ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմի Ռեյ Նյուման (անգլ.՝ Jaime Ray Newman. ապրիլի 2, 1978[1], Farmington Hills, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և կինոպրոդյուսեր. Օսկար մրցանակի դափնեկիր (2019) «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում՝ «Մաշկ» դրամայի համար։
Ջեյմի Ռեյ Նյուման | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 2, 1978[1] (46 տարեկան) |
Ծննդավայր՝ | Farmington Hills, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, կինոպրոդյուսեր և կինոռեժիսոր |
IMDb։ | ID 0628120 |
Ջեյմի Ռեյ Նյումանն իր կարիերան սկսել է տասնմեկ տարեկանում։ Դերասանական իր համբավի հիմքը դրել է Գլխավոր հիվանդանոց / «General Hospital» սերիալում, որտեղ նկարահանվել է 2001-ից 2003 թվականներին, որից հետո անցել է փրայմ թայմ դերակատարումների[2] :
2009–2010 թվականներին նկարահանվել է ABC հեռուստաալիքի Eastwick հեռուստասերիալում՝ Լինդսի Փրայսի և Ռեբեկա Ռոմինի խաղընկերությամբ։ Մինչ այդ նկարահանվել էր « Վերոնիկա Մարս » սերիալի վերջին եթերաշրջանում, այնուհետև փոքր դերակատարումներով հանդես էր եկել « Էվրիկա » (2009–2010) և « Մահվան գեղեցկուհի » (2010–2013) սերիալներում։ Տարբեր տարիների Նյումանը՝ որպես հյուր դերասանուհի, նկարահանվել է նաև այնպիսի սերիալների դրվագներում, ինչպիսիք են Ջորդանի հետաքննությունը / «The Jordan Investigation», «C.S.I.: Հանցանքի վայրը» / « CSI: Crime Scene Investigation », «Governatural », Աստղադարպաս. Ատլանտիս / « Stargate: Atlantis », Ոսկրեր / « Bones », « Medium », Մտածել հանցագործի պես / « Criminal Minds »: », « Հերոսներ », «Մարմնամասեր», « Ամրոց », « Գրիմ » և շատ ուրիշներ։
2012 թվականին Նյումանը Ռադա Միտչելի հետ նկարահանվել է ABC հեռուստաալիքի «Կարմիր այրին» հեռուստասերիալում, որը մեկ եթերաշրջանից հետո չեղարկվել է[3]։ 2013 թվականին նա կանոնավոր դեր է ստացել ABC-ի մեկ այլ սերիալում՝ A Beautiful Mind-ում[4],, որը նույնպես չեղարկվել է մեկ եթերաշրջան հետո։ 2015 թվականի աշնանը նա դեր ստանձնեց ABC-ի մեկ այլ ձախողված սերիալում՝ Wicked City-ում, մարմնավորելով դետեկտիվի կնոջ կերպարը[5]։
2018 թվականին Նյումանն ամուսնու հետ թողարկեց « Մաշկ » ֆիլմը, որը նրանց բերեց « Օսկար» (2019) « Լավագույն կարճամետրաժ ֆիլմ » անվանակարգում[6]։
