նախապաշարմունքների ամբողջություն և խտրականության դրսևորում՝ հիմնված անձի սեռի և/կամ գենդերային ինքնության վրա From Wikipedia, the free encyclopedia
Սեքսիզմ, նախապաշարմունք կամ խտրականություն, որը հիմնված է մարդու սեռի կամ գենդերի վրա[Ն 1]։ Սեքսիզմը կարող է ազդել ցանկացածի վրա, սակայն որպես հիմնական թիրախ փաստագրված են կանայք և աղջիկները[1]։ Այն կապված է կարծրատիպերի և գենդերային դերերի հետ[2][3], և կարող է ներառել այն համոզմունքը, որ մեկ սեռը կամ գենդերը ինքնին գերազանցում է մյուսին[4]։ Ծայրահեղ սեքսիզմը կարող է նպաստել սեռական ոտնձգությունների, բռնաբարության և սեռական բռնության առաջացմանը[5]։ Գենդերային խտրականությունը կարող է ներառել սեքսիզմը, որը խտրականություն է մարդկանց նկատմամբ կապված մարդու գենդերային ինքնությունից[6] կամ նրանց գենդերային կամ սեռական տարբերություններից[7]։ Գենդերային խտրականությունը հատկապես ընդգծվում է աշխատատեղերի անհավասարության առումով[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.