Սենդայ (քաղաք)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սենդայ, քաղաք և նավահանգիստ Ճապոնիայում, Հոնսյու կղզում։ Միյագի պրեֆեկտուրայի վարչական կենտրոնն Է։ Բնակչությունը կազմում է ▼1 061 177 մարդ (ապրիլի 1, 2020)[2]։ Երկաթուղային հանգույց Է։ Կան նավթավերամշակման, Էլեկտրատեխնիակական, մետալուրգիական, մեքենաշինական, փայտամշակման, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, շրջակայքում՝ քարածխի արդյունահանում։ Ունի համալսարան։
քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Սենդայ | |||||
ճապ.՝ 仙台市 | |||||
| |||||
Երկիր | Ճապոնիա | ||||
Համայնք | Միյագի | ||||
Ներքին բաժանում | Aoba-ku?, Miyagino-ku?, Wakabayashi-ku?, Taihaku-ku? և Izumi-ku? | ||||
Հիմնադրված է | ապրիլի 1, 1889[1] թ. | ||||
Մակերես | 786,35 կմ² | ||||
ԲԾՄ | 57 մետր | ||||
Կլիմայի տեսակ | Չափավոր | ||||
Բնակչություն | ▼1 061 177 մարդ (ապրիլի 1, 2020)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Հեռախոսային կոդ | 22[3] | ||||
Փոստային ինդեքս | 980-8671 | ||||
Փոստային դասիչ | 980-0011–989-3124[4] և 980-8671 | ||||
Պաշտոնական կայք | city.sendai.jp | ||||
| |||||
2011 թվականի մարտի 11-ին Հոնսյու նահանգի արևելյան ափին 8,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ավերիչ երկրաշարժից հզոր ցունամի է առաջացել Ճապոնիայի խաղաղօվկիանոսյան ափին։ Ամենից շատ տուժել են Միյագի պրեֆեկտուրան և Սենդայ քաղաքը. ալիքների բարձրությունը հասել է 10 մ-ի[5]։ Սենդայ քաղաքի ափին հայտնաբերվել է 200-ից 300 դի[6]։
Ամեն տարի գարնանը անցկացվում է Սենդայ Մացուրի փառատոնը։ Սենդայի ամենահայտնի փառատոնը Տանաբատան է, որը նշվում է օգոստոսի 6-8-ը և տարեկան ունենում է ավելի քան 2 միլիոն այցելու։ Տանաբատա փառատոնի համար Սենդայի փողոցները զարդարվում են հատուկ տոնական զարդարանքներով, երաժշտական կատարումներով հանդես են գալիս երաժշտական խմբեր և անհատ կատարողներ, փողոցները լեցուն են կենդանի երաժշտությամբ և տոնական հյուրասիրություններով։ Այդ ընթացքում անցկացվում են շքերթներ, փողոցով քայլում են «սամուրայներն» իրենց ազգային տարազներով, ցուցատրելով ազգային պարեր և ծիծաղաշարժ ներկայացումներ։ Շուրջ 300 տարի Միյագի պրեֆեկտուրայում անցկացվում է Դոնթոսայի փառատոնը, որն ունի իր խորհուրդը, այրվում են ամանորյա զարդարանքները, դարումա տիկնիկները և տան բոլոր հին իրերը։ Այդ օրը ղոթքներ են մատուցվում առողջության, հաջողության և բարեկեցության համար։ 2001 թվականից Սենդայում անցկացվում են դաշնամուրի և ջութակի միջազգային մրցույթներ։
Սենդայի շատ տեսարժան վայրեր կապված են քաղաքի հիմնադիր Դեյթ Մասամունեի անվան հետ։
Սենդայի տարածաշրջանին բնորոշ սննդամթերքներից են՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.