անգլիացի արմատական ֆեմինիստ գրող, «Արդարություն հանուն կանանց» օրենսդրական բարեփոխումների խմբի համահիմնադիր From Wikipedia, the free encyclopedia
Ջուլի Բինդել (անգլ.՝ Julie Bindel, հուլիսի 20, 1962, Դարլինգտոն, Դարհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի արմատական ֆեմինիստ[1][2][3] գրող և «Արդարություն կանանց համար» օրենսդրական բարեփոխումների խմբի համահիմնադիր, որը 1991 թվականից ի վեր օգնում է բռնարար տղամարդ սպանելու համար քրեական հետապնդման ենթարկված կանանց[4][5][6]։
Ջուլի Բինդել | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 20, 1962 (62 տարեկան) |
Ծննդավայր | Դարլինգտոն, Դարհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | London Metropolitan University? |
Մասնագիտություն | լրագրող, ակտիվիստ և ֆեմինիստ |
Աշխատավայր | Լիդսի քաղաքային համալսարան և London Metropolitan University? |
Կայք | thejuliebindel.com |
Julie Bindel Վիքիպահեստում |
Լինքոլնի համալսարանի նախկին այցելու հետազոտող (2014–2017) և Լիդսի Մետրոպոլիտան համալսարանի բռնության, չարաշահման և գենդերային հարաբերությունների հետազոտական կենտրոնի տնօրենի նախկին օգնական Բիդելի աշխատությունների մեծ մասը վերաբերում է կանանց նկատմամբ բռնությանը, մասնավորապես մարմնավաճառությանը, հետապնդմանը, կրոնական ֆունդամենտալիզմին և թրաֆիքինգին[7][8]։
Հանդիսանում է ավելի քան 30 գրքի գլուխների ու չորս գրքի հեղինակ ու համահեղինակ, որոնց թվում՝ «Straight Expectations» (2014) և «The Pimping of Prostitution» (2017)։ Գործընկերուհու՝ Հարիեթ Ուիսթրիչի հետ խմբագրել է «The Map of My Life: The Story of Emma Humphreys» (2003) հոդվածը, կանոնավորապես գրել «Գարդիան» օրաթերթի, «Նյու Ստեյթսմեն» ամսագրի, «Սանդեյ Թելեգրաֆ» լրագրի ու «Ստենդփոյնթ» ամսագրի համար[8][9]։
Բինդելն ու իր երկու եղբայրները հասակ են առել հյուսիսարևելյան Անգլիայի Դարլինգթոն քաղաքում։ Ծնողները կաթոլիկ ու հրեա էին[10]։ 1973-1978 թվականներին հաճախել է Բրանքսոմի միջնակարգ դպրոցը, որից հեռացել է մեկ տարի շուտ, սակայն ինչպես ինքն է գրել՝ դա ոչ ոք չի նկատել[11][12]։ 1977 թվականին՝ 15 տարեկանում, պարզել է, որ լեսբուհի է[13], իսկ 2009 թվականին գրել է, որ հետերոսեքսուալության գաղափարն իրեն բացարձակապես չի գրավել[14][15]։
Տասնյոթ տարեկանում տեղափոխվել է Լիդս ու անդամագրվել պոռնոգրաֆիայի դեմ քարոզչություն իրականացնող Լիդսի հեղափոխական ֆեմինիստական խմբին[14]։ Տասներեք կանանց (որոնց մի մասը մարմնավաճառներ) սպանած ու ևս յոթի վրա հարձակված յորքշիրցի մարդասպան Պիտեր Սատկլիֆն ազատության մեջ էր 1975 - 1980 թվականների ընթացքում[16][17][18]։ Սատկլիֆի սպանությունների նկատմամբ Բինդելի ատելությունն է պատճառ հանդիսացել նրա կողմից կանանց նկատմամբ սեռական բռնությունը դադարեցնելու քարոզչություն իրականացնելու համար։ 2005 թվականին գրել է, որ ոստիկանությունը հետաքննություն է իրականացրել միայն այն ժամանակ, երբ սպանվել է առաջին «ոչ մարմնավաճառը» և կանանց խորհուրդ տվել գիշերը խուսափել փողոցում հայտնվելուց[19]։ Նրան նաև զայրացրել են ոստիկանության պնդումները, թե մարմնավաճառները մարդասպանի թիրախն էին, թեև 1978 թվականի մայիսից ի վեր զոհերից ոչ մեկը չէր համապատասխանում այդ մասնագիտությանը[17][20]։
Բինդելը նշել է, որ 1980 թվականի նոյեմբերին գիշերը տուն գնալիս իրեն հետևել է միջին հասակի մի մարդ՝ մուգ մորուքով և թավ մազերով։ Նրանից խուսափելու համար նա վազել է մոտակա պանդոկն ու ոստիկանությանը տեղեկացրել կատարվածի մասին․ նրանք մերժել են նրա հայցը պնդելով, որ նրա հետապնդումը յորքշիրյան ձեռագիր է հիշեցրել[18]։ Հաջորդ շաբաթ[21] Սատկլիֆի վերջին զոհի՝ 20-ամյա ուսանողուհի ժակլին Հիլի մարմինը գտնվել է Բինդելի հետապնդման վայրից կես մղոնից էլ պակաս հեռավորության վրա։ Հաջորդ տարի մարդասպանին ձերբակալելուց ու նրա լուսանկարը հրապարակելուց հետո Բինդելը ճանաչել է իրեն հետապնդած մարդուն[16][22]։
Բինդելը մասնակցել է սպանությունների դեմ ֆեմինիստական բողոքներին։
2006 թվականի վերջին, երբ դեռևս ազատության մեջ էր սերիական մարդասպան Սթիվ Ռայթը, Բինդելը կրկին պարզել է, որ ոստիկանությունը խորհուրդ է տալիս կանանց «հեռու մնալ փողոցից. եթե գիշերը մենակ եք, ձեզ վտանգի տակ եք դնում»[17]։
1990-ական թվականներին եղել է Լիդսի Մետրոպոլիտան համալսարանի բռնության, չարաշահման և գենդերային հարաբերությունների հետազոտական կենտրոնի տնօրենի օգնական[23], 2000-ական թվականներին՝ Լոնդոնի Մետրոպոլիտեն համալսարանի երեխաների և կանանց չարաշահման ուսումնասիրությունների բաժնի գիտաշխատող[24], 2013-2014 թվականներին՝ Լոնդոնի Բրունելի համալսարանի այցելու լրագրող, իսկ 2014-2017 թվականներին՝ Լինքոլնի համալսարանի այցելու հետազոտող[7]։
Ընտանեկան և անձնական փոխհարաբերություններում կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ Բինդելի ուսումնասիրությունը եղել է նրա աշխատանքի հիմնական առանձնահատկությունը։ Իր գործընկերների՝ փաստաբան Հարիեթ Ուիսթրիչի և Հիլարի Մաքքոլումի հետ հիմնադրել է «Արդարություն կանանց համար» ֆեմինիստական օրենսդրական բարեփոխումների խումբը, որն արշավներ է իրականացնում ընդդեմ այն օրենքների, որոնք խտրական վերաբերմունք են ցուցաբերում բռնություն գործադրած տղամարդկանց սպանած կանանց հանդեպ[4][25]։
Խումբն ստեղծվել է 1991 թվականին սկզբում որպես «Ազատություն Սառա Թոմփսոնին» նախաձեռնություն[26], որը նպատակ է ունեցել իր հարբեցող ամուսնուն նախորդ տարի սպանած ու դրա համար ցմահ դատապարտված Սառա Թոմփսոնին ազատություն պարգևել[5]։ Աշխատել է «Southall Black Sisters» ընկերության հետ փոխհամաձայնեցված․ վերջինս պայքարում էր 1989 թվականին ամուսնու սպանության համար դատապարտված Կիրանջիտ Ալուվալիային ազատ արձակելու համար[27][28]։
