From Wikipedia, the free encyclopedia
Սարգիս Արթուրի Գասպարյան (դեկտեմբերի 23, 1995, Ստեփանավան, Լոռու մարզ, Հայաստան - մայիսի 2, 2016, Արցախ և Թալիշ, Թարթառի շրջան, Ադրբեջան), Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի և Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող։
Սարգիս Արթուրի Գասպարյան | |
---|---|
դեկտեմբերի 23, 1995 - մայիսի 2, 2016 (20 տարեկան) | |
Ծննդավայր | Հայաստան, Ստեփանավան |
Մահվան վայր | Արցախ, Թալիշ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ծառայության տարիներ | 2014 - 2016 |
Մարտեր/ պատերազմներ | Արցախա-ադրբեջանական «քառօրյա պատերազմ» |
Պարգևներ | «Արիության» մեդալ «Մարտական ծառայություն» մեդալ |
Ծնվել է 1995 թվականի դեկտեմբերի 23-ին Լոռու մարզի՝ Ստեփանավան քաղաքում, որոշ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Արցախ՝ Շուշի։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Տնտեսագիտական քոլեջ, որից հետո Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարան[1]։
2-րդ կուրսում 2014 թվականին զորակոչվել է բանակ, ծառայության անցնելով ԼՂՀ՝ Մեխակավանում (Ջեբրայիլ)։ Որոշ ժամանակ անց տեղափոխվել է Մարտակերտի շրջանի N զորամաս[1]։
Ծառայությունն արժանապատիվ ու բարեխղճորեն ավարտել է ու զորացրվել 2016 թվականի փետրվարի 5-ին։ 2016 թվականի ապրիլին Սարգիսը կամավոր մեկնում է առաջնագիծ՝ Թալիշ իր հայրենի հողը պաշտպանելու։ Ապրիլի 29-ին թշնամու կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով կրակահերթ է արձակել Հայկական դիրքերի ուղղությամբ։ Անհավասար մարտում Սարգսի մարտական ընկերը վիրավորում է ստանում, իսկ նա նետվել է օգնելու, սակայն, երբ Սարգիսը փորձում է ընկերոջը օգնություն ցույց տալ, այդ պահին ծանր վիրավորում է ստանում։ Նրան օգնության է հասնում մյուս մարտական ընկերը, ով Սարգսին դուրս է բերում կրակահերթից, որից հետո նրան տեղափոխում են զինհոսպիտալ։ Սարգսի վիճակը օրեր շարունակ ծանր էր, նրա օրգանների մեծ մասը խոցված են եղել, ու լի փամփուշտներով, քանի որ տվյալ պահին Սարգիսն առանց զրահաբաճկոնի է եղել։ Մայիսի 2-ին Սարգիսը վախճանվում է[1]։
Սարգիս Գասպարյանի հուղարկավորությունը տեղի ունեցավ մայիսի 4-ին Շուշիում։ Հոգեհանգիստը տեղի ունեցավ մայիսի 5-ին (Շուշի)։
Սարգիս Գասպարյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.