From Wikipedia, the free encyclopedia
Սերբախորվաթերեն, սերբերի, խորվաթների, չեռնոգորցիների և մուսուլման-բոսնիացիների լեզուն։ Խոսողների թիվը՝ 21 միլիոն (2005 թվական)։
Սերբախորվաթերեն ранее Srpskohrvatski jezik, Српскохрватски језик | |
---|---|
Տեսակ | բնական լեզու, մակրոլեզու, կենդանի լեզու և pluricentric language? |
Ենթադաս | Western South Slavic languages? |
Երկրներ | Բոսնիա և Հերցեգովինա Սերբիա Խորվաթիա Չեռնոգորիա |
Պաշտոնական կարգավիճակ | Սերբիա Խորվաթիա Բոսնիա և Հերցեգովինա Չեռնոգորիա Կոսովո[1] |
Խոսողների քանակ | 19 000 000 մարդ (2022)[2] |
Լեզվակիրների թիվը | մոտ 21 մլն[3] |
Դասակարգում | Հնդեվրոպական ընտանիք
|
Գրերի համակարգ | կիրիլիցա (վուկովիցա), լատինական այբուբեն (գաևիցա |
IETF | sh |
ISO 639-1 | sh |
ISO 639-3 | hbs |
Տարածք, որտեղ սերբախորվաթերենը խոսվում է մեծամասնության կողմից։ (2005) | |
Serbo-Croatian language Վիքիպահեստում |
Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի սլավոնական, լեզուների հարավային խմբին։ Ունի 3 հիմնական բարբառ՝ շտոկավական, չակավական, կայկավական։ Միջին հայերենի յուրաքանչյուր ձայնավոր (ի, ե, ա, օ, ու) կարող է լինել և երկար, և՝ կարճ։ Ունի 25 բաղաձայն, որոնցից 5-ը փափուկ է։ Բաղաձայն ր-ն հանդես է գալիս վանկարար դերով։ Շեշտը արտաշնչական տոնային (երաժշտական) է (բարձրացող երկար և կարճ, իջնող երկար և կարճ)։ Ունի 6 հոլով և կոչականի առանձին ձև, բայը՝ 4 անցյալ և 2 ապառնի ժամանակ։ Սերբախորվաթերենը օգտագործում է 12-րդ այբուբեն՝ կիրիլիցան, որը մոտ է ռուսերեն այբուբենին, և լատինիցան, որը լատիներեն այբուբենի ձևափոխված տարբերակն է։ Հնագույն հուշարձանները դարից են։ Ժամանակակից գրական լեզուն ձևավորվել է 19-րդ դարի 1-ին կեսին՝ շտոկավական բարբառի ժողովրդական խոսվածքների հիման վրա։ Գրական լեզվում կան տարածքային (մեծ մասամբ բառապաշարային) տարբերություններ, որոնք պայմանավորված են խորվաթիայի և սերբիայի մարզերում նրա զարգացման ոչ միօրինակ պայմաններով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.