2012 թվականի ապրիլի 2-ից Նյումենն ամուսնացած է իսրայելցի ռեժիսոր Գայ Նատիվի հետ։ Զույգն ունի երկու դուստր, որոնք ծնվել են փոխնակ մոր միջոցով՝ Ալմա Նես Նյուման-Նատիվը (ծնված 2018 թվականի սեպտեմբերի 18-ին)[7] և Միլա Նիկո Նյուման-Նատիվը (ծնված 2019 թվականի հոկտեմբերի 3-ին)։ 2013 թվականի օգոստոսին Նյումենի առաջին դուստրը մահացած է ծնվել այն բանից հետո, երբ հղիության իններորդ ամսում երեխայի սիրտը դադարել է բաբախել։ Չորս տարվա բուժումից և չորս վիժումից հետո Նյումանը դիմել է փոխնակ մոր ծառայություններին[8]։ Կրտսեր դուստրը՝ Միլան, ծնվել է նորմայից 15 շաբաթ շուտ[9]։
Տարին | Վերնագիրը հայերեն | Վերնագիրը անգլերեն | Դերը | Նշումներ |
---|---|---|---|---|
2001 | Դրյու Քերիի շոուն | The Drew Carey Show | Թինա | 1 դրվագ |
2002-2003 | Գլխավոր հիվանդանոց | General Hospital | Քրիստինա | ցերեկային սերիալ |
2003 | Երջանիկ ընտանիք | Happy Family | Ամանդա | 1 դրվագ |
2003 | C.S.I.: Հանցանքի վայրը | CSI: Crime Scene Investigation | Ջուլի Ուոլթերս | 1 դրվագ |
2004 | Հարսանյաց տենդ | Wedding Daze | Թերի Լենդրի | հեռուստաֆիլմ |
2005 | Մաքբրայդ. Սպանություն կեսգիշերն անց | McBride: Murder Past Midnight | Էմիլի Հարիմեն | հեռուստաֆիլմ |
2005 | Գերբնական (հեռուստասերիալ) | Supernatural | Ամանդա Ուոքեր | 1 դրվագ |
2005 | Աստղադարպաս. Ատլանտիդա | Stargate: Atlantis | լեյտենանտ Լորա Քադման | 2 դրվագ |
2006 | Հոլիս և Ռեյ | Hollis & Rae | Հոլիս Չանդլեր | Պիլոտային սերիա |
2006 | Ջորդանի հետաքննությունը | Crossing Jordan | կապիտան Գվեն Օսբորն | 1 դրվագ |
2006 | Ոսկրեր | Bones | Սթեյսի Գուդիր | 1 դրվագ |
2006 | Մեդիում (հեռուստասերիալ) | Medium | Անջելա Սանդերս / Ջեյդ | 1 դրվագ |
2006 | Միմյանց հետ կապ ունեցողերը | Related | Քայլի Ստյուարտ | 2 դրվագ |
2006 | Վերջին սահմանը | E-Ring | Նատալի Հյուզ | 4 դրվագ |
2006 | Օմելայի տակ | Under the Mistletoe | Սյուզան Չանդլեր | հեռուստաֆիլմ |
2007 | Ես Փեյջ Ուիլսոնն եմ | I’m Paige Wilson | Փեյջ Ուիլսոն | պիլոտային |
2007 | Մարլոու | Marlowe | Թրեյսի Ֆեյ | պիլոտային |
2007 | Մտածել ինչպես հանցագործ (հեռուստասերիալ) | Criminal Minds | Լեյսի Քայլ | 1 դրվագ |
2006-2007 | Վերոնիկա Մարս | Veronica Mars | Մինդի О’Դել | 8 դրվագ |
2007 | Հերոսները (հեռուստասերիալ) | Heroes | երիտասարդ Վիկտորյա Պրատ | 1 դրվագ |
2008 | Լինքոլն Հայթս | Lincoln Heights | Սաբրինա Ջասպեր | 4 դրվագ |
2008 | Ներգործություն | Leverage | Էյմի Մարտին | 1 դրվագ |
2009 | Մարմնի մասեր (հեռուստասերիալ) | Nip/Tuck | Դաֆնա Փենդել | 2 դրվագ |
2009 | C.S.I.: Հանցանքի վայրը | CSI: Crime Scene Investigation | Մելինդա Քարվեր | 1 դրվագ |
2009 | Գիտակցում | Mental | Զեն Էվիդեն | 3 դրվագ |
2009-2010 | Իսթվիք | Eastwick | Քեթ Գարդներ | պարբերական դեր, 13 դրվագ |
2009-2010 | Էվրիկա | Eureka | Թես Ֆոնտանա | 12 դրվագ |
