From Wikipedia, the free encyclopedia
Պորտ օֆ Սփեյն, (անգլ. Port of Spain) Տրինիդադ և Տոբագո երկրի մայրաքաղաքը և երկրորդ խոշոր քաղաքը Սան Ֆերնանդոյից հետո։ Քաղաքի մշտական բնակչությունը կազմում է 37.074[1] 2011 թվականի մարդահամարի տվյալներով։ Այն գտնվում է Պարիա կղզու վրա, Տրինիդադ կղզու հյուսիսարևմտյան ափին[2]։
Պորտ օֆ Սփեյն | |||
անգլ.՝ Port of Spain | |||
| |||
Երկիր | Տրինիդադ և Տոբագո | ||
---|---|---|---|
Համայնք | Տրինիդադ և Տոբագո | ||
Մակերես | 12 կմ² | ||
ԲԾՄ | 3±1 մետր | ||
Բնակչություն | 37 074 մարդ | ||
Ժամային գոտի | UTC−4 | ||
Փոստային դասիչ | 500234 | ||
Պաշտոնական կայք | cityofportofspain.gov.tt | ||
| |||
Քաղաքը հիմնականում ծառայում է որպես մանրածախ առևտրի վարչական կենտրոն, և 1757 թվականից ի վեր կղզու մայրաքաղաքն է։ Կարիբյան ավազանի համար կարևոր ֆինանսական ծառայություններ մատուցող կենտրոն[3] է և այստեղ է գտնվում տարածաշրջանի երկու խոշորագույն բանկերը։
Պորտ օֆ Սփեյնը կազմում է մոտավորապես 10.4 քառ. կմ տարածք և գտնվում է Տրինիդադ կղզու հյուսիս-արևմտյան հատվածում։
Քաղաքը ունի և խոնավ, և չոր կլիմա, որը բնորոշվում է ամեն տարի տաք ջերմաստճանով, սեզոնային տատանումներով, չնայած գիշերային ջերմաստիճանը որոշակիորեն մեղմանում է հունվար-մարտ ամիսներին։ Ջերմաստիճանի սանդղակը տատանվում է 19° -ից մինչև 34 °C, հազվադեպ նաև 35-ից բարձր։ Խոնավ սեզոնը տևում է հունիսից մինչև նոյեմբեր, իսկ չոր սեզոնն սկսվում է հաջորդ տարվա դեկտեմբերից մինչև մայիս։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.