From Wikipedia, the free encyclopedia
Սանդրա Միլո ( իտալ.՝ Sandra Milo. մարտի 11, 1933[1], Թունիս, Ֆրանսիա[2] - հունվարի 29, 2024[3], Հռոմ, Իտալիա[4][2]), իտալացի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի։
Սանդրա Միլո իտալ.՝ Sandra Milo | |
---|---|
Ծնվել է | մարտի 11, 1933[1] |
Ծննդավայր | Թունիս, Ֆրանսիա[2] |
Մահացել է | հունվարի 29, 2024[3] (90 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա[4][2] |
Քաղաքացիություն | Իտալիա և Ֆրանսիա |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավարուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի |
Համատեղ ապրող(ներ) | Բետինո Քրաքսի[5] |
Երեխա(ներ) | Debora Ergas?[6] |
Իրական անուն - ազգանունը Սալվատրիչե Ելենա Լիլիանա Գրեկո է։ Կինոյում նրա նորամուտը եղել է «Բակալավրը/» կատակերգությունում (1955 թ., ռեժիսոր՝ Անտոնիո Պիետրանջելի) գլխավոր հերոսուհու՝ Գաբրիելայի դերը։ Այնուհետև ուշագրավ դերակատարումներով հանդես է եկել Ռոբերտո Ռոսելինիի «Գեներալ Դելա Ռովերե» դրամայում (պոռնիկ, 1959) և Անտոնիո Պիետրանջելիի «Ադուան և նրա ընկերները» (Լոլիտա, 1960) կատակերգությունում։ Գլխավոր հերոսուհու կերպարն է մարմնավորել Ստենդալի «Վանինա Վանինի» պատմվածքի էկրանավորումում (1961 թ., ռեժիսոր՝ Ռոբերտո Ռոսելինի)։ Սանդրա Միլոյի գլխավոր ձեռքբերումները կինոյում՝ ճակատագրական, հեգնական, ազատ և սեքսուալ կանանց դերերն են Ֆեդերիկո Ֆելինիի «Ութուկես» (Կլարա, 1963, Արծաթե ժապավենի մրցանակ, 1964) և «Ջուլիետն ու ոգիները» (Սյուզի/Իրիս/Ֆաննի, 1965, Արծաթե ժապավենի մրցանակ», 1966) գլուխգործոցներում, ինչպես նաև Իվոնը Լուիջի Զամպայի «Ամառային խելահեղություն» ֆիլմում (1963 թ.), Ջուլիանա Մարլետը՝ Դինո Ռիզիի «Հովանոց» կատակերգությունում (1966 թ.)։
1968 թվականին Սանդրա Միլոն թողել է կինոն, որպեսզի ամբողջությամբ նվիրվի ընտանիքին և մեծացնի երեխաներին։ Նա վերջնականապես մեծ էկրան և հեռուստատեսություն է վերադարձել 1979 թվականին։ Ստեղծագործական այդ երկրորդ շրջանի լավագույն դերերից են Մարիաննան «Մոխրոտիկ 80» ռոմանտիկ մելոդրամայում (1984 թ., ռեժիսոր՝ Ռոբերտո Մալենոտի), Արաբելլան՝ Պուպի Ավատիի «Սիրտը քեզ հետ չէ» (2003 թ.) ֆիլմում։ 2007 թվականին նա հաջողությամբ հանդես է եկել նաև թատերական բեմում «8 կին» ներկայացման մեջ։
Սանդրա Միլոն բնությունից օժտված է բարձր ֆալցետով. դա կինոյում նրա ստեղծած սեքսուալ, շիկահեր, գայթակղիչ կնոջ կերպարի բնորոշ, վառ տարբերակիչ հատկանիշն է։ 90-ականներին նա ակտիվորեն աշխատել է հեռուստատեսության մանկական շոուներում, ժամանցային նախագծերում, ձայնագրել է երգերի կատարումներ ամփոփող մի քանի ձայնասկավառակ։
Ի լրումն վերոնշյալ «Արծաթե ժապավեն» զույգ մրցանակների՝ Սանդրա Միլոն ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում ձեռք բերած նվաճումների համար 2020 թվականին արժանացել է իտալական «Ոսկե գլոբուս» մրցանակի[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.