From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Լինքոլն (անգլ.՝ Robert Todd Lincoln, օգոստոսի 1, 1843[1][2][3], Սփրինգֆիլդ, ԱՄՆ[4] - հուլիսի 26, 1926[5][1], Manchester, Վերմոնտ, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան և ռազմական նախարար։ Նախագահ Աբրահամ Լինքոլնի ավագ որդին։ Չորս եղբայրներից միայն նա է կարողացել հաղթահարել չափահասության տարիքը։
Ռոբերտ Լինքոլն | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Ֆիլիպսի ակադեմիան Էքսետերում (1860), Հարվարդի քոլեջ (1864), Հարվարդի իրավունքի դպրոց (հունվար 1865), Old University of Chicago?, Չիկագոյի համալսարան և Հյուսիսարևմտյան համալսարան (1866) |
Մասնագիտություն՝ | փաստաբան, դիվանագետ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | օգոստոսի 1, 1843[1][2][3] |
Ծննդավայր | Սփրինգֆիլդ, ԱՄՆ[4] |
Վախճանի օր | հուլիսի 26, 1926[5][1] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Manchester, Վերմոնտ, ԱՄՆ |
Թաղված | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն[6] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Հայր | Աբրահամ Լինքոլն |
Մայր | Մարի Թոդ Լինքոլն |
Ամուսին | Mary Eunice Harlan? |
Զավակներ | Jessie Harlan Lincoln?, Mamie Lincoln?[7] և Abraham Lincoln II? |
Ինքնագիր | |
Նա սովորել է Հարվարդի համալսարանում, ԱՄՆ-ում Քաղաքացիական պատերազմի ավարտին ծառայել է Ուլիսես Սիմփսոն Գրանթի շտաբում, որպես Դաշնային բանակի կապիտան։
Երկաթգծում տեղի ունեցած դժբախտ դեպքի ժամանակ փրկվել է Էդվին Բուտի՝ իր հոր սպանողի եղբոր շնորհիվ[8]։ Միջադեպը տեղի է ունեցել Նյու Ջերսի նահանգի Ջերսի Սիթի երկաթգծում։ Միջադեպի ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, դեպքը տեղի է ունեցել 1864 թվականի վերջին կամ 1865 թվականի սկզբին՝ մինչ Ջոն Բուտի կողմից Աբրահամ Լինքոլի սպանությունը։
Ռոբերտ Լինքոլնը հիշատակել է այս միջադեպի մասին 1909 թվականին, «Սենչուրի Մեգեզին» ամսագրի խմբագիր Ռիչարդ Ուսթոն Գիլդերին ուղղված նամակում։
1877 թվականին Լինքոլնը մերժեց նախագահ Ռատերֆորդ Հեյզի առաջարկը պետության ղեկավարի օգնական դառնալու համար և 1881 թվականին ընդունեց Ջեյմս Գարֆիլդի առաջարկը ռազմական նախարարի պաշտոնը զբաղեցնելու մասին։ Լինքոլնը զբաղեցրել է այս պաշտոնը, մինչև 1885 թվականը։ Իր պաշտոնավարման ժամանակահատվածում՝ 1884 թվականից սկսած խռովություններ բարձրացան Ցինցինատիում։ Երեք օրվա անկարգությունների ընթացքում 45 մարդ զոհվեց, նախքան Լինքոլնի ուղղարկած ամերիկյան զորքերի կողմից հանդարտության վերականգնումը[9]։
Մահացել է 1926 թվականի հուլիսի 26-ին Վերմոնտ նահանգում գտնվող իր տանը, քնած ժամանակ։ Մեկ շաբաթից քիչ ժամանակ էր մնացել նրա 83 տարեկան դառնալուն։ Մահվան պատճառը եղել է աթերոսկլերոզը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.