Ջո Սմիթ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ջոզեֆ Լեյնարդ «Ջո» Սմիթ (անգլ.՝ Joseph Leynard "Joe" Smith; հուլիսի 26, 1975, Նորֆոլկ, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայում։ 1995 թվականի ԲԱԱ դրաֆթի ժամանակ ընտրվել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» ակումբի կողմից՝ առաջին համարի ներքո։ Ջո Սմիթը երկու տարի շարունակ եղել է Մերիլենդի համալսարանի խաղացողը։
Ջո Սմիթ Joe Smith | ||
Ակումբ | Գոլդեն Սթեյթ Ուորիորս | |
---|---|---|
Դիրքը | Ծանր հարձակվող\Կենտրոնական | |
Համար | № 1 | |
Ի ծնե տրված անունը | Ջոզեֆ Լեյնարդ «Ջո» Սմիթ | |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 26, 1975 (48 տարեկան) | |
Ծննդավայր | Նորֆոլկ, Վիրջինիա, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 2,08 մ | |
Քաշ | 102 կգ | |
Դպրոց | Maury միջնակարգ դպրոց | |
համալսարան | Մերիլենդի համալսարան | |
Դրաֆթի տարի | 1995 / ռաունդ` 1 / ընտր.` առաջին | |
Դրաֆթ ակումբ | Գոլդեն Սթեյթ Ուորիորս | |
Կարիերա սկիզբ | 1995 թվական | |
Ջո Սմիթը սովորել է Maury միջնակարգ դպրոցում և խաղացել Մերիլենդի համալսարանի կազմում։ Նա 1995 թվականի ԲԱԱ դրաֆթի ժամանակ ընտրվել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» ակումբի կողմից՝ առաջին համարի ներքո։ Սմիթից հետո ընտրվել են Քևին Գառնեթը, Անտոնիո Մակդայեսը և Ռաշիդ Ուոլասը, ինչպես նաև Ջերի Սթեքհաուսը։ Ջո Սմիթը հրավիրվել է ԲԱԱ ծագող աստղերի խաղին[1]։ Առաջին 1995-1996 մրցաշարջանին դարձել է տարվա երկրորդ ծագող աստղը՝ Դեյմոն Սթադոմայերից հետո։
Ջոնը «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» ակումբի կազմում խաղացել է 2,5 տարի, որից հետո տեղափոխվել «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս» ակումբ։ Այդ ակումբ տեղափոխվելուց հետո՝ Սմիթի ցուցանիշները աստիճանաբար նվազել են և, արդյունքում, անընդհատ փոքրացել յուրաքանչյուր տեղափոխությունից հետո։
Չնայած նրան, որ Սմիթի ցուցանիշները տարեցտարի փոքրանում էին, նա համարվել է որպես լիգայի յուրաքանչյուր ակումբի անհրաժեշտ խաղացող։ 1998 թվականին Ջոնը չնչին գումարի դիմաց պայմանագիր է կնքել «Մինեսոտա Թիմբերվուլվզ» ակումբի հետ։ Վերջին երկու տարիների ընթացքում Սմիթը, խաղալով աստղային հարձակվող Քևին Գառնեթի հետ, սկսեց ավելի արդյունավետ խաղալ և բարձրացրեց իր ցուցանանիշները։
