շվեդ դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Ռեբեկա Լուիզա Ֆերգյուսոն Սունդսթրյոմ[1] (անգլ.՝ Rebecca Ferguson, հոկտեմբերի 19, 1983, Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ դերասանուհի[2]։
Ռեբեկա Ֆերգյուսոն շվեդ.՝ Rebecca Ferguson | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 19, 1983 (40 տարեկան) |
Ծննդավայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
Կրթություն | Adolf Fredrik's Music School? |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել և գործադիր պրոդյուսեր |
Ռեբեկա Լուիզա Ֆերգյուսոն Սունդսթրյոմը ծնվել է 1983 թվականի հոկտեմբերի 19-ին Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքի Վասաստան շրջանում։ Նրա մայրը՝ Ռոզմարին, անգլուհի է, որը 25 տարեկան հասակում տեղափոխվել է Շվեդիա[3], իսկ հայրը շվեդ է։ Ռեբեկան ունի երեք եղբայր և քույր։ 1999 թվականին ավարտել է Ադոլֆ Ֆրեդրիքսի անվան երաժշտական դպրոցը[4]։
13 տարեկան հասակում Ռեբեկան որպես մոդել աշխատել է ամսագրերում, ինչպես նաև նկարահանվել է գովազդներում։
Իր սերիալի հաջողությունից և որդու ծնվելուց հետո Ռեբեկան ամուսնու հետ տեղափոխվել է Շվեդիայի հարավային ափին գտնվող Սիմրիսհամն քաղաք։ Այնտեղ բացել է արգենտինական պարի ստուդիա և աշխատել մի քանի կարճամետրաժ ֆիլմերում[5]։
Ֆերգյուսոնը «Նոր ժամանակներ» սերիալում խաղացել է Աննա Գրիպենհելմի գլխավոր դերը, իսկ ավելի ուշ՝ Քրիսիի դերը շվեդա-ամերիկյան «Օվկիանոսի պողոտա» սերիալում։ 2011 թվականին շվեդ ռեժիսոր Ռիչարդ Հոբերթը Ռեբեկային նկատել է քաղաքային շուկայում և առաջարկել նրան գլխավոր դեր իր «Մինչև Անտիբա մեկ վերջ» ֆիլմում[6]։ Այնուհետև Ֆերգյուսոնը նկարահանել է «Խարտակման ոգին» սարսափ ֆիլմում և Գուստաֆ Սկարսգորդի հետ «Մենք» ֆիլմում[7][8]։
2012 թվականի օգոստոսին հայտարարվել է, որ Ռեբեկան քասթինգ է անցելԲի-Բի-Սի հեռուստաալիքի 10-սերիայից բաղկացած «Սպիտակ թագուհին» պատմական դրամայում և ընտրվել է Էլիզաբեթ Վուդվիլի դերի համար[9]։ Ֆիլմը հիմնված է Ֆիլիպպա Գրեգորի «Զարմիկների պատերազմը» վեպի վրա և պատմում է սպիտակ և կարմիր վարդերի պատերազմի ժամանակ կանանց պատմության մասին[10]։ «Սպիտակ թագուհու» դերը դրական է ընդունվել քննադատների կողմից[11], այն Ֆերգյուսոնին բերել է ճանաչում և «Ոսկե գլոբուս» մրցանակի անվանակարգ։
2015 թվականին Ֆերգյուսոնը «Առաքելությունն անիրագործելի է։ Վտարվածների տոհմը» ամերիկյան ֆիլմում խաղացել է գլխավոր դերերից մեկը[12][13]։
Ռեբեկան ունի երկու երեխա՝ որդին Իսակը (ծնվել է 2007 թվականին)՝ իր նախկին բոյֆրենդ Լյուդվիգ Հալբերգից (հանդիպել են 2005-2015 թվականներին)[14] և դուստրը՝ Սագան (ծնվել է 2018 թվականին)[15]՝ իր ամուսին Ռորիից (ամուսնացել են 2019 թվականի հունվարին)[16]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1999-2001 | Նոր ժամանակներ | Nya tider | Աննա Գրիպենհելմ | |
2004 | ֆ | Խորտակվողի ոգին | Strandvaskaren | Ամանդա |
2011 | ֆ | Մինչև Անտիբա մեկ վերջ | En enkel till Antibes | Մարիա |
2013 | հֆ | Վատիկանը | The Vatican | Օլիբիա Բորգեզե |
2013 | ֆ | Մենք | Vi | Լինդա |
2013 | ս | Սպիտակ թագուհին | The White Queen | Էլիզաբեթ Վուդվիլ |
2014 | ֆ | Հերակլես | Hercules | Եվգենիա |
2014 | ֆ | Կարմիր վրան | The Red Tent | Դինա |
2015 | ֆ | Առաքելությունն անիրագործելի է։ Վտարվածների տոհմը | Mission: Impossible — Rogue Nation | Իլզա Ֆաուսթ |
2016 | ֆ | Աղջիկը գնացքում | The Girl on the Train | Աննա Ուոթսոն |
2017 | ֆ | Ձնեմարդ | The Snowman | Քաթրինա Բրատ |
2017 | ֆ | Կյանքը | Life | Միրանդա Նորթ |
2017 | ֆ | Մեծագույն շոումենը | The Greatest Showman | Ջեննի Լինդ |
2020 | ֆ | Դյունա | Dune | Լեդի Ջեսիկա |
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2011 | Համաշխարհային կինոփառատոն Ստոկհոլմում | Ծագող աստղ | Մինչև Անտիբա մեկ վերջ | Առաջադրված |
2014 | Ոսկե գլոբուս | Կնոջ լավագույն դեր մինի սերիալում կամ հեռուստասերիալում | Սպիտակ թագուհին | Առաջադրված |
2015 | Hamptons International Film Festival | Breakthrough Performer | Առաքելությունն անիրագործելի է։ Վտարվածների տոհմը | Հաղթանակ |
Golden Schmoes Awards | Best T&A of the Year | Առաջադրված | ||
2016 | Critics’ Choice Movie Awards | Մարտաֆիլմում լավագույն դերասանուհի | Առաջադրված | |
Իմպերիա | Կնոջ լավագույն առաջնելույթ | Առաջադրված | ||
Online Film & Television Association Award | Best Breakthrough Performance: Female | Առաջադրված |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.