Սելթյարնարնես
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սելթյարնարնեսը (իսլ.՝ Seltjarnarnes) քաղաք է Իսլանդիայի հարավարևմտյան ափին։ Բնակչությունը՝ ▲4674 մարդ (հունվարի 1, 2023)[1]։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քաղաք | |||
---|---|---|---|
Սելթյարնարնես | |||
իսլ.՝ Seltjarnarnes | |||
| |||
Երկիր | Իսլանդիա | ||
Համայնք | Հյովյուդբորգարսվայդիդ | ||
Հիմնադրված է | 1947 թ. | ||
Մակերես | 2 կմ² | ||
Պաշտոնական լեզու | իսլանդերեն | ||
Բնակչություն | ▲4674 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||
Խտություն | 2.214 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | իսլանդացիներ | ||
Պաշտոնական կայք | seltjarnarnes.is(իսլանդ.) | ||
| |||
Սելթյարնարնես քաղաքը գտնվում է Իսլանդիայի հարավարևմտյան հատվածում, համանուն թերակղզու վրա, մայրաքաղաք Ռեյկյավիկից արևմուտք։ Վարչականորեն համարվում է Սելթյարնարնես համայնքի կենտրոնը, որը գտնվում է Հյովյուդբորգարսվայդիդ շրջանում։ Քաղաքի մակերեսը կազմում է 2 կմ²։ Բնակչության թիվը՝ 4 428 մարդ (2007 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ)։ Բնակչության խտությունը՝ 2 214 մարդ/կմ²։ Բնակչության դեպի մայրաքաղաք հոսքի պատճառով Սելթյարնարնես քաղաքում դիտվում է բնակչության թվի նվազման միտում։
Սելթյարնարնեսը քաղաքի կարգավիճակը ստացել է 1974 թվականին։ Քաղաքում գտնվում են Նեսթոֆի բժշկական թանգարանը (1761 – 1763 թվականներին կառուցված շենքում) և դեղագործական թանգարանը (մոտ 1900 թվականին կառուցած դեղատանը)։ Քաղաքի էներգամատակարարումը կատարվում է ջերմային աղբյուրների հաշվին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.