1999/2000 մրցաշրջանի ավարտից հետո պարզ դարձավ, որ Ջո Սմիթը ներքաշված է Քևին Նակհեյլի ակումբի աշխատավարձի սկանդալի մեջ։ Սմիթին խոստացան միլիոնանոց պայմանագիր, եթե նա ակումբի հետ պայմանագիր կնքի, որը շուկայական գնից ցածր էր։ Լիգան հետագայում նկատել է խախտումը, և որոշել է խաղացողին մեկ տարով հեռացնել խաղային պրակտիկայց, ինչպես նաև խիստ պատժել է ակումբին՝ զրկելով հինգ դրաֆթի առաջին ռաունդի ժամանակ ընտրելու հնարավորույթունից։ Բացի այդ, ակումբը տուգանվել 3,5 միլիոն դոլարի չափով։
Որակազրկման ավարտից հետո` Ջո Սմիթը դարձել է ազատ գործակալ և պայմանագիր կնքել «Դետրոյթ Փիստոնս» ակումբի հետ։ 2000/2001 մրցաշրջանի ընթացքում նա գտնվում էր պահեստայինների նստարանին։ Սմիթը մեծ քայլերով սկսել էր առաջադիմել և այդպես նա բարձրացնում էր իր արդյունավետությունը։ Մրցաշրջանն ավարտելուց հետո Ջոնը վերադառնում է «Թիմբերվուլվզ», որտեղ նա հանդես է գալիս հաջորդող երկու մրցաշրջանների ընթացքում։
Նոր BIG3 լիգայում, որը մեկնարկել էր 2017 թվականի ամռանը, հանդես է գալիս «Ghost Ballers» ակումբի կազմում։
Պայմանանշաններ | |||||
---|---|---|---|---|---|
Խ | Մասնակցած խաղեր | ՄԽ | Խաղեր որպես մեկնարկային | ր/խ | Խաղացած րոպեներ |
ՆԱ% | Նետման արդյունավետություն | 3Մ% | Երեք միավորների իրացման արդյունավետություն | Տ% | Տուգանային նետման արդյունավետություն |
ա/խ | անդրադարձները խաղում | փ/խ | Արդյունավետ փոխանցումները խաղում | խ/խ | Խլումները խաղում |
բ/խ | Բլոկշոտերը խաղում | մ/խ | Միավորները խաղում | Թավատառ | Կարիերայի բարձրագույն ցուցանիշ |
Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1995 | Գոլդեն Սթեյթ Ուորիորս | 82 | 82 | 34.4 | .458 | .357 | .773 | 8.7 | 1.0 | 1.0 | 1.6 | 15.3 |
1996 | Գոլդեն Սթեյթ Ուորիորս | 80 | 80 | 38.6 | .454 | .261 | .814 | 8.5 | 1.6 | .9 | 1.1 | 18.7 |
1997 | Գոլդեն Սթեյթ Ուորիորս | 49 | 49 | 33.6 | .429 | .000 | .769 | 6.9 | 1.4 | .9 | .8 | 17.3 |
1997 | Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս | 30 | 6 | 23.3 | .448 | .000 | .788 | 4.4 | .9 | .6 | .4 | 10.3 |
1998 | Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս | 43 | 42 | 33.0 | .427 | .000 | .755 | 8.2 | 1.6 | .7 | 1.5 | 13.7 |
1999 | Մինեսոտա Թիմբերվուլվզ | 78 | 9 | 25.3 | .464 | 1.000 | .756 | 6.2 | 1.1 | .6 | 1.1 | 9.9 |
2000 | Դետրոյթ Փիստոնս | 69 | 59 | 28.1 | .403 | .000 | .805 | 7.1 | 1.1 | .7 | .7 | 12.3 |
2001-02 | Մինեսոտա Թիմբերվուլվզ | 72 | 63 | 26.7 | .511 | .667 | .830 | 6.3 | 1.1 | .5 | .8 | 10.7 |
2002-03 | Մինեսոտա Թիմբերվուլվզ | 54 | 21 | 20.7 | .460 | .000 | .779 | 5.0 | .7 | .3 | 1.0 | 7.5 |
