From Wikipedia, the free encyclopedia
Ռավինի ճակատամարտ — տեղի է ունեցել 1187 թվականին մայիսին, Իկոնիայի սուլթանության և Կիլիկյան Հայաստանի զորքերի միջև, Սիս մայրաքաղաքից ոչ հեռու՝ Ռավինի դաշտում։
Թվական | 1187 թվականի մայիս |
---|---|
Վայր | Սիս մայրաքաղաքից ոչ հետու, Ռավինի դաշտ |
Արդյունք | Հայկական զորքերի փայլուն հաղթանակ |
Հակառակորդներ | |
Կիլիկիայի հայկական իշխանություն | Իկոնիայի սուլթանություն |
Հրամանատարներ | |
Լևոն Բ | Ռոստոմ † |
Կողմերի ուժեր | |
փոքրաթիվ ջոկատ | անհայտ (գերազանցում էին հայերին) |
Ռազմական կորուստներ | |
աննշան | գրեթե ողջ բանակը |
Ընդհանուր կորուստներ |
Պաղեստինում և Ասորիքում խաչակիրների դեմ Եգիպտոսի սուլթան Սալահ ադ Դինի հաջողություններից ոգևորված, Իկոնիայի թուրքմենների զորքերը՝ ոմն Ռոստոմի գլխավորությամբ ներխուժեցին Կիլիկյան Հայաստան, նպատակ ունենալով՝ ոչնչացնել հայկական պետականությունը և բռնատիրել երկիրը[1]։
Հայոց նորընծա իշխանապետ Լևոն Բ-ն, չսպասելով զորաժողովին, փոքրաքանակ ջոկատով հանկարծակիորեն գրոհում է թշնամու զորաճամբարի վրա, վերջիններս խուճապի են մատնվում։ Իսկ երբ Լևոն Բ-ն նիզակամարտում սպանում է Ռոստոմ զորավարին[2][3], վերջինիս խառնիճաղանջ հրոսակները դիմում են անկանոն փախուստի, տալով զգալի կորուստներ։ Ջախջախված թշնամու մնացորդներին հայկական ուժերը հետապնդում են մինչև սահմանային Ջահան գետի ափին գտնվող Սարավանդիքար բերդը։ Զարգացնելով հաջողությունը, Լևոն Բ-ն ազատագրում է հայաբնակ մի քանի շրջաններ ներառյալ Պռականան՝ կարևոր բերդով հանդերձ։ Ռավինի ճակատամարտը կարևոր նշանակություն է ունեցել Կիլիկյան Հայաստանի սահմանների անխախտությունը ապահովելու և պետության միջազգային հեղինակությունը բարձրացնելու գործում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.