Պոլդի Պեցցոլիի թանգարան
արվեստի թանգարան Միլանում From Wikipedia, the free encyclopedia
արվեստի թանգարան Միլանում From Wikipedia, the free encyclopedia
Պոլդի Պեցցոլիի թանգարան (իտալ.՝ Museo Poldi Pezzoli), արվեստի թանգարան Իտալիայի Միլան քաղաքում։ Գտնվում է Լա Սկալա թատրոնի հարևանությամբ՝ Մոնցոնի փողոցի 12 հասցեում։
Պոլդի Պեցցոլիի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, պալացցո, պատմական շենք-թանգարան և մասնավոր թանգարան |
Երկիր | Իտալիա[1] |
Տեղագրություն | Միլան[2][3] |
Վայր | Palazzo Moriggia Della Porta? |
Կազմված է | Marriage of Bacchus and Ariadne? |
Մասն է | Case museo di Milano? |
Հասցե | Via Manzoni, 12 - Milano[4], Via Alessandro Manzoni 12-14[2] և Via Alessandro Manzoni 12, 20121 Milano[3][1]20121[4][3] |
Հիմնադրվել է | ապրիլի 25, 1881 |
Մակերես | 1200 քառակուսի մետր, 900 քառակուսի մետր |
Այցելուներ | 50 269 մարդ (2018)[5][6], 28 018 մարդ (2020)[3], 63 246 մարդ (2019)[7], 17 980 մարդ (2021)[8] և 34 996 մարդ (2022)[1] |
Հավաքածուի չափս | 7000 արխիվային միավոր[6] և 3523 արխիվային միավոր[9] |
Կայք | museopoldipezzoli.it |
Թանգարանն ստեղծվել է XIX դարում Ջան Ջակոմո Պոլդի Պեցցոլիի (1822-1879) և նրա մոր՝ Ռոզա Տրիվուլցիոյի մասնավոր հավաքածուի հիման վրա[10]։ Պալատի սենյակների մեծ մասի վերահարդարումն սկսած 1846 թվականից իրականացրել են Լուիջի Սկրոսատին և Ջուզեպպե Բերտինին։ Անհատական սենյակները հաճախ ձևավորել ու կահավորել են ըստ սենյակներում կախված կտավների։ Պալատը նեոդասական ոճով վերակառուցել է ճարտարապետ Սիմոնե Կանտոնին (1736-1818), ով պալատի ներքին բակը կառուցել է անգլիական ոճով։ 1850-1853 թվականներին Պոլդի Պեցցոլին հանձնարարել է ճարտարապետ Ջուզեպպե Բալցարետտիին վերանորոգելու իր բնակարանը։ Իր կտակում Պեցցոլին տունն ու դրա պարունակությունը թողել է Բրերա ակադեմիային։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պալատը վնասվել է, սակայն արվեստի գործերը տեղավորված են եղել ապահով պահեստներում։ Վերանորոգումից հետո թանգարանը վերաբացվել է 1951 թվականին։
Թանգարանը հայտնի է հյուսիս-իտալացի և հոլանդացի/ֆլամանդացի արվեստագետների ստեղծագործություններով։ Ցուցադրությունը ներառում է զենքեր, ապակե աշխատանքներ, խեցեղեն, զարդեր, կահավորանք։
Ցուցադրությունն ընդգրկում է հետևյալ նկարիչների աշխատանքները՝
Ջովաննի Բատիստա Մորոնի
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.