From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Մեյջոր (անգլ.՝ John Major, մարտի 29, 1943[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ. Մեծ Բրիտանիայի վարչապետ 1990 թվականից առ 1997 թ.։ Պահպանողական կուսակցության առաջնորդ, որի ղեկավարությամբ պահպանողականները հաղթել են 1992 թ. խորհրդարանական ընտրություններում։
1997 թ. ընտրություններում պարտություն կրելուց հետո Մեյջորին վարչապետի պաշտոնում փոխարինել է լեյբորիստ Թոնի Բլեերը, իսկ Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում՝ Ուիլյամ Հեյգը։
Ջոն Մեյջորը ծնվել է 1943 թ. Լոնդոնում։ Բարձրագույն հեռակա կրթություն է ստացել Ռութլիշի քերականության դպրոցում (Rutlish Grammar School)։ Մոտ երկու տասնամյակ աշխատել է բանկային ոլորտում։ Քաղաքականությամբ սկսել է զբաղվել դեռ երիտասարդ հասակից՝ լինելով Պահպանողական կուսակցության երիտասարդական թևի ակտիվ անդամ։
1979 թ. ընտրվել է Համայնքների պալատի պատգամավոր։ 1981 թվականից եղել է պառլամենտի քարտուղար, ապա կուսակցության պառլամենտական կազմակերպիչ՝ սկսած 1983 թվականից։ 1985-1986 թթ. Մեյջորը եղել է սոցիալական հարցերով փոխնախարար։ 1987 թ. նշանակվել է ֆինանսների փոխնախարար, իսկ 1989 թ.՝ արտգործնախարար՝ զբաղեցնելով այդ պաշտոնը ընդամենը երեք ամիս, որից հետո նշանակվել է ֆինանսների նախարար։ 1990 թ. աշնանը ընտրվել է Պահպանողական կուսակցության առաջնորդ և նույն թվականի նոյեմբերի 27-ին նշանակվել վարչապետ (մինչև 1997 թ.)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.