From Wikipedia, the free encyclopedia
Պյուռոս (հին հունարեն՝ Πύρρος, լատին․՝ Pyrrhus) (մ․ թ․ ա 319-273/272), Էպիրոսի թագավոր 307-302 և 296-273 թվականներին, հելլենիզմի ժամանակաշրջանի զորավար։
Պյուռոս հին հունարեն՝ Πύρρος | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 318 |
Ծննդավայր | Էպիրոս |
Մահացել է | մ. թ. ա. 272 |
Մահվան վայր | Argos, Հին Հունաստան |
Քաղաքացիություն | Էպիրոս |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Ամուսին | Antigone?, Lanassa? և Bircenna? |
Ծնողներ | հայր՝ Aeacides of Epirus?[1], մայր՝ Phthia of Epirus?[1] |
Զբաղեցրած պաշտոններ | ստրատեգոս |
Երեխաներ | Alexandros II of Epirus?[2], Olympias II of Epirus?, Ptolemy? և Helenus? |
Pyrrhus Վիքիպահեստում |
302 թվականին տեղական ցեղերի ապստամբության հետևանքով զրկվել է գահից։ 296 թվականին, վերագրավելով գահը, իր տիրույթներին է միացրել Կերկիրա և Լեկաս կղզիները։ Հունաստանի Ակարնանիա, Ամբրակիա մարզերը։ 288-287 թվականներին պարտության է մատնել Մակեդոնիայի թագավոր Դեմետրիոս I Պոլիորկետեսին և յոթ ամիս իշխել Մակեդոնիայում։
280 թվականին, Տարենտի և Հռոմի միջև պատերազմում, դաշնակցել է Տարենտի հետ և Հերակլեայի (Հարավային Իտալիա) մոտ իր վարձկան զորքով պարտության մատնել հռոմեացիներին։
279 թվականին Օսկուլում քաղաքի մոտ Պյուռոս մեծ զոհերի գնով դարձյալ հաղթել է (այսպես կոչված՝ պյուռոսյան հաղթանակ) հռոմեացիներին։ 275 թվականին Բենևենտումի մոտ հռոմեացիները ջախջախել են Պյուռոսի բանակը։ Պյուռոսը փախել է Տարենտ, ապա Էպիրոս։ Զոհվել է մարտում՝ Արգոս քաղաքի պաշարման ժամանակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.