Պոլիքսենե (հին հունարեն՝ Πολυξένη), կերպար հին հունական դիցաբանությունից[1]։ Պրիամոսի[2] և Հեկաբեի դուստրը։ Անտենորի որդի՝ Եվրիմախի հարսնացուն։

Արագ փաստեր Սեռ, Հայր ...
Պոլիքսենե
Thumb
Հին հունական դիցաբանության կերպար Խմբագրել Wikidata
Սեռիգական Խմբագրել Wikidata
ՀայրՊրիամոս Խմբագրել Wikidata
ՄայրՀեկաբե Խմբագրել Wikidata
Քույր/եղբայրՊարիս, Կասսանդրա, Հեկտոր, Polydorus, Լաոդիկա, Helenus Խմբագրել Wikidata
Փակել

Աքիլլեսը, ինչպես պատմում է ավելի հին ավանդույթը, (Եվրիպիդեսը և Պուբլիուս Օվիդիուս Նասոյը), հանկարծակի տեսել է Պոլիքսենեին և հալվել է նրա սիրուց։ Որոշել է նրան վերցնել որպես կին և անցնել տրոյացիների կողմը, բայց խաբեությամբ սպանվել է այն ժամանակ, երբ առանց զենքի գնացել է Պոլիքսենեի[3] հետ ամուսնանալու համար։

Տրոյան վերցնելուց հետո գերեզմանոցից Աքիլլեսի ձայնը պահանջել է ավարի[4] իր մասը (Կամ նրա ուրվականը եկել է Նեոպտոլեմոսի երազում[5]

Պատկերված է Պալիգնոտուսի Դելփիի նկարի մեջ Տրոյան գրաված մյուս մասնակիցների հետ։ Նկարի վրա պատկերված է նրա մահը Աքիլլեսի գերեզմանի վրա[6]։ Ըստ շատ հեղինակների, նրա խողխողել են Աքիլլեսի[7] գերեզմանի վրա։ Դա արել է Նեոպտոլեմոսը[8]։ Ըստ մեկ այլ պատմության, Աքիլլեսի հոգու հանգստության համար, տուն վերադարձած հույները զոհաբերել են գերի ընկած Պոլիքսենեին։

Ըստ Ֆիլոստրատոսի, ինքնասպան է եղել Աքիլլեսի գերեզմանի վրա սիրուց[9] դրդված։ Մեկ այլ տարբերակի, մահացու վիրավորվել է Ոդիսևսի և Դեյնոսի կողմից քաղաքը վերցնելու ժամանակ և թաղվել է Նեոպտոլեմոսի[10] կողմից։

Կերպարները գրականությունում

Thumb
Պոլիքսենեն մահանում է Նեոպտոլեմոսի ձեռքից Աքիլլեսի գերեզմանին
Thumb
Պոլիքսենեի մահը, մանրանկար XV-XVI вв.

Գլխավոր կերպարը Սոփոկլեսի «Պոլիսքսենե» ողբերգությունում, Եվրիպիդեսի «Հեկաբե» ողբերգությունում։

Ժան Բատիստ Լյուլլի (1632-1687), երաժշտական ողբերգություն «Աքիլես և Պոլիսքսենե» (1687)

Օզերով, Վլադիսլավ Ալեքսանդրովիչ (1769-1816), ողբերգություն «Պոլիքսենե»

Նիկոլինի, Ջիովանի Բատիստա (1782-1861), ողբերգություն «Պոլիքսենե» (1813)

Աստղագիտության մեջ

Պոլիքսենեի պատվին անվանվել է աստերոիդ՝ (595) Պոլիքսենե, հայտնաբերված 1906 թ.-ին։

Ծանոթագրություններ

Գրականություն

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.