From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Էրլ Մեդեն (անգլ.՝ John Earl Madden,ապրիլի 10, 1936[1], Austin, Մինեսոտա, ԱՄՆ[1] - դեկտեմբերի 28, 2021[2], Pleasanton, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան ֆուտբոլի մարզիչ և Ֆուտբոլի ազգային լիգայի մեկնաբան։
Ջոն Մեդեն անգլ.՝ John Madden | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1936[1] |
Ծննդավայր | Austin, Մինեսոտա, ԱՄՆ[1] |
Մահացել է | դեկտեմբերի 28, 2021[2] (85 տարեկան) |
Մահվան վայր | Pleasanton, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Jefferson High School?, Grays Harbor College?, College of San Mateo? և Օրեգոնի համալսարան |
Մասնագիտություն | Ամերիկյան ֆուտբոլիստ, American football coach և մարզական մեկնաբան |
Պարգևներ և մրցանակներ | |
John Madden Վիքիպահեստում |
Որպես խաղացող զգալի ձեռքբերումներ է ունեցել, սակայն 22 տարեկանում ստիպված է եղել դադարեցնել ելույթները ծնկի լուրջ վնասվածքի պատճառով։ Մարզչական գործունեությունըսկսել է 1960 թվականին որպես քոլեջի թիմի մարզիչ Ալան Հենկոկի օգնական, իսկ մի քանի տարի անց գլխավորել է այն ինքնուրույն ։
Որպես մարզիչ Մեդենը մեծագույն հաջողության է հասել «Օքլենդ Ռեյդերսի» գլխավորությամբ, որտեղ նա 1967 թվականին եկել էր որպես լայնբեքերների մարզիչ, 1969 թվականին ակումբն ընդունել է որպես գլխավոր մարզիչ և որի հետ հաղթել է 1976 թվականի Սուպերբոուլի 11-րդ խաղարկությունը։ Թիմի համար այդ հաղթանակն առաջինն էր պատմության մեջ, իսկ Մեդենի համար ռեկորդային էր՝ 42 տարեկանում նա դարձավ ամենաերիտասարդ մարզիչը, որը նվաճեց գավաթ[3]։ Մարզչական կարիերան ավարտելուց հետո Ջոն Մեդենը կենտրոնացել է մարզական մեկնաբանի և ռադիոյի հեռուստատեսության ֆուտբոլային ծրագրերի փորձագետի աշխատանքի վրա։ Մեդենը աշխատել է որպես վերլուծաբան բոլոր չորս հիմնական սեթի համար՝ CBS (1979-1993), Fox (1994-2001), ABC (2002-2005)[4] և NBC (2006-2009): 2009 թվականի ապրիլի 16-ին նա անցկացրեց իր վերջին հեռարձակումը՝ բացատրելով իր հեռանալու մասին կնոջ՝ Վիրջինիայի հետ (ամուսնացած է 1959 թվականից[5]) և ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու ցանկությամբ[6]։
1988 թվականից սկսած թողարկվում և մեծ ժողովրդականություն է վայելում Madden NFL տեսախաղերի շարքը, որը կրում է մարզչի անունը[7][8]։
2006 թվականին նրան ներգրավվել են Ամերիկյան ֆուտբոլի փառքի սրահի մեջ[9]։
Մեդենը նաև ամերիկյան ֆուտբոլի հայտնի գրքերի հեղինակ է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.