From Wikipedia, the free encyclopedia
Պիֆոս (հին հունարեն՝ πίθος) Հին Հունաստանում, մեծ կերամիկական անոթ (կարող է լինել մարդու հասակին կամ ավելի մեծ) մթերք՝ ցորեն, գինի, ձեյթունի յուղ, աղած ձուկ, պահելու համար։ Տարածում է գտել Միջերկրական ծովի ողջ տարածքում, հատկապես Եգեյան ծովի մշակութային շրջանում և Կիպրոսում։ Պիֆոսների արտադրությունը բրուտից պահանջում էր հատուկ հմտություններ։
Պիֆոսը գնդաձև կամ ձվաձև խոշոր կերամիկական անոթ էր (սուր վերջը դեպի ներքև), որը հիշեցնում էր ամֆորա։ Սակայն պիֆոսի մոտ հաճախ հանդիպում է ոչ սուր, այլ հարթ հատակը, որը թույլ է տալիս նրան կանգնել և հաճախ վերին մասում կան տեղափոխման հարմարանքներ, որոնց միջոցով անոթը տեղաշարժելու համար անցկացվում են պարաններ։ Պիֆոսը կարող է ունենալ 4-6 բռնակ։ Նրա մակերևույթը հարթ է կամ զարդարված ժապավենաձև նախշերով։ Հանդիպում են բեժ, ավազագույն, շագանակագույն և կարմիր նրբերանգներով պիֆոսներ։ Մինոյան քաղաքակրթության ժամանակաշրջանում Կամերասի ոճով արված պիֆոսների վրա պատկերվում էին ձկներ։
Պիֆոսները գործածվում էին նաև հուղարկավորության ծիսակատարություններում, սակայն առաջին հերթին՝ զեյթունի յուղ, մեղր, աղ, ցորեն պահելու համար։
47 գինու պիֆոս հայտնաբերվել է Ցիխագորի նկուղում։ Դրանց վրա դրվում էր դրոշմ։ Հին հռոմեացիների մոտ նմանատիպ անոթը կոչվում էր դոլիեմ (լատին․՝ dolium)։ Պիֆոս էր չարագուշակ Պանդորայի արկղը[1]։ Լեգենդի համաձայն՝ հենց պիֆոսում է ապրել Դիոգենեսը[2]։ Պիֆոսները օգտագործվել են նաև հուղարկավորության ժամանակ։
Միկենյան հունարենում տվյալ անվանումը նշված է qe-to իդեոգրամայի տեսքով։ Հստակ ծագուբնաբանություն չունի, սակայն ենթադրվում է, որ փոխառնվել է ինչ-որ ենթաշերտ լեզվից[3][4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.