Չարլզ Ռոբերտս Սվարթ (անգլ.՝ Charles Robberts Swart, աֆրիկաանս՝ Charles Robberts Swart, մականունը` Բլեքի (Blackie[3]), դեկտեմբերի 5, 1894[1][2], Վինբուրգ, Masilonyana Local Municipality, Լեջվելեպուտսվա, Ֆրի Սթեյթ, ՀԱՀ - հուլիսի 16, 1982[1][2], Բլումֆոնտեյն, ՀԱՀ), հարավաֆրիկացի քաղաքական գործիչ, Հարավաֆրիկյան Միության վերջին գեներալ-նահանգապետ և Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին նախագահ։
Չարլզ Ռոբերտս Սվարթ | |
Կուսակցություն՝ | Ազգային կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Ֆրի սթեյթ համալսարան և Կոլումբիայի համալսարանի լրագրության ասպիրանտուրա |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և լրագրող |
Ծննդյան օր | դեկտեմբերի 5, 1894[1][2] |
Ծննդավայր | Վինբուրգ, Masilonyana Local Municipality, Լեջվելեպուտսվա, Ֆրի Սթեյթ, ՀԱՀ |
Վախճանի օր | հուլիսի 16, 1982[1][2] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Բլումֆոնտեյն, ՀԱՀ |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Ամուսին | Cornelia Wilhelmina de Klerk? |
Կենսագրություն
Սվարթը ծնվել է 1894 թվականի դեկտեմբերի 5-ին, Վինբուրգի մոտակայքում գտնվող ֆերմայում, վեց երեխաներից երրորդն էր։ Նրա ծնողներն էին Հերմանուս Բեռնարդուս Սվարթը (1866—1949) և Ալետտա Կատարինա Ռոբերտսը (1870-1929)[4]։ Երբ նա հինգ տարեկան էր, սկսվեց Անգլո-բուրական պատերազմը, որի ընթացքում նրան մոր և եղբայրների հետ տեղափոխեցին Վինբուրգի համակենտրոնացման ճամբար, որտեղ էլ նրա եղբայրներից մեկը մահացավ։ Հայրը, որ մարտնչում է բուրական բանակում, վիրավորվեց Պարդեբերգում և գերի ընկավ ու մնաց մինչև պատերազմի վերջը։
Յոթ տարեկան հասակում Չարլզ Ռոբերտս Սվարթը հաճախում է Վինբուրգի կառավարական դպրոց, 13 տարեկանում հանձնում է ավարտական քննությունները։ 1910 թվականին ընդունվում է Բլումֆոնտեյնի Գրեյ համալսարանական քոլեջ, 1912 թվականին ստանում է բակալավրի դիպլոմ։ 1914 և 1915 թվականներին աշխատում է Ռիկսբուրգում, որպես ուսուցիչ։ 1914 թվականին նա գտնվում էր Մարիցի ապստամբությամբ բռնկված տարածքում, որտեղ երկու անգամ բանտարկվեց լրտեսության կասկածանքով և ապստամբների հետ համագործակցելու համար, բայց ազատ արձակվեց` սահմանելով տնային կալանք և դասավանդման թույլտվություն։ 1915թվականից մինչև 1918 թվականը շարունակեց ուսումնառությունը իրավունքի բնագավառում, միաժամանակ սկսեց աշխատել Օրանժի գավառի քննական հանձնաժողովի քարտուղար, իսկ հետագայում Բլումֆոնտեյնի քաղաքապետարանի քարտուղար։ 1919 թվականից մինչև 1948 թվականը նա եղել է փաստաբան Բլումֆոնտեյնում, միաժամանակ դասավանդել է իրավագիտություն Գրեյի համալսարանական քոլեջում և հողային իրավունք Գլենի Գյուղատնտեսական քոլեջում։
