From Wikipedia, the free encyclopedia
Սթիվեն Ռոբերտ Իրվին, (անգլ.՝ Stephen Robert Irwin կամ պարզապես Սթիվեն Իրվին (անգլ.՝ Steve Irwin) փետրվարի 22, 1962[1][2][3], Upper Ferntree Gully, Վիկտորիա - սեպտեմբերի 4, 2006[4][1][2][…], Բատ Ռիֆ, Քվինսլենդ), հայտնի ավստրալիացի բնագետ, հեռուստալրագրող և բնության մասին բազմաթիվ կինոնկարների հեղինակ, որոնցից են՝ «The Crocodile Hunter» («Կոկորդիլոսների որսորդը»), «Crok Files», «The Crocodile Hunter Diaries» («Կոկորդիլոսների որսորդի օրագիրը»)։ Եղել է Քուինսլենդի Բիրվա քաղաքի «Ավստրալիայի գազանանոցի» նախկին տնօրենը այսինքն սեփականտերը։
Սթիվ Իրվին անգլ.՝ Steve Irwin | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 22, 1962[1][2][3] |
Ծննդավայր | Upper Ferntree Gully, Վիկտորիա |
Մահացել է | սեպտեմբերի 4, 2006[4][1][2][…] (44 տարեկան) |
Մահվան վայր | Բատ Ռիֆ, Քվինսլենդ |
Գերեզման | Australia Zoo |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Մայրենի լեզու | անգլերեն |
Երկեր | The Crocodile Hunter? |
Մասնագիտություն | սցենարիստ, հեռուստահաղորդավար, լրագրող, դերասան, բնապահպան, գործարար, ճանապարհորդ հետազոտող և հերպեսաբան |
Ամուսին | Թերի Իրվին |
Ծնողներ | հայր՝ Bob Irwin?, մայր՝ Lyn Irwin? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Robert Irwin? և Բինդի Իրվին |
Կայք | crocodilehunter.com |
Ստորագրություն | |
Steve Irwin Վիքիպահեստում |
Սթիվը մանուկ հասակից կոկորդիլոսներ էր որսում իր ծնողներին պատկանող Քուինսլենդի սողունների գազանանոցի համար։ 1991 թվականից Իրվինը շարունակում է ընտանեկան բիզնեսը և շուտով նկարահանում է «Կոկորդիլոսների որսորդը» (անգլ.՝ Crocodile Hunter) կինոնկարի առաջին սերիաները, որ աշխարհով մեկ հայտնի դարձավ։ Նույն թվականին Իրվինը պարգևատրվեց ավստրալիական զբոսաշրջիկությունը խթանելու, Կանաչ մայրցամաքի ու վայրի բնության մասին կինոնկարներ ստեղծելու և «Ավստրալիայի գազանանոցը» հիմնելու համար։
Բազմաթիվ անգամ Իրվինի կյանքը մազից է կախված եղել։ Նա բազմաթիվ վերքեր ուներ, որոնք ստացել էր վայրի կենդանիների հետ շփվելուց։
Զոհվել է 2006 թվականի սեպտեմբերի 6-ին հերթական հեռուստաֆիլմի նկարանման ժամանակ՝ կատվաձուկը մահացու էլեկտրական հոսանքի հարվածել է Սթիվեն Իրվինի սրտին[5]։
Տարի | Ֆիլմ | Դեր | Այլ |
---|---|---|---|
1997-2004 | Կոկորդիլոսների որսորդը | Ինքն իրեն | |
1999-2000 | Կրոկ Նիշքեր | Ինքն իրեն | |
2001 | Դոկտոր Դուլիթլ 2 | Ինքն իրեն | Էպիզոդիկ դեր |
2002 | Որսորդների գաղտնիքներ | Ինքն իրեն | Один эпизод |
2002 | Կոկորդիլոսների որսորդը․ Հանդիպակաց ընքացք | Ինրն իրեն | |
2004 | Հրաշալի ծնողները | ||
2006 | Փախիր | Ծովափիղ | (ձայն) |
2007 | Մահացու օվկիանոս | Ինքն իրեն | Հատուկ թողարկում (թողարկվել է մահվանից հետո), Ի հիշատակ |
Զարմանալի չէ, որ Սթիվեն Իրվինը զոհվեց, կենդանիներին հրահրելուց նաև վայրի կենդանու հրահրմամբ։ Նա կարիերա արեց վայրի կենդանիներին ջղայնացնելով կամ զայրացնելով և վախեցնելով։ - Դեն Մեթյուս[7] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.