Շրի Ռամասվամի Վենկատարաման (թամիլերեն՝ ராமசுவாமி வெங்கட்ராமன், դեկտեմբերի 4, 1910(1910-12-04)[1][2], Թանջավուր, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հունվարի 27, 2009(2009-01-27)[3][1][2], Նյու Դելի, Հնդկաստան), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, Հնդկաստանի 8-րդ նախագահ։ Հնդկական ազգային կոնգրես կուսակցության անդամ։

Արագ փաստեր Կուսակցություն՝, Կրթություն՝ ...
Փակել

Կարիերայի սկիզբ

Ռամասվամի Վենկատարամանը ծնվել է Թամիլ Նադու նահանգի Ռաջամադամ գյուղում։ Մադրասի համալսարանում ստացել է տնտեսական կրթություն, մասնագիտացել է տնտեսությունում։ Հետագայում Մադրասի իրավաբանական ուսումնարանում ստացել է իրավաբանական կրթություն։

Երկար ժամանակ աշխատել է Մադրասի բարձրագույն դատարանում (1935 թվականից), իսկ 1951 թվականից՝ Գերագույն դատարանում[4]։ Իրավաբանական գործունեության ընթացքում մոտիկացել է հնդկական ազատագրական շարժման հետ, եղել է Հնդկական ազգային կոնգրեսի ակտիվ մասնակից։ 1942 թվականին ակտիվ մասնակցել է Օգոստոսյան շարժմանը, երկու տարի անցկացրել է բանտում։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եղել է այն իրավաբանների թվում, որոնք լիազորված էին Հնդկական ազգային կոնգրեսի կողմից Ճապոնիայի ռազմամոլների հետ համագործակցության ազգայնամոլների և Մալայայում ու Սինգապուրում հնդիկների պաշտպանության համար, որոնք ճապոնական օկուպացիայի ճամանակ հանցագործային համագործակցության մեջ էին մեղադրվում[5]։ 1947 թվականից մինչև 1950 թվականը եղել է Մադրիասի փաստաբանների գավառական կոլեգիայի քարտուղարը։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.