2010-2011 | Կյանքն անկանխատեսելի է | Life Unexpected | Ջուլիա | 2 դրվագ |
2011 | Թանկագին բժիշկ | Royal Pains | Սթեյսի Սաքսեն | 1 դրվագ |
2011 | Ծովային ոստիկանություն. Հատուկ ջոկատ | NCIS | լեյտենանտ-հրամանատար Մելանի Բերկ | 2 դրվագ |
2012 | Կասլ (հեռուստասերիալ) | Castle | Հոլլի Ֆրանկլին | 1 դրվագ |
2011-2012 | C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք | CSI: NY | Քլեր Թեյլոր | 2 դրվագ |
2011-2012 | Գրիմ (հեռուստասերիալ) | Grimm | Անջելինա Լեսեր | 2 դրվագ |
2013 | Կարմիր այրին | Red Widow | Եկատերինա Պետրովա | պարբերական դեր, 8 դրվագ |
2010-2013 | Մահու չափ սիրուն | Drop Dead Diva | Վանեսա Հեմինգս | 10 դրվագ |
2014 | Բանականության խաղեր (հեռուստասերիալ) | Mind Games | Աննա Գորդոն | պարբերական դեր, 13 դրվագ |
2014 | Գործընկերները | Franklin & Bash | Շերիլ Կոխ | 1 դրվագ |
2015 | Բոսխը | Bosch | Լորա Քելլ | 2 դրվագ |
2015 | Չար քաղաքը | Wicked City | Էլիսոն Ռոթ | պարբերական դեր, 8 դրվագ |
2016 | Բեյթս մոթելը | Bates Motel | Ռեբեկա Հեմիլտոն | 6 դրվագ |
2017 | Կախարդները (հեռուստասերիալ) | The Magicians | Այրին Մաքալիսթեր | 3 եթերաշրջան |
2017—2018 | Միդնայթ, Տեխաս | Midnight, Texas | Փեյշնս Լուսերո | 9 դրվագ |
2017—2019 | Պատժողը (հեռուստասերիալ) | The Punisher | Սառա Լիբերման | 1 եթերաշրջան. 9 դրվագ |
Տարին | Վերնագիրը հայերեն | Վերնագիրը անգլերեն | Դերը | Նշումներ |
---|---|---|---|---|
2000 | Լիակատար անջատում | Full Blast | Բո | |
2000 | The Violent Kind | Ամանդա | ||
2002 | Star Quality | Քեթի | կարճամետրաժ կինոնկար | |
2002 | Բռնիր ինձ, եթե կարող ես | Catch Me If You Can | Մոնիկա | |
2005 | Lonesome Matador | Էմիլի | կարճամետրաժ կինոնկար | |
2005 | Living 'til the End | Օդրի | ||
2005 | Լուրեր են պտտվում | Rumor Has It… | խորհրդաժողովի կազմակերպիչ | |
2007 | Raw Footage | Ռեյչել Գրեմ | կարճամետրաժ կինոնկար | |
2007 | LA Blues | նախկին կին | ||
2007 | Մահ՝ եթերում | Live! | հաղորդավարուհի | |
2007 | Սեքս ու նախաճաշ | Sex and Breakfast | Բեթի | Direct-to-video |
2008 | Հարսնացուի ընկերը | Made of Honor | Արիել | |
2008 | Շուշանը ավազին | A Line in the Sand | Էնն Մարի | |
2009 | Դոկտոր Դուլիթլ 5 | Dr. Dolittle: Million Dollar Mutts | Էմմի | հնչյունավորում, Direct-to-video |
2009 | Լոգորամա | Logorama | հնչյունավորում | կարճամետրաժ կինոնկար |
2012 | Rubberneck | Դանիել Ջենքինս | ||
2013 | The Gauntlet | Էմմա | ||
2013 | The Red Robin | Ջուլի | ||
2013 | Տարզան | Tarzan | Էլիս | հնչյունավորում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.