Պավլոս Գերուլանոս
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Պավլոս Գերուլանոս (հուն․՝ Παύλος Γερουλάνος, մայիսի 29, 1966, Աթենք, Հունաստան), հույն քաղաքական գործիչ, 2009-2012 թվականներին զբաղեցրել Է Հունաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարարի պաշտոնը։
Պավլոս Գերուլանոս | |
Կուսակցություն՝ | PASOK - Movement for Change? |
---|---|
Կրթություն՝ | Ուիլյամս քոլեջ, Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ և MIT Sloan մենեջմենթի դպրոց |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | ուղղափառություն |
Ծննդյան օր | մայիսի 29, 1966 (58 տարեկան) |
Ծննդավայր | Աթենք, Հունաստան |
Դինաստիա | Գերուլանոս ընտանիք և Բենակի ընտանիք |
Քաղաքացիություն | Հունաստան |
Հայր | Marinos Geroulanos? |
Մայր | Emilia Geroulanou? |
Պավլոս Գերուլանոսը ծնվել է 1966 թվականին Աթենքում հույն գործարար Մարինոս Գերուլանոսի ընտանիքում։ Ամուսնացած է, ունի երկու դուստր։
Պավլոս Գերուլանոսը պատմություն է սովորել ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Վիլյամստաունի Ուիլյամսի քոլեջում։ Հետագայում սովորել է Հարվարդի համալսարանին կից պետական կառավարման դպրոցում, ինչպես նաև ուսումնասիրել է բիզնեսի վարչարարությունը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։
Նախքան և ուսման ընթացքում աշխատել է որպես ֆինանսական տնօրեն Photoelectron Corporation-ում, ինչպես նաև Alpha Finance և Barclays բանկերում։ Նա եղել է բրիտանական խորհրդարանի անդամ, լեյբորիստ Գրևիլ Ջանների օգնականը ընտրարշավի ժամանակ։ ԱՄՆ-ում դարձել է Hellenic Resources Institute-ի հիմնադիրներից մեկը։
Հունաստան վերադառնալուց հետո աշխատել է Կեֆալոնիայում «Ιχθυοτροφεία Κεφαλονιάς»-ի (բառացի՝ «Իխտիոֆերմա Կեֆալոնիա») ֆինանսական տնօրեն, ղեկավարել է ընկերության վերակազմավորման ծրագիրը 1994-1998 թվականներին։ 1999-2004 թվականների ընթացքում հետևողականորեն դարձել է արտաքին գործերի նախարար Յորգոս Պապանդրեուի՝ Արտերկրի հույների գործերի կազմակերպման և համակարգման հարցերով հատուկ օգնական և գլխավոր քարտուղար։
2004-2006 թվականներին եղել է Egon Zehnder International ընկերության անձնակազմի կառավարման գծով տնօրեն։ 2006 թվականի հունվարին կուսակցության 8-րդ համագումարից հետո նշանակվել է ՊԱՍՈԿ-ի առաջնորդ Յորգոս Պապանդրեուի օգնական։ 2008 թվականի մարտից աշխատել է ՊԱՍՈԿ կապի դեպարտամենտի քարտուղար։
2009 թվականի հոկտեմբերի 7-ին նշանակվել է Հունաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարար։ Սակայն այն բանից հետո, երբ 2012 թվականի փետրվարի 17-ին կողոպտել էին Օլիմպիայի հնագիտական թանգարանը, Հերուլանոսը նույն օրը հրաժարական էր տվել[1]։ Հերուլանոսի իրավահաջորդը դարձել է Յորգոս Նիկիտիադիսը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.