2003-04 | Միլոուքի Բաքս | 76 | 76 | 29.7 | .439 | .200 | .859 | 8.5 | 1.0 | .6 | 1.2 | 10.9 |
2004-05 | Միլոուքի Բաքս | 74 | 73 | 30.6 | .514 | .000 | .768 | 7.3 | .9 | .6 | .5 | 11.0 |
2005-06 | Միլոուքի Բաքս | 44 | 5 | 20.2 | .475 | .000 | .774 | 5.2 | .7 | .5 | .3 | 8.6 |
2006-07 | Դենվեր Նագեթս | 11 | 0 | 13.5 | .479 | .000 | .833 | 3.6 | .3 | .6 | .6 | 5.1 |
2006-07 | Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս | 54 | 11 | 25.1 | .445 | .000 | .846 | 6.7 | .9 | .6 | .4 | 9.2 |
2007-08 | Չիկագո Բուլս | 50 | 35 | 22.9 | .466 | .000 | .807 | 5.3 | .9 | .5 | .6 | 11.2 |
2007-08 | Կլիվլենդ Կավալիերս | 27 | 1 | 21.5 | .512 | .000 | .652 | 5.0 | .7 | .3 | .6 | 8.1 |
2008-09 | Օկլահոմա Սիթի Թանդեր | 36 | 3 | 19.1 | .454 | .500 | .704 | 4.6 | .7 | .3 | .7 | 6.6 |
2008-09 | Կլիվլենդ Կավալիերս | 21 | 0 | 19.5 | .496 | .333 | .750 | 4.7 | .8 | .3 | .7 | 6.5 |
2009-10 | Ատլանտա Հոքս | 64 | 1 | 9.3 | .399 | .143 | .813 | 2.5 | .3 | .1 | .3 | 3.0 |
2010-11 | Բրուքլին Նեթս | 4 | 3 | 6.1 | .250 | .000 | .000 | .8 | .3 | 0 | 0 | 0.5 |
2010-11 | Լոս Անջելես Լեյքերս | 12 | 0 | 3.7 | .167 | .000 | 1.000 | 1.5 | .3 | 0 | .3 | 0.5 |
Կարիերա | 1,030 | 619 | 26.2 | .455 | .238 | .790 | 6.4 | 1.0 | .6 | .8 | 10.9 |
Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1999 | Մինեսոտա Թիմբերվուլվզ | 4 | 4 | 30.0 | .297 | .000 | .727 | 6.5 | 1.3 | .5 | 2.0 | 7.5 |
2000 | Մինեսոտա Թիմբերվուլվզ | 4 | 0 | 19.8 | .471 | .000 | 1.000 | 3.0 | .3 | .8 | .3 | 4.5 |
2002 | Մինեսոտա Թիմբերվուլվզ | 3 | 1 | 14.3 | .429 | .000 | .875 | 3.7 | .0 | .0 | .3 | 4.3 |
2003 | Մինեսոտա Թիմբերվուլվզ | 5 | 1 | 8.0 | .667 | .000 | 1.000 | 1.2 | .0 | .2 | .2 | 2.8 |
2004 | Միլոուքի Բաքս | 5 | 5 | 35.0 | .491 | .000 | .923 | 10.0 | .4 | .8 | 2.0 | 13.2 |
2006 | Միլոուքի Բաքս | 5 | 0 | 21.2 | .485 | .000 | .667 | 5.4 | .6 | .4 | .4 | 7.6 |
2008 | Կլիվլենդ Կավալիերս | 13 | 0 | 20.2 | .486 | .000 | .636 | 4.6 | .5 | .4 | .5 | 6.6 |
2009 | Կլիվլենդ Կավալիերս | 13 | 0 | 16.8 | .460 | .600 | .793 | 3.7 | .2 | .5 | .5 | 5.5 |
2010 | Ատլանտա Հոքս | 5 | 0 | 4.8 | .000 | .000 | .000 | .4 | .0 | .0 | .2 | .0 |
2011 | Լոս Անջելես Լեյքերս | 5 | 0 | 2.2 | .000 | .000 | .000 | .2 | .0 | .0 | .0 | .0 |
Կարիերա | 62 | 11 | 17.4 | .451 | .375 | .780 | 3.9 | .3 | .4 | .6 | 5.4 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.