Ջոն Քեբոտ (իտալ.՝ Giovanni Caboto), մոտ 1450[1], Գաետա, Լատինա, Լացիո, Իտալիա - մոտ 1498[1], Հյուսիսային Ատլանտիկա), ծագումով իտալացի[3] ծովագնաց և հայտնագործությունների հեղինակ։ 1497 թվականին ղեկավարելով ԱնգլիայիՀենրի Յոթերորդ թագավորի ֆինանսավորած ծովարշավը՝ հայտնագործել է ներկայիս Կանադայի ափերը՝ դառնալով առաջին եվրոպացին, ով ոտք է դրել Հյուսիսային Ամերիկայի մայրցամաքային ափի վրա։ Ջոն Քեբոտը փաստորեն համարվում է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի հայտնագործողը։
Նշանավոր ծովագնացին իտալերենով ներկայումս անվանում են Giovanni Caboto, վենետիկյան բարբառով՝ Zuan Chabotto, անգլերենով՝ John Cabot: Ինքն անձամբ Վենետիկի հանրապետությունում գտնված ժամանակ ստորագրել է "Zuan Chabotto"[4] և իր անուն-ազգանվան այդ ձևը շարունակել է գործածել Անգլիայում գտնվելիս, առնվազն իտալացիների շրջանում։ Լոնդոնում գտնված բանկի իտալացի տերը նրան դիմելիս գործածել է 'Giovanni Chabbote' անվանաձևը[5]։
Հայտնի է, որ նա ծնվել է Իտալիայում, Ջուլիո Կաբոտոյի որդին է, ունեցել է Պիերո անունով եղբայր[6]։ Որպես նրա ծննդավայր նշվում են Գաետան՝ Լատինա մարզում և Կաստիլիոնե Կիավարեզեն՝ Ճենովայի մարզում[6][7][8]։ Գաետայի օգտին գլխավոր վկայությունը ծխամատյանի գրանցումներն են, սակայն 1443 թվականից հետո այնտեղ արված գրառումներում Կաբոտոներ այլևս չեն հիշատակվում[9]։
Լոնդոնում Իսպանիայի դեսպան Պեդրո դե Ավալան, որ Քեբոտի ժամանակակիցն է, 1498 թվականին Իսպանիայի թագավորին ուղարկած իր նամակներից մեկում նրան ներկայացնում է որպես "Կոլումբոսի նման մեկ ուրիշ ճենովացու".[10]: Ջոն Քեբոտի որդին՝ Սեբաստիանը, որը նույնպես ճանաչված ծովագնաց էր և համարվում է անգլիական նավատորմի հիմնադրիներից մեկը, ասել է, որ իր հայրը ծագումով Ճենովայից է։ Փաստաթղթերը վկայում են, որ 1476 թվականին Ջոն Քեբոտը ստացել է Վենետիկի հանրապետության քաղաքացիություն, ինչի համար նա, ըստ սահմանված կարգի, պետք է առնվազն տասնհինգ տարի ապրած լիներ Վենետիկում։ Այսպիսով՝ 1461 թվականից նա ապրել է այդ քաղաքում[11][12]։
Giovanni Caboto (1762), նկար Վենետիկի դուքսի պալատում
Քեբոտի աշտարակ (Նյուֆաունդլենդ, կառուցվել է 1897 թվականին, ի հիշատակ Քեբոտի պատմական նավարկության 400-ամյակի)
Քեբոտի աշտարակ անգլիակն Բրիստոլ քաղաքում, ծովափին. կառուցվել է 1897 թվականին, ի հիշատակ Քեբոտի պատմական նավարկության 400-ամյակի
Denis William Eden-ի նկարը՝ John Cabot and his sons receive the charter from Henry VII to sail in search of new lands (1910), խորհրդարանի շենքում[13]
Giovanni Caboto Club (հիմնվել է 1925 թ.), իտալական ակումբ, որ գործում է կանադական Օնտարիո երկրամասի Վինձոր քաղաքում[14]
Douglas Hunter, The Race to the New World: Christopher Columbus, John Cabot, and a Lost History of Discovery (New York: Macmillan, 2011). He uses findings from The Cabot Project of the University of Bristol as part of his research.[6] This is described by archeologist Peter Pope as "the first substantial book on Cabot since the batch that observed the quincentennial of 1997 and the most detailed comparison to date of the careers of Columbus and Cabot."[16]
Edoardo Giuffrida, "New documents on Giovanni Caboto" in R. Mamoli Zorzi (ed.), Attraversare gli Oceani: Da Giovanni Caboto al Canada Multiculturale (Venice, 1999), 61. Juliana de Luna, Names from Sixteenth Century Venice (2008).
(PDF) (Press release) (in Italian). (TECHNICAL DOCUMENTARY "CABOTO": I and Catalan origins have been proved to be without foundation."CABOT". Canadian Biography. 2007. Retrieved 17 May 2008. «"SCHEDA TECNICA DOCUMENTARIO "CABOTO": I CABOTO E IL NUOVO MONDO"»(PDF). Արխիվացված է օրիգինալից(PDF) 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
Магидович И.П., Магидович В.И. Очерки по истории географических открытий. Т.2. Великие географические открытия (конец XV - середина XVII в.) – М., Просвещение. 1983. С. 33..
Douglas Merritt, Sculpture in Bristol (Bristol, 2002), p. 90. Note: In 1956 this was designated as a "symbolic figure of an Elizabethan seaman," although the sculptor Charles Wheeler exhibited the work in the Royal Academy Summer Exhibition of 1952 as "Number 1423, John Cabot – sketch model for the statue on the New Council House, Bristol". The figure is dressed in fifteenth-century clothing, has a fifteenth-century navigational instrument (astrolabe) hanging from his belt and holds what appear to represent Cabot's letters patent.
J.A. Williamson, The Cabot Voyages and Bristol Discovery Under Henry VII (Hakluyt Society, Second Series, No. 120, CUP, 1962). Considered the essential source-book for Cabot and his voyages. Numerous documents have been discovered in the Italian, Spanish and English archives that provide new insights into these events and era.
H.P. Biggar (ed.), The Precursors of Jacques Cartier, 1497–1534: A Collection of Documents Relating to the Early History of the Dominion of Canada (Ottawa, 1911). Contains transcriptions of many of the original documents in their original languages – i.e. Latin, Spanish and Italian.
P. D'Epiro, M.D. Pinkowish, Sprezzatura: 50 Ways Italian Genius Shaped the World, 1st Anchor Book Edition, 2001, pp.179–180.