From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Լուի Ռոբարթ (սեպտեմբերի 2, 1947, Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի դաշնային դատավոր Միացյալ Նահանգների Վաշինգտոնի նահանգի Արևմտյան շրջանի դաշնային դատարանում։
Ջեյմս Ռոբարթ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1947 (77 տարեկան) |
Ծննդավայր | Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ջորջթաունի համալսարանի իրավունքի կենտրոն (1973) և Ուիթման քոլեջ |
Գիտական աստիճան | Իրավագիտության դոկտոր |
Մասնագիտություն | փաստաբան և դատավոր |
Աշխատավայր | Lane Powell? |
Զբաղեցրած պաշտոններ | United States federal judge? |
Անդամություն | American College of Trial Lawyers? |
James Robart Վիքիպահեստում |
Ռոբարթը ծնվել է 1947 թվականին Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում։ Արվեստի բնագավառում բակալավրի աստիճան է ստացել 1969 թվականին Ուիթմեն քոլեջում և իրավաբանական դոկտորի աստիճան է ստացել 1973 թվականին Ջորջթաունի համալսարանի Իրավաբանական կենտրոնում[1][2]։ Երբ իրավաբանական ֆակուլտետի ուսանող էր, աշխատում էր նաև որպես Georgetown Law Journal-ի խմբագիր[1]։
1973 թվականից մինչև 2004 թվականը մասնավոր գործունեություն է ծավալել Սիեթլում՝ Lane Powell PC-ում, որտեղ 2003-ից 2004 թվականներին նա եղել է ղեկավարող գործընկեր[1]։ Որպես փաստաբան՝ Ռոբարթը մասնակցել է բազմաթիվ գործերի, ներառյալ աղմկահարույց դատավարությունները՝ կապված Վաշինգտոնի 695 նախաձեռնության հետ։ Նա աշխատանք էր կատարել Evergreen Legal Services-ի հետ հասարակության բարօրության համար և առանձին ներկայացրել էր Հարավարևելյան Ասիայի փախստականներին[1]։ Նա անդամակցում է Դատական փաստաբանների ամերիկյան քոլեջին։
Անցյալում Ռոբարթը որպես ղեկավար աշխատել է Սիեթլի մանկատանը, ինչպես նաև եղել է Վաշինգտոնի Մանկատների միության հոգաբարձու[3]։
2003 թվականի դեկտեմբերի 9-ին Ջորջ Բուշն առաջադրել է Ռոբարթի թեկնածությունը Միացյալ Նահանգների Վաշինգտոնի Արևմտյան շրջանի դաշնային դատարնը ղեկավարելու նպատակով։ Ռոբարթի թեկնածությունը միաձայն հաստատվել է 2004 թվականի հունիսի 17-ին։ Նա այդ պաշտոնում փոխարինել է Թոմաս Ս. Զիլիին։ Իր կարգավիճակը պաշտոնապես ստացել է 2004 թվականի հունիսի 28-ին[1]։
Ուշագրավ դեպքերի ցանկում, որտեղ Ռոբարթը դատավոր էր, առանձնանում է Microsoft-ի և Motorola-ի միջև պայմանագրի խախտումը, ինչը բնորոշվել էր որպես ողջամիտ և ոչ խտրական ռոյալթիի տոկոս հիմնական արտոնագրերի պորտֆելի համար, դրանց թվում՝ 802.11 ("WiFi") և H.264 տեսակոդավորում[4][5]։
2016 թվականի օգոստոսին Ռոբարթը վարում էր 2012 թվականի համաձայնության վերականգնման դատավորությունը, որի ժամանակ Սիեթլի ոստիկանությանը դաշնային մեղադրանքներ էին ներկայացվում՝ ոստիկանության կողմնակալության հետ կապված։ Լսումների ընթացքում նա ասել էր. «սևամորթների կյանքն իմաստ ունի»[6]։
2017 թվականի փետրվարի 3-ին Ռոբարթը ներկայացրեց ժամանակավոր արգելող դատական հրաման ընդդեմ Դոնալդ Թրամփի «ԱՄՆ քաղաքացիներին օտարերկրյա ահաբեկիչների ներթափանցումից պաշտպանելու հրամանի»[7][8]։ Թրամփը զայրացած պատասխան էր տվել Թվիթերում՝ անվանելով նրա կարծիքը «ծիծաղելի», իսկ Ռոբարթին բնութագրելով որպես «այսպես կոչված դատավոր»[2][3][9]։
Ռոբարթը ամուսնացած է։ Նա և իր կինը երկար տարիներ խնամատար ծնողներ են եղել հիմնականում Հարավարևելյան Ասիայի երեխաների համար[3]։ Նա նաև հայտնի է այն բանով, որ կրում է թիթեռնիկ փողկապներ դատավարությունների ընթացքում[2][3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.