Ֆրանցիսկո Գոյայի նկար From Wikipedia, the free encyclopedia
«Սատուրնը որդուն հոշոտելիս» (իսպ.՝ Saturno devorando a un hijo), իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի նկարը, որն ստեղծել է 1819-1823 թվականներին իր «Խուլի տան» («Quinta del Sordo») պատին։ 14 նմանատիպ պատկերներից մեկն է, որը հետագայում տեղափոխել է կտավի վրա և այն այժմ գտնվում է Պրադո Թանգարանում։
Սատուրնը որդուն հոշոտելիս | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ֆրանցիսկո Գոյա[1] |
տարի | 1820[2] |
բարձրություն | 143,5 սանտիմետր[2] |
լայնություն | 81,4 սանտիմետր[2] |
ստեղծման երկիր | Իսպանիա |
ուղղություն | ռոմանտիզմ[3] |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | mixed technique?[2], wall?[2] և կտավ[2] |
գտնվում է | Պրադո թանգարան |
հավաքածու | Պրադո թանգարան |
մասն է | Մռայլ նկարներ |
պատկերված են
| |
https://www.museodelprado.es/en/the-collection/art-work/saturn/18110a75-b0e7-430c-bc73-2a4d55893bd6 կայք | |
Ծանոթագրություններ | |
Saturno devorando a su hijo Վիքիպահեստում |
Նկարն սկզբնապես, ըստ 1828—1830 թվականներին Գոյայի ընկերոջ՝ Անտոնիո Բրուգադի գույքագրման, գտնվել է «Quinta del Sordo»-ի առաջին հարկի նկարչի հյուրասենյակի պաննոյում։ Մյուս «Մռայլ նկարների» հետ կտավի վրա տեղափոխել է նկարիչ Սալվադոր Մարտինես Կաբելսը ֆրանսիացի բանկիր Ֆրեդրիկ Էմիլ դ'Էրլանգերի խնդրանքով, որպեսզի 1878 թվականին Համաշխարհային ցուցահանդեսում ցուցադրելու համար։ Սակայն աշխատանքը չի գոհացրել գնորդներին, այդ իսկ պատճառով 1881 թվականին այն նվիրել են Պրադո թանգարանին։
Ավանդական մեկնաբանության համաձայն՝ նկարում պատկերված էր Կռոնոսը, որը վախենում էր իր զավակների կողմից տապալվել, դրա համար էլ խժռում է բոլորին։ Ի տարբերություն հունական դիցաբանության դասական սյուժեին, որտեղ խելագար Կռոնոսը կուլ է տալիս իր բարուրված երեխաներին, այստեղ խելագար Կռոնոսը պատառոտում նրանց մարմինները։ Այդ պատճառով Գոյայի նկարը նման է Պիտեր Պաուլ Ռուբենսի «Սատուրն» նկարին։ Սակայն Ռուբենսի նկարում Սատուրնը սառնասիրտ է, իրատեսական և ինքնավստահ։ Գոյայի նկարում Սատուրնը մարմնի ոչ ռեալիստական համամասնությամբ խելագար հրեշ է։ Նկարի տարածությունը նրան բավարար չէ, այդ պատճառով էլ նա ընդունել է անբնական դիրք։
1819 թվականին Մանսանարես գետի ափին, Մադրիդում Գոյան տուն է ձեռք բերել։ Բնակիչները այդ երկհարկանի կառույցը կոչել են «Խուլի վիլլա» (իսպ.՝ Quinta del Sordo)։ Թեպետ այդ անվանումը վերաբերում էր նախկին սեփականատիրոջը, սակայն ծանր հիվանդությունից հետո 1792 թվականին Գոյան խլացել է, և տան հին անվանումը լիովին կիրառելի է դարձել նկարչի համար ևս։ 1819–ից մինչև 1823 թվականները, մինչև Բորդո տեղափոխվելը, Գոյան ստեղծել է 14 որմնանկարներից բաղկացած մի շարք, որոնք նկարել էր տան պատերին։ 73 տարեկանում, ունենալով երկու ծանր հիվանդություն, Գոյան գտնվում էր չափազանց մռայլ հոգեկան դրության մեջ։ Որպես հայրենասերի՝ նրան նույնպես չէր կարող չվշտացնել Իսպանական հեղափոխության անհաջողությունը, որն սկսվել էր նույն թվականին։ Սկզբում Գոյան որմնանկարները ստեղծում էր ավելի պայծառ թեմաներով, սակայն վերոնշյալ ժամանակահատվածում սկսել է նկարել նոր որմնանկարներ, որոնք ստացել են «Սև նկարներ» անվանումը։ Որմնանկարները սկզբնապես նախատեսված չէին հասարակական ցուցադրության համար, դրանցում պատկերված էին բռնության, դաժանության ու հուսահատության տեսարաններ[4].։
Իր «Խուլի վիլլայի» պատերի աշխատանքներին Գոյան ոչ մի անվանում չի տվել[5]։ Բոլոր որմնանկարները և կտավներրը իրենց անուններն ստացել են նկարչի մահվանից հետո։ Այդ պատճառով էլ այս նկարը ունեցել է մի քանի անվանումներ՝ «Սատուրնը որդուն հոշոտելիս», «Սատուրնը երեխաներին հոշոտելիս» կամ ուղղակի «Սատուրնը»։
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link){{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.