From Wikipedia, the free encyclopedia
Պարմեզան (բնօրինակ անունը պարմիջանո ռեջանո (իտալ.՝ Parmigiano Reggiano), իտալական պինդ պանրի տեսակ է։ Կտրվածքում հատիկավոր, թեփուկավոր և դյուրաբեկ պանիր է։
Պարմեզան Parmigiano Reggiano | |
---|---|
Տեսակ | Grana Cheese? |
Առաջացման երկիր | Իտալիա |
Տարածաշրջան | Պարմա և Էմիլիա Ռոմանիա |
Կաթ | կովի կաթ և calf rennet? |
Պաստերիզացում | ոչ |
Կազմվածք | պինդ, փխրվող |
Հասունացման ժամանակաշրջան | միմիմում 12 ամիս Vecchio: 18–24 ամիս Stravecchio: 24–36 ամիս |
Սերտիֆիկացում | Italy: DOP 1955 EU: PDO 1992 |
Parmigiano Reggiano Վիքիպահեստում |
Իր անունը (պարմիջանո ռեջանո) պանիրը ստացել է Իտալիայի երկու շրջանների՝ Պարմայի և Ռեջո-նել-Էմիլիի անվանումներից, որտեղ և արտադրվում է պարմեզանը։ «Պարմեզան» բառը, որ լայն տարածում է գտել աշխարհում, իտալական անվան ֆրանսիական տարբերակն է։ 2008 թվականին եվրոպական դատարանը որոշեց «պարմեզան» անվանել միայն այն պանիրը, որն արտադրվել է Իտալիայի հյուսիսում[1]։ 2004 թվականին պարմեզան 512 արտադրող ընկերություն կար[2][3]։ Կրում է «պանիրների թագավոր» պատվավոր անունը[4]։
Պարմեզանը Էմիլիա-Ռոմանյայում հաճախ մատուցում են տանձի, ընկույզի հետ։ Պարմեզան են ցանում պաստայի վրա, ավելացնում են ռիզոտոյի և ապուրների մեջ։
Պարմեզանը պինդ պանիր է։ Նրա արտադրությունն ամեն տարի սկսվում է ապրիլի 1-ին և ավարտվում է նոյեմբերի 11-ին։ Դրան հետևում է 36 ամսվա հասունացման շրջանը։ 1 կգ պանիր ստանալու համար հարկավոր է 16 լիտր կաթ[5]։
Առաջին մեկ տարվա ընթացքում պանիրը պահվում է հատուկ կաղապարների մեջ, որից հետո ստուգվում է։ Պատահում է, որ կաղապարի մեջ օդ է հավաքված լինում կամ պանիրը ըստ հարկավորին պինդ չի լինում։ Այդ ժամանակ պանիրը պիտակավորվում է կոշտ կեղևի վրա հատուկ դրոշմներով։ Այդ նշանակում է, որ պանիրը կյարող է վաճառվել, բայց ուրիշ անվամբ։ Ստուգումն անցած պանիրը հասունանում է ևս մեկ տարի և միայն հետո դրոշմվում է DOP (Denominazione di Origine Protetta - բնօրինակ ծագումը հաստատող նշան) նշանով։ Բացի այդ՝ փոքր անցքերով կատարվում է դրոշմում պանրի կեղևի ողջ մակերեսին։ Վաճառվում է կտրտած, քանի որ պարմեզանի մեկ գլուխը սովորաբար կշռում է 38-ից 40 կգ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.