գետ Կանադայում From Wikipedia, the free encyclopedia
Ռիդո (ֆր.՝ Rivière Rideau), գետ Կանադայի Արևելյան Օնտարիո շրջանում, հոսում է Վերին Ռիդո լճից հյուսիս և Ռիդո ջրվեժում թափվում է Օտտավա գետ։ Գետի երկարությունը 146 կմ է։ Ջրվեժի հայտնվելուց հետո գետին տրվել է ֆրանսիական «Rideau» (վարագույր) անվանումը։
Ռիդո | |
---|---|
Զառիթափեր Ռիդո գետի վրա՝ Կարլտոնի համալսարանի դիմաց | |
Բնութագիր | |
Երկարություն | 146 |
Ավազանի մակերես | 3800 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Վերին Ռիդո լիճ[1] |
Գետաբերանի տեղակայում | Օտավա գետ |
Կոորդինատներ | |
Հոսող հոսքեր | Kemptville Creek? և Jock River? |
Երկրամաս | Օնտարիո |
Ջրահավաք | Օտտավայի ավազան |
Ռիդո ջրանցքը, որը թույլ է տալիս Օտտավայից ճամփորդել դեպի Օնտարիոյի Քինգսթոն քաղաք Օնտարիո լճով, կազմավորվել է Ռիդո գետի Քատարակի գետին միանալով։ Գետը ջրանցքից բաժանվում է Հոգ Բեք ջրվեժով (Օտտավա)։
Գարնան սկզբին գետի ստորին հատվածում վարարումը նվազեցնելու համար Օտտավա քաղաքից աշխատողները օգտագործում են սառույցի պայթեցման միջոցներ՝ մաքրելու Բիլինգս կամրջից մինչև Ռիդո ջրվեժ հատվածի սառույցները՝ սառույցի վրա անցքեր բացելով և օգտագործելով պայթուցիկ նյութեր սառույցի մեծ շերտերը կոտրելու համար։ Այս պրակտիկան շարունակվում է կիրառվել ավելի քան 100 տարի[2]։
Ռիդո գետը և նրա վտակները պաշտպանելու համար կարգավորող մարմին է հանդիսանում Ռիդո հովտի պահպանման մարմինը։
Ռիդո գետի երկայնքի համայնքներն են՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.