1921 և 1922 թվականներին նա սովորել է լրագրողական գործ ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանում[5]։ ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում Սվարթը մշտապես գումարի կարիք ուներ, որի պատճառով էլ ստիպված էր կատարել ամեն տեսակ աշխատանք և իթիվս այլ բաների նկարահանվել է համր ֆիլմում։ 1921 թվականին Վաշինգտոնում կազմակերպված Զինաթափման համաշխարհային կոնգրեսում նա ներկայացնում էր Die Burger թերթը։
Քաղաքական գործունեություն
Չարլզ Ռոբերտս Սվարթը համոզված հանրապետական էր, 1914 թվականից Ազգային կուսակցության անդամ։ 1919 թվականին նա դարձավ Օրանժի գավառի կուսակվության գլխավոր քարտուղարը, 1920 թվականին կուսակցության կողմից նրա թեկնածությունը առաջադրվեց գավառական ընտրություններում։ 1923 թվականին նա հաղթեց գավառական ընտրություններում և տեղ ստացավ Լեդիբրանդի օկրուգից, այդ տեղը պահպանելով 15 տարի և պարտվեց միայն 1938 թվականին։ Քսղաքականության մեջ նա հավատարիմ մնաց պահպանողական տեսակետներին։
1934 թվականին տեղի ունեցավ Ազգային կուսակցության և Հարավաֆրիկյան կուսակցության միավորումը, որը ղեկավարում էր Յան Սմեթսը և 1935 թվականին Սվարթը ընտրվեց միավորված Ազգային կուսակցության Դաշնային խորհրդի կազմում։ 1939 թվականին, միասնական կուսակցության պառակտումից հետո, Սվարթը մասնակցեց Երկրորդ համաշխարհային պատերազմում Հարավ Աֆրիկյան միության չեզոքության վերաբերյալ բանակցություններին, ինչպես նաև Միասնական Ազգային կուսակցության ստեղծման գործընթացին։ 1948 թվականին, երբ կուսակցությունը իշխանության եկավ, Սվարթը զբաղեցրեց արդարադատության նախարարի պաշտոնը։ Այս կարգավիճակում նա էական պատասխանատվություն էր կրում ապարտհեյդի դեմ մղվող պայքարի ճնշման նպատակով ընդունվող օրենքների համար։
1959 թվականին Չարլզ Սվարթը նշանակվում է Հարավաֆրիկյան Միության գեներալ նահանգապետ։ Նա հրաժարվեց պաշտոնը ստանձնելու հետ կապված Ելիզավետա թագուհուն երդվելու և համապատասխան համազգեստ հագնելու արարողակարգից։ Նույն թվականին Հարավային Աֆրիկայի սպիտակ փոքրամասնության շրջանում հանրաքվե անցկացրեց, որի արդյունքներով որոշվեց դադարեցնել Հարավաֆրիկյան Միության բրիտանական դոմինիոնի գոյությունը և հաստատել հանրապետություն։ 1961 թվականին ընդունվեց նոր Հարավաֆրիկյան Հանրապետության սահմանադրությունը և Սվարթը դիմեց թագուհուն գեներալ-նահանգապետի պաշտոնը վերացնելու խնդրանքով[6]։ Դրա փոխարեն մտցվեց հանրապետության նախագահի պաշտոնը և խորհրդարանը Չարլզ Ռոբերտս Սվարթին ընտրեց առաջին նախագահ։ Չնայած նախագահն ընտրվում էր յոթ տարի ժամկետով, Սվարթը այդ պաշտոնում մնաց վեց տարի և 1967 թվականին հրաժարական տվեց։ Նա մահացավ 1982 թվականին։ Սվարթը հայտնի էր որպես "Blackie" (Սվարթ աֆրիկաանսով նշանակում է «սև»)[3][7][8][9]։
Գրականություն
- Schirmer, Peter (1981), "Swart, Charles Robberts", Die Beknopte Geiilustreerde Ensiklopedie van Suid-Afrika, Johannesburg: Central News Agency, pp. 182.
- Kruger, Jannie. President C.R. Swart. — Kaapstad Bloemfontein Johannesburg : Nasionale Boekhandel, 1961. — P. 1.
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.