From Wikipedia, the free encyclopedia
«Չոչարա» (իտալ.՝ La Ciociara, բառացի՝ կին Չոչարայից), 1960 թվականին ռեժիսոր Վիտտորիո դե Սիկայի նկարահանած ռազմական դրաման։ Գլխավոր դերում խաղում է Սոֆի Լորենը։
Չոչարա իտալ.՝ La ciociara | |
---|---|
Երկիր | Իտալիա Ֆրանսիա |
Ժանր | դրամա[1][2][3] և ռազմական ֆիլմ |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Հիմք | Չոչարա |
Թվական | 1960 |
Լեզու | իտալերեն և գերմաներեն |
Ռեժիսոր | Վիտտորիո դե Սիկա[1][2][4][…] |
Պրոդյուսեր | Կարլո Պոնտի |
Սցենարի հեղինակ | Չեզարե Ձավատինի |
Դերակատարներ | Սոֆի Լորեն Էլեոնորա Բրաուն Ժան Պոլ Բելմոնդո Կարլո Նինկի Էմմա Բերոն Ռաֆ Վալլոնե |
Օպերատոր | Գաբոր Պոգանի |
Երաժշտություն | Արմանդո Տրավիոլի |
Պատմվածքի վայր | Իտալիա |
Կինոընկերություն | Compagnia Cinematografica Champion |
Տևողություն | 100 րոպե |
MPAA վարկանիշ | |
IMDb | ID 0054749 |
La Ciociara (film) Վիքիպահեստում |
Հանդիսանում է Ալբերտո Մորավիայի համանուն վեպի էկրանավորումը։ Սոֆի Լորենն արժանացել է Օսկարի՝ լավագույն դերասանուհու անվանակարգում, դառնալով առաջին դերասանուհին, ով տվյալ մրցանակին է արժանացել ոչ անգլալեզու ֆիլմում նկարահանվելու համար։
Ֆիլմը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Իտալիայում ապրող երկու կանանց՝ հռոմեացի այրի խանութպան Չեսիրայի, և նրա դստեր՝ 13-ամյա հավատացյալ Ռոզետտայի մասին։
Սիրելի դստերը՝ դաշնակիցների անդադար ռմբակոծության վախից ազատելու համար, Չեսիրան Հռոմից որոշում է տեղափոխվել երկրի հարավ՝ Չոչարիա, որտեղ գտնվող Վալեկորսա բնակավայրում ինքը ծնվել և մեծացել էր։ Այնտեղ նրանք մնում են բարեկամների մոտ և սպասում պատերազմի ավարտին։ Այդ ողջ ընթացքում նրանք ստիպված են լինում պայքարել սովի և գերմանացիների հարձակման մշտական վախի դեմ։ Այստեղ Չեսիրան և Ռոզետտան ծանոթանում են Միկելեի՝ կոմունիստական հայացքներով մտավորական երիտասարդի հետ, ում հետ նրանք մտերմանում են։ Ռոզետտան Միկելեի մեջ տեսնում է հոր իդեալական կերպարը։ Միկելեն սիրահարվում է Չեսիրային, բայց դա փոխադարձ չէր, քանի որ Չեսիրային բացառապես հետաքրքրում էր իր դստեր ճակատագիրը և սեփական ապրուստը, իսկ նոր երկրպագուի համար նա պարզապես ուժ չուներ։ Մի անգամ նրանց բնակավայր են ներխուժում դաշնակիցների նահանջող գերմանացիների ոչ մեծ ջոկատ։ Նրանք որպես ուղեկցող իրենց հետ են տանում Միկելեին։ Միկելեն այդպես էլ չի վերադառնում։ Չեսիրան և Ռոզետտան որոշում են վերադառնալ այն ժամանակ արդեն ազատագրված Հռոմ, սակայն տունդարձի ճանապարհին ողբերգություն է տեղի ունենում՝ ճանապարհի մոտ գտնվող կիսավեր եկեղեցում, որտեղ նրանք որոշել էին հանգստանալ, նրանց վրա են հարձակվում մարոկկացի գումիերներ և անգթաբար բռնաբարում։ Ռոզետտայի մոտ նյարդային խանգարում է տեղի ունենում, որը իր և մոր միջև վեճերի պատճառ է հանդիսանում։ Այնուամենայնիվ, հետագայում նրանց մտերմացնում է ընդհանուր վիշտը, երբ տեղեկանում են, որ գերմանացիները գնդակահարել էին Միկելեին։
Դերասան | Դեր |
---|---|
Սոֆի Լորեն | Չեսիրա |
Էլեոնորա Բրաուն | Ռոզետտա |
Ժան Պոլ Բելմոնդո | Միկելե Դի Լիբերո |
Կարլո Նինկի | Ֆիլիպպո, Միկելեի հայրը |
Էմմա Բերոն | Մարիա |
Ռաֆ Վալլոնե | Ջովաննի |
Ռենատո Սալվատորի | Ֆլորինդո |
Անդրեա Չեկկի | ֆաշիստ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.