas խմբում։
1989 թվականին,հոգնելով շոու-բիզնեսից, Սթիվ Մորսը հանկարծակի լքում է բեմը և ԱՄՆ-ի ավիաընկերություններից մեկում դառնում է ներքին չվերթների օդաչու։
1994 թվականին Մորսը վերականգնում է Steve Morse Band-ը, իսկ նույն թվի նոյեմբերին հրավեր է ստանում նվագելու Deep Purpleում։ Մի քանի համերգներից հետո նա դառնում է խմբի մշտական կիթառահարը։
Dixie Dregs
Steve Morse Band և անհատական ալբոմները
Deep Purple
Kansas
այլ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.