Խմբի առաջին հայցերից մեկը Էմմա Համֆրեյզի դեպքն էր, որը դատապարտվել էր 1985 թվականին, 17 տարեկանում իր դաժան կավատ ընկերոջ սպանության համար։ 1992 թվականի սեպտեմբերին նա բանտից նամակ է գրել «Արդարություն կանանց համար» խմբին ու օգնություն խնդրել։ Նրանց աջակցությամբ նա հաջողությամբ բողոքարկել է դատավճիռը[29]։
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Humphreys, Bindel and Wistrich, outside the Old Bailey, 7 July 1995 (YouTube video, directed by Pratibha Parmar) |
Համֆրեյզը մահացել է թմրանյութի չարաշահումից երեք տարի անց։ Բինդելը, Ուիսթրիչն ու Համֆրեյզը ընկերացել էին, և հենց նրանք են գտել վերջինիս իր տանն անկողնում մահացած։ Նրանց համահեղինակությամբ լույս է տեսել Համֆրեյզի գրառումների հիման վրա ստեղծված «The Map of My Life: The Story of Emma Humphreys»(2003) գիրքը[30][31]։ Նրանք նաև կանանց և երեխաների նկատմամբ բռնության մասին իրազեկելու համար Էմմա Համֆրեյզի անվան ամենամյա հուշամրցանակ են շնորհում կանանց և խմբերի[5][32][33]
2008 թվականին այն հարցը, որը Բինդելը քարոզել է ավելի քան մեկ տասնամյակ, հայտնվել է կառավարության օրենսդրության ուշադրության կենտրոնում։ «Արդարություն կանանց համար» խումբն ու «Southall Black Sisters» ընկերությունը ձգտել է փոխել օրենքը, որը պաշտպանում էր տղամարդկանց և պատժում կանանց։ Եթե տղամարդիկ թեժ պահին սպանում էին զուգընկերոջը, որպես մեղմացուցիչ հանգամանք ընդունվում էր գրգռված լինելը։ Օրենքը փոխելուն միտված արշավը ձգտել է արգելել այդ մեղմացուցիչ հանգամանքը և թույլ տալ կանանց կողմից շարունակական բռնության ենթարկվելն ընդունել որպես մեղմացուցիչ հանգամանք հօգուտ կանանց։ Կանանց և հավասարության նախարար Հարիեթ Հարմանը նույն կարծիքի է եղել այս հարցում և առաջարկվել է փոխել օրենքն այդ նպատակով[34][35]։
1970-ական թվականներից Բինդելը ուսումնասիրել ու պայքարել է մարմնավաճառության դեմ, իսկ այդ մասին պարբերաբար գրել է 1998 թվականից ի վեր[36][37]։ Վճռականորեն դեմ է արտահայտվել սեքսուալ առևտուրը որպես «սեռական ծառայություններ մատուցողների իրավունքները» խթանելու մաս, ապաքրեականացնելու ջանքերին[38]։ Նրա դիրքորոշումն այնպիսին է, որ մարմնավաճառությունը «էապես վիրավորական է, և կանանց անհավասարության պատճառ և հետևանք, միակողմանի շահագործում՝ հիմնված տղամարդկանց ուժի վրա»[39]։ Իր «The Pimping of Prostitution: Abolishing the Sex Work Myth» գրքում (2017) նա հարցազրույց է վերցրել 250 մարդկանցից մոտավորապես 40 երկրներում, այցելել հասարակաց տներ և զրուցել է մարմնավաճառների, կավատների և ոստիկանության հետ[22]։
Մի քանի անգամ նրան հանձնարարվել է բարեգործությունների և տեղական իշխանությունների համար սեռական առևտրի մասին զեկույցներ գրել։ Լոնդոնի Մետրոպոլիտեն համալսարանի երեխաների և կանանց չարաշահման ուսումնասիրությունների բաժնում աշխատելիս 2003 թվականին համահեղինակել է զեկույց Ավստրալիայում, Իռլանդիայում, Նիդեռլանդներում և Շվեդիայում մարմնավաճառության մասին[40]։ 2004 թվականին նա Գլազգոյի քաղաքային խորհրդի համար զեկույց է պատրաստել Մեծ Բրիտանիայում ծնկապարերի մասին[24]։ 2008 թվականին Հելեն Աթկինսի հետ համահեղինակել է «Big Brothel» զեկույցը, որտեղ նա ուսումնասիրել է Լոնդոնի 33 թաղամասերի 921 հասարակաց տները[41]։ Նրանք գրել են, որ դրանց 85 տոկոսը գտնվել է բնակելի տարածքներում․ «Որտեղ էլ որ լինեք քաղաքում, հավանականությունն այն է, որ կանանց առք ու վաճառքը շարունակվում է ձեր քթի տակ»[42]։
Բինդելն ու Աթկինսն իրենց ծանոթ տղամարդկանց ներգրավել են իրենց փոխարեն հասարակաց տներ զանգահարելու մեջ․ նրանք հարցնում էին, թե իրենց ինչ կարող են առաջարկել։ Զանգահարել են միայն տեղական թերթերում գովազդված հասարակաց տները։ Բինդելը հաշվարկել է, որ գովազդի շնորհիվ հասարակաց տները տարեկան ստացել են 86-209․5 միլիոն ֆունտ ստեռլինգի շահույթ[42]։ Ներհրվող սեքսը հասանելի էր 15 - 250 ֆունտ ստեռլինգի սահմաններում, միջին արժեքը կազմել է 62 ֆունտ ստեռլինգ։ Հասարակաց տների երկու տոկոսն առաջարկել են չպաշտպանվող ներհրվող սեքս լրացուցիչ 10-200 ֆունտ ստեռլինգի դիմաց[41]։ Կանանց մեծ մասը եղել են ծագումով հարավային կամ արևելյան Եվրոպայից ու Ասիայից[43]։ Հասարակաց մի տուն առաջարկել է իրենց խոսքերով «մի հույն աղջկա, որը շատ-շատ երիտասարդ է»[42]։ Զեկույցը քննադատության է արժանացել 27 ակադեմիկոսների կողմից[44]։
Բինդելը գրում է «Գարդիան» օրաթերթի, «Նյու Ստեյթսմեն» ամսագրի, «Սանդեյ Թելեգրաֆ» լրագրի ու «Ստենդփոյնթ» ամսագրի համար և հաճախակի հարցազրույցներ տալիս BBC-ին ու Sky News-ին[7]։ Նա թերթերում գրել սկսել է 1998 թվականի նոյեմբերից, երբ դեռ աշխատում էր Լիդսի Մետրոպոլիտեն համալսարանում[36]։
2001 թվականին «Գարդիան» օրաթերթում նրան սյունյակ է հատկացվել այն բանից հետո, երբ նա գրել է կանացի սեռական տուրիզմի մասին Ջամայկայում[45]։ Գրել է նաև երեխաների շահագործման ու կիբեռհետապնդումների թեմաների մասին[46][47][48], ինչպես նաև գենդերային չեզոք զուգարանների[49][50]։
Բինդելը քննադատել է այն դժվարությունը, որին հանդիպում են բռնաբարության մասին հաղորդող շատ կանայք և պնդել, որ քննչական և իրավական գործընթացն ավարտվում է նրանով, որ կանանց հետ ավելի շատ վերաբերվում են որպես հանցագործի, քան թե տուժողի[51][52][53][54][55]։ Բռնաբարության մասին նրա գրածները տպագրվել են Քուվեյթի և Հնդկաստանի թերթերում[56][57]։ 2006 թվականին գրել է, որ բռնաբարության մասին ինքը հաղորդում չէր տա ոստիկանությանը, «որովհետև եթե ինձ բռնաբարեին, ես ավելի շուտ կնախընտրեի հանդես գալ որպես ամբաստանյալ դատարանում, քան որպես բողոքող մի համակարգում, որը կարծես թե ցանկանում է ապացուցել, որ բռնաբարությունը կանանց երեւակայության արդյունք է[58][59]։
Բինդելն ինքն իրեն անվանում է քաղաքական լեսբուհի ֆեմինիստ[60]։ 2010 թվականին ընդգրկվել է Միացյալ Թագավորության բացահայտ ամենաազդեցիկ ԼԳԲՏ անձանց ցուցակում, զբաղեցնելով 98-րդ տեղը[61]։ Նա սկսել է լեսբուհիների խնդիրների մասին գրել 1996 թվականից[62]։ «Գարդիանում» նրա աշխատանքը ներառել է հոդվածներ լեսբիական նրբագեղության[63], երեխա ունենալու[64], կոսմետիկայի արդյունաբերության[65], կանացի կոսմետիկ վիրահատությունների[66] ու սեքսուալության մասին գիտական տեսությունների մասին[67]։
2014 թվականին Բինդելը պնդել է, որ «Արդարություն կանանց համար» խմբի աշխատանքը կայանում է նրանում, որ փոխեն օրենքն այնպես, որ «ահաբեկելն» այլևս պաշտպանություն չլինի իրենց կանանց սպանած տղամարդկանց համար և որ ջանք չեն խնայելու ամուսնական բռնաբարությունն ապօրինի ճանաչելու հարցում։ Այս ինստիտուցիոնալ մարտերը վարելու փոխարեն ֆեմինիստներն այժմ կենտրոնանում էին անհատներին խայտառակելու վրա։ «Խնդրագրերը գրավել են քաղաքականությունը», գրել է նա[68]։ Նա քննադատում է խոսելու հնարավորությունից զրկելու պրակտիկան, պնդելով, որ «գրաքննությունը նոր չափանիշն է»[69]։ Ամեն տարի Անգլիայում և Ուելսում շուրջ 400,000 կին սեռական բռնության է ենթարկվում, ասել է նա 2016 թվականին[70][Ն 1]։
Բինդելը պնդել է, որ սեռը սոցիալականացման արդյունք է, և որ գենդերային դերերն ուժեղացնում են կանանց ճնշումը[72][73]։ Նա կցանկանար ամբողջովին վերջ դնել գենդերին[72]։ Նա գրել է 2008 թվականին, որ սեռափոխության վիրահատությունը ամրապնդում է գենդերային կարծրատիպերը, և որ գենդերային ինքնության խանգարման (GID) ախտորոշումը հիմնված է հնացած տեսակետների վրա, թե ինչպես պետք է իրենց պահեն կանայք և տղամարդիկ։ «Հենց այս գաղափարն է, որ որոշակի հստակ վարքագիծ է վերագրում արական և իգական սեռի ներկայացուցիչներին», գրել է նա, «հիմքում ընկած է տրանսգենդերիզմի երևույթի քննադատությունը»[74][75]։
2012 թվականին Բինդելը դատապարտել է կանանց երկսեռությունը որպես «նորաձեւ միտում», որն առաջացել է «սեռական հեդոնիզմի» պատճառով և բարձրացրել է այն հարցը, թե բիսեքսուալությունն արդյոք գոյություն ունի՞։
2015 թվականին «Radfem Collective»-ին տված հարցազրույցում Բինդելը պաշտպանել է արական սեռի բոլոր ներկայացուցիչների ներճամբարումը, ինչպես նաև հետերոսեքսուալության վերացումը։
Գրքեր
Զեկույցներ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.