քաղաք Իտալիայի Էմիլիա Ռոմանիա մարզում, համանուն նահանգի վարչական կենտրոնը From Wikipedia, the free encyclopedia
Պյաչենցա (իտալ.՝ Piacenza, լատին․՝ Placentia, Plasentia), քաղաք Էմիլիա Ռոմանիա իտալական մարզում։ Տեղակայված է Պո գետի հարավային մասում՝ Միլան քաղաքից հարավ-արևելք[2]։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Պյաչենցա | |||||
իտալ.՝ Piacenza | |||||
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Մարզ | Էմիլիա Ռոմանիա | ||||
Համայնք | Պիաչենցա | ||||
Ղեկավար | Պաոլո Ռոսի | ||||
Մակերես | 118,24 կմ² | ||||
ԲԾՄ | 61±1 մետր | ||||
Բնակչություն | ▼102 465 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||||
Խտություն | 864,27 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0523 | ||||
Փոստային դասիչ | 29121–29122 | ||||
Ավտոմոբիլային կոդ | PC | ||||
ISTAT | 033032 | ||||
Պաշտոնական կայք | comune.piacenza.it | ||||
| |||||
Քաղաքը հնում կրել է Պլացենտիա անվանումը (Placentia)։ Այն հիմնադրվել է մ.թ.ա. 218 թվականին՝ հռոմեացիների կողմից։ Տասնմեկ տարի անց կարողանում է դիմակայել կարթագենյան զորավար Գասդրուբալի պաշարմանը։ Յոթը տարի անց Պլացենտիան ավերում և թալանում են Գալերը։ Մ.թ.ա. 187 թվականիՆ միավորվել Ռիմինի Էմիլյան ճանապարհի հետ։ Այդ իրադարձությունից հետո Պյաչենցան կարևոր հենակետ է դառնում Հռոմից Հյուսիսային Եվրոպա ճանապարհի համար և դրանով իրեն տնտեսապես ապահովում է[3]։
997-ից 1035 թվականներին Պյաչենցան կառավարում էր եպիսկոպոսը։ XII դարում բնակիչները ինքնավարություն են ձեռք բերել և մուտք են գործել քաղաքների Լոմբարդյան Լիգա։ Լիգայում գտնվող քաղաքները աջակցում էին Ֆրիդրիխ Շիկամորուսին պապական համակարգի դեմ պայքարում։
1545 թվականին հռոմի պապ Պավել III-ը իր որդի Պյերա Լուիջի Ֆարնեզեի համար ստեղծել է Պարմայի ժառանգական կոմսությունը, որի երկրորդ քաղաքն էր համարվում Պյաչենցեն։ 1731 թվականին կոմսությունը անցնում է իսպանական Բուրբոններին, իսկ 1808 թվականին այն գրավում է Նապոլեոնը։ Մինչը 1847 թվականը Պարմայի և Պյաչենցայի տիրուհին նրա կինն էր՝ Մարիա-Լուիզան, որի մահից հետո Պյաչենցան 30 տարով կրկին անցել է Բուրբոնների կառավարման տակ։
Պյաչենցա քաղաքի հատակագիծը հիմնականում համապատասխանում է հին հռոմեացիների կողմից ընդունված ոճին։ Քաղաքի կենտրոնում Պյաչենցայի աղյուսե տաճարը, որը կառուցված է հռոմեական ոճով՝ 1122-ից 1253 թվականներին։ Սան Անտոնիո տաճարի ճակատը կառուցվել է 11-րդ դարում, իսկ եկեղեցու մնացած մասերը վերանորոգվել են ժամանակի ընթացքում։ Նշանակալի կառույցներ են նաև Սան Սավինո տաճարը, Սան Ֆրանչեսկոն, Սան Մարիա դի Կամպանյան և եկեղեցի Սան Սավինոն։ Ֆարնեզե մեծ ամրոցի կառուցողական աշխատանքները սկսել են 1558 թվականին՝ Մարգարիտա Ավստրիացու համար, սակայն անավարտ են